Լեո Բենհակեր (հոլանդ. Leo Beenhakker, МФА: [ˈleːjoː ˈbeːnˌɦɑkər], օգոստոսի 2, 1942(1942-08-02)[1][2], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[3]), հոլանդացի ֆուտբոլային մարզիչ։ Բենհակերը, որպես խաղացող հանդես է եկել սիրողական մակարդակում, իսկ մարզչական կարիերան սկսել է 1960-ականների կեսերին։ Գլխավորել է հոլանդական «Այաքս» և «Ֆեյենորդ», իսպանական «Սարագոսա» և «Ռեալ Մադրիդ» ակումբները։ Երկար տարիներ աշխատել է որպես Ռինուս Միխելսի օգնական, երբ վերջինս գլխավորում էր Նիդերլանդների ազգային հավաքականը։ Բենհակերը երկու անգամ գլխավորել է «նարնջագույններին»` 1985-1986 թվականներին և 1990 թվականի մայիս-հունիս ամիսներին` Իտալիայում տեղի ունեցող աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում։ 2006-2009 թվականներին գլխավորել է Լեհաստանի հավաքականը, որը նրա գլխավորությամբ դուրս է եկել Եվրոպայի 2008 թվականի առաջնության եզրափակիչ փուլ։ Այս հաջողության համար նա պարգևատրվել է Լեհաստանի Վերածննդի Շքանշանի 4-րդ աստիճանով։

Արագ փաստեր Լեո Բենհակեր հոլ.՝ Leo Beenhakker, Ծնվել է ...
Լեո Բենհակեր
հոլ.՝ Leo Beenhakker
Thumb
Ծնվել էօգոստոսի 2, 1942(1942-08-02)[1][2] (82 տարեկան)
ԾննդավայրՌոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[3]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Պարգևներ և
մրցանակներ
Chaconia Medal և Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա
 Leo Beenhakker Վիքիպահեստում
Փակել

Մարզչական ձեռքբերումներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.