DC Comics
From Wikipedia, the free encyclopedia
DC Comics-ը կոմիքսների ամերիկյան ընկերություն։ Այն DC Entertainment-ի առանձին հրատարակությունն է, որը պատկանում է Warner Bros. ընկերությանը[6]։ Այն կոմիքսներ ստեղծող ամենամեծ և ամենահաջողված ամերիկյան ընկերություններից է, որն ունի այնպիսի հայտնի հերոսներ, ինչպիսիք են Սուպերմենը, Բեթմենը, Հրաշք կինը, Կանաչ լապտերը, Ֆլեշը, Ակվամենը, Մարսիական Որսորդը, Կիբօրգը, Շազամը, Կանաչ նետը և Մարդ-բազեն, Սուպեր կին, Բեթկին և այլն կերպարները։ Հորինված DC տիեզերքն ներառում է նաև մի քանի թիմեր՝ «Արդարության լիգան», «Ամերիկայի արդարության ընկերութնունը» և «Երիտասարդ տիտանները»։ Հայտնի են նաև չարագորճներ Ջոկերը, Հարլի Քուինը, Լեքս Լյութորը, Կատու-կինը, Դարկսայդը, Ռա'ս ալ Գուլ, Դեթսթրոուքը, Սինեստրոն, Բրեյնիակը և Սև Ադամը։
DC Comics | |
---|---|
Տեսակ | Կոմիքսների հրատարակիչներ և գրահրատարակչություն |
Անվանված է ի պատիվ | Detective Comics[1] |
Հիմնադրված է | 1977[2] |
Հիմնադիր | Մալքոլմ Վիլեր-Նիկոլսոն |
Վայր | Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3][4][5] և Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | Հրատարակչություն և comics industry? |
Մայր ընկերություն | DC Entertainment[1] |
Դուստր ընկերություններ | Minx?, WildStorm?, Elseworlds?[1], Vertigo, All Star DC Comics?, Black Label?, DC Focus?, DC Ink?, Paradox Press?, Piranha Press?, CMX?, DC Zoom?, Helix?, Impact Comics?, Tangent Comics? և Zuda Comics? |
Սեփականատեր | Warner Bros. Discovery? և Warner Bros. |
Կայք | dc.com(անգլ.) |
DC Comics Վիքիպահեստում |
«DC» հապավումն առաջացել է ընկերության հայտնի «Դետեկտիվ կոմիքսներ» (անգլ.՝ Detective Comics) շարքի անվանումից, որտեղ առաջին անգամ հայտնվում է Բեթմենը[7]։ Սկզբում ընկերության գրասենյակը գտնվում էր Մանհեթենի Չորրորդ պողոտայի 432 հասցեյում, որից հետո տեղափոխվում է 480, իսկ ավելի ուշ Լեքսինգթոն պողոտայի 575։ 2013 թվականի հոկտեմբերին հայտարարվեց, որ DC-ի գրասենյակը 2015 թվականին Նյու Յորքից կտեղափոխվի Բըրբանք, Կալիֆորնիա[8]։
2011 թվականի տվյալներով DC-ն ամերիկյան կոմքիսների շուկայում զբաղեցնում է 31,50 %, այն ժամանակ, երբ իր մշտական և գլխավոր հակառակորդ Marvel Comics-ը (որը 2009 թվականից պատկանում է Ուոլթ Դիսնեյ ընկերությանը) մոտ 45 %[9]։