From Wikipedia, the free encyclopedia
Լուիջի (Լյուդվիգ Օսիպովիչ) Պրեմացի (իտալ.՝ Luigi Premazzi, հունվարի 3, 1814[1][2][3], Միլան, Իտալիայի թագավորություն - դեկտեմբերի 29, 1891[1][2][3], Կոստանդնուպոլիս), իտալական ծագմամբ ռուս ջրանկարիչ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ջրանկարչության ու հեռանկարչության ակադեմիկոս և պրոֆեսոր։
Լուիջի Պրեմացի իտալ.՝ Luigi Premazzi | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1814[1][2][3] |
Ծննդավայր | Միլան, Իտալիայի թագավորություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 29, 1891[1][2][3] (77 տարեկան) |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Բրերա գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | օրիենտալիզմ |
Ժանր | բնանկար |
Պարգևներ | |
Luigi Premazzi Վիքիպահեստում |
Պրեմացին եղել է ջրանկարչության առավել բեղմնավոր նկարիչներից մեկը։ Նրա ջրանկարներից շատերը զարդարել են կայսերական ընտանիքի անդամների և անվանի արիստոկրատների ալբոմները։ Նրա ստեղծագործությունները բազմիցս ցուցադրվել են Ռուսաստանի, Վիեննայի, Փարիզի, Լոնդոնի, Միլանի և Կոստանդնուպոլսի տարբեր ցուցահանդեսներում։
Լուիջի Պրեմացին հայտնի է դարձել ոչ միայն որպես ջրանկարիչ, այլ նաև որպես հմուտ մանկավարժ։ Նա մասնավոր շատ դասեր է տվել, դասավանդել է Պավլովսկի ինստիտուտում, Արվեստի ակադեմիայում, Բարոն Շտիգլիցի տեխնիկական նկարչության դպրոցում։ Նրա բազմաթիվ աշակերտներ հետագայում դարձել են հայտնի նկարիչներ։
Լուիջի Պրեմացին ծնվել է 1814 թվականի հունվարին Միլանում։
Ընդունվել է Միլանում Բրերի ակադեմիայում, հեռանկարչություն է սովորել պրոֆեսոր Ջովաննի Միլյարի մոտ։
1834 թվականին տեղափոխվել է Պետերբուրգ։
1848 թվականին Լուիջի Պրեմացին Լյուդվիգ Օսիպովիչ անվան տակ իշխանուհի Իզաբելլա Գագարինայի տանն ընդունվել է որպես նկարչության ուսուցիչ։
1850 թվականին Պետերգոֆում բնօրինակային նկարչության ժամանակ նրան նկատել է այգում զբասնող Նիկոլայ I-ը։ Կայսրը նկարչին պատվիրել է Ալեքսանդրիան և Կրոնշտադտի ամրությունները պատկերող նկարների շարք։ Այդ ժամանակից սկսվել է Պրեմացիի՝ որպես նկարչի վերելքը, և նա դարձել է հանրաճանաչ պալատում և արիստոկրատիայի բարձր շրաջաններում։
1854 թվականին Լյուդվիգ Օսիպովիչ Պրեմացին ընտրվել է ակադեմիկոս, իսկ 1861 թվականին արժանացել հեռանկարային ջրանկարչության պրոֆեսորի կոչման և սկսել է դասավանդել Գեղարվեստի կայսերական ակադեմիայում։ 1871 թվականից դասավանդել է նաև Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում։
1850 թվականից կայսեր և Ծովային գերատեսչության առաջադրանքով Պրեմացին շատ է ճանապարհորդել՝ լինելով հատկապես Հյուսիսային Մերձսևծովյան շրջանում։ Ղրիմի ու Նիկոլաևի տեսարանների, ծովային գերատեսչության կառույցների, նավաշինարանների և վարչական շրջանների նկարները, որ ստեղծվել են այդ ժամանակ, ընդգրկվել են Նիկոլայ Պավլովիչի գահակալման 25-ամյակին նվիրված ալբոմում։ Պրեմացին փորձել է նկարել նաև նավեր, սակայն դա նրան չի հաջողվել, այդ պատճառով էլ նավերի նկարներն ստեղծվել են կամ ծովային գերատեսչության պրոֆեսիոնալ նկարիչների, կամ էլ նկարիչ-նավաստիների կողմից։
1880 թվականին Պրեմացիի առաջարկով Ռուսաստանում ստեղծվել է Ջրանկարիչների կայսերական միությունը։
Պարգևատրվել է Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանով։
Պրեմացին մահացել է Կոստանդնուպոլսում և թաղվել Սանկտ Պետերբուրգի Վիբորգյան հռոմեա-կաթոլիկական գերեզմանատանը։ 1940 թվականին գերեզմանատան լիկվիդացման պատճառով Պրեմացիի աճյունն ու շիրմաքարը[4] տեղափոխվել է Ալեքսանդր Նևսկու մայրավանքի Տեխվինյան գերեզմանատուն (Արվեստի վարպետների գերեզմանատուն)[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.