Խավարի ասպետը (ֆիլմ)
From Wikipedia, the free encyclopedia
«Խավարի ասպետը» (անգլ.՝ The Dark Knight), 2008 թվականի ֆիլմ սուպերհերոսների մասին։ Ֆիլմի ռեժիսորը, պրոդյուսը և համահեղինակն է Քրիստոֆեր Նոլանը։ Հիմնված է DC Comics ընկերության Բեթմեն հերոսի վրա, ֆիլմը Նոլանի «Խավարի ասպետը եռապատման» երկրորդ մասին է և հաջորդում է 2005 թվականի Բեթմեն։ Սկիզբը ֆիլմին։ Ֆիլմում նկարահանվել են Քրիստիան Բեյլը, Մայքլ Քեյնը, Հիթ Լեդջերը, Գարի Օլդմենը, Աարոն Էկհարտը, Մեգի Ջիլենհոլը և Մորգան Ֆրիմանը։ Ֆիլմում Բրյուս Ուեյնը / Բեթմենը (Բեյլ), ոստիկանության լեյտենանտ Ջեյմս Գորգոնը (Օլդմեն) և շրջանի փաստաբան Հարվի Դենթը (Էկհարտ) միավորվում են Գոթամ քաղաքում կազմակերպված հանցագործության դեմ պայքարելու համար, բայց բախվում են անարխիստ Ջոկերին (Լեդջեր), որը փորձում է թուլացնել Բեթմենի ազդեցությունը և քաղաքը վերածել քաոսի։
Ֆիլմի համար Նոլանին ոգեշնչել է Ջոկերի առաջին կոմիքսները (1940 թվական), 1988 թվականի «Սպանող կատակը» գրաֆիկական վեպը և 1996 թվականի «Երկար հելոուինը» սերիալը, որը վերապատմում էր Հարվի Դենթի ծագումը։ «Խավարի ասպետը» մականունը Բեթմենին առաջին անգամ վերագրվել է 1940 թվականի Բեթմեն #1 կոմիքսում, որի հեղինակը Բիլ Ֆինգերն էր[20][21]։ Խավարի ասպետը հիմնականում նկարահանվել է Չիկագոյում, ինչպես նաև Միացյալ Նահանգների մի քանի այլ վայրերում, Միացյալ Թագավորությունում և Հոնկոնգում։ Առաջին մեյնսթրիմ լիամետրաժ ֆիլմն է, որը մասնակիորեն՝ ֆիլմի 28 րոպեն, այդ թվում Ջոկերի առաջին տեսարանը, կիրառել է IMAX 70 մմ տեսախցիկներ։ Warner Bros. կինոընկերությունը ակտիվորեն գովազդել է ֆիլմը՝ ստեղծելով գովազդային կայքեր թրեյլերներ։ Լեդջերը մահացել է նկարահնումներից մի քանի ամիս 2008 թվականի հունվարի 22-ին՝ ֆիլմի նկարահանումներից մի քանի ամիս և թողարկումից վեց ամիս առաջ, դեղատոմսով դեղամիջոցների թունավոր համադրության պատճառով՝ հանգեցնելով մամուլի և կինոհանրության ուժգին ուշադրության։
Ֆիլմը էկրան է բարձրացել 2008 թվականի հուլիսի 18-ին, ինչից հետո ունեցել է էական կոմերցիոն հաջողություն և բարձր գնահատական է ստացել քննադատներից։ Ֆիլմի եկամուտը գերազանցել է $1 միլիարդը՝ դառնալով 2008 թվականի ամենաշահութաբեր և բոլոր ժամանակների 46-րդ ամենաշահութաբեր ֆիլմը՝ ինֆլացիան հաշվի չառած (2008 թվականի դրությամբ 4-րդը աշխարհում), նաև $158 միլիոն շահույթով դարձել է ներքին բացման ռեկորդագիր՝ պահապանելու առաջին հորիզոնականը երեք տարի[22][23]։ Օսկարի 81-րդ մրցանակաբաշխությունում ֆիլմը առաջադրվել է ութ անվանակարգում, հաղթել Օսկար ձայնի լավագույն մոնտաժի համար անվանակարգում, իսկ Լեդջերը հետմահու ստացել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար[24]։ «Խավարի ասպետը» համարվում է իր տասնամյակի լավահույն ֆիլմերից և բոլոր ժամանակների լավագույն սուպերհերոսների մասին ֆիլմերից։ Եռապատման վերջին մասը՝ «Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը», էկրան է բարձրացել 2012 թվականի հուլիսի 20-ին։