ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Լուի Վալտա (ֆր.՝ Louis Valtat, օգոստոսի 8, 1869[1][2][3][…], Դյեպ[4] - հունվարի 2, 1952[1][5][3][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի նկարիչ և փորագրիչ։ Պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ, ֆովիզմի հիմնադիրներից մեկը։
Լուի Վալտա ֆր.՝ Louis Valtat | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1869[1][2][3][…] |
Ծննդավայր | Դյեպ[4] |
Վախճանվել է | հունվարի 2, 1952[1][5][3][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, Ժյուլիանի ակադեմիա և Հոշ լիցեյ |
Մասնագիտություն | նկարիչ, փորագրիչ և գծանկարիչ |
Ոճ | ֆովիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Q17491428?, Q17491595? և Q17493777? |
Ուսուցիչ | Ժյուլ Լեֆևր |
Պարգևներ | |
Կայք | valtat.com(ֆր.)(անգլ.) |
Louis Valtat Վիքիպահեստում |
Եղել է հարուստ նավատերի որդի։ Նրա ծնունդից հետո ընտանիքը մեկնել է Փարիզի արվարձան` Վերսալի պալատ, որը հնում ֆրանսիական թագավորների նստավայր է եղել։ Վերսալ քաղաքում Լուին կրթություն է ստացել Գոշի լիցեյում, իսկ հետո` Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցում, որտեղ ծանոթացել է Գուստավ Բուլանժեյի, Ժան Ժոզեֆ Բենժամեն Կոնստանի և Ժյուլ Լեֆեվրեի հետ։ 1887 թվականին շարունակել է ուսումը Ժուլիանի ակադեմիայում, եղել է Ժյուլ Դյուպրեի աշակերտը։ Նրա համակուրսեցին է եղել Ալբերտ Անդրեն (1869-1954 թթ.), ով հետագայում դարձել է նրա ամենամտերիմ ընկերը։ 1890 թվականին հիմնել է իր սեփական ստուդյան անգլ.՝ Rue La Glaciere Փարիզում։ 1893 թվականին Լուի Վալտան առաջին անգամ ներկայացել է Անկախների սալոնում և Անրի դը Տուլուզ-Լոտրեկի հետ միասին աշխատել է Փարիզյան L’Oeuvre թատրոնի դեկորների վրա։ Այդ տարիներին նրա պատկերած նկարներում գերակշռում էին հետագայում ֆովիզմ անվանումն ստացած ուղղության տարրերը։ Ֆովիզմի փառքի գագաթնակետն է եղել 1905 թվականին Աշնանային սալոնում կազմակերպված երիտասարդ նկարիչների ցուցահանդեսը, որին մասնակցել է և Լուի Վալտան։ Ցուցահանդեսը մեծ քննադատության և դժգոհության է արժանացել ֆրանսիական հասարակության կողմից։
Իր նկարները ցուցադրել է ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև 1900 թվականին Բրյուսելում, 1903 թվականին՝ Վիեննայում, 1906 թվականին՝ Դրեզդենում, ինչպես նաև` Բեռլինում, Բուդապեշտում, Պրահայում և 1908 թվականին Մոսկվայում` Տրետյակովյան պատկերասրահում։
Երկար տարիներ Լուի Վալտան տառապել է թոքախտով և գլաուկոմայով, որը նրան պարփակել է Շեվրեզ հովտում գտնվող իր տանը և դարձել է նրա սահմանափակ կյանքի պատճառ։ Գեղանկարչական բնապատկերները, որոնք նրան ոգեշնչել են, ստեղծել է բազմաթիվ գլուխգործոցներ։ Աշնանը և ձմռանը Լուի Վալտան իր հանգիստը նախընտրել է անց կացնել Միջերկրական ծովի ափին, Սան Տրոպում։ 1914 թվականին նկարիչը աշխատել է Ռուանայի և Վերսալյան պալատի մոտակայքում։ Նրա նկարների սյուժեները պատկերվել են գունային համադրությամբ, նկարել է նաև բնանկարներ և կենցաղային դրվագներ։ Հասուն տարիքում Վալտան շատ հազվադեպ էր բացակայում իր ստուդիայից, որը գտնվում էր Փարիզի դե Վագրամ պողոտայում, որտեղ և նկարված են եղել իր վերջին աշխատանքները` թվագրված 1948 թվականին, երբ գլաուկոման վերջնականապես զրկել է նրան տեսողությունից։
Մահացել է 1952 թվականին Փարիզում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.