Կաբրերա կղզեխմբի ազգային պարկ
From Wikipedia, the free encyclopedia
Կաբրերա կղզեխմբի ազգային պարկ (կատ.՝ Parc Nacional Maritimoterrestre de l'Arxipèlag de Cabrera, իսպ.՝ Parque Nacional Marítimo-Terrestre del Archipiélago de Cabrera), ազգային պարկ Իսպանիայի Բալեարյան կղզիներում (կատ.՝ Illes Balears,իսպ.՝ Islas Baleares), Կաբրերա կղզեխմբում ։ Բալեարյան կղզիները համարվում են ինքնավար համայնք և իսպանական պետության մի մասն են։ Պարկը զբաղեցնում է 100 քառակուսի կիլոմետր, որից 87 քառակուսի կիլոմետր տարածքը ջուր է։ Կղզին չունի բնակչություն, բայց այնտեղ կարող են գտնվել պարկի անձնակազմի 100 անդամ և այլ մարդիկ։
Կաբրերա կղզեխմբի ազգային պարկ | |
---|---|
Տեսակ | ազգային պարկ, բնության հատուկ պահպանվող տարածք, Իսպանիայի ազգային պարկ և կղզեխումբ |
Երկիր | Իսպանիա[1] |
Վարչատարածք | Պալմա դե Մալյորկա |
ԲԾՄ | 172 մետր |
Մակերես | 907,94 կմ²[2] և 91 420,31253 հեկտար[1] |
Մասն է | Իսպանիայի Ազգային պարկերի ցանց |
Աշխարհագրական տեղադրություն | Կաբրերա |
Ջրլիցի ափին | Միջերկրական ծով |
Ձևավորում | ապրիլի 29, 1991 և 1991[1] |
Աշիպելագն ունի մեծ բնական արժեք։ Հեռու լինելու պատճառով, ողջ պատմության ընթացքում մնացել է անփոփոխ։ Կաբրերայի ծովափը համարվում է իսպանական ափի և իհարկե, Միջերկրական ծովի ամենալավ արգելոցներից մեկը։ Կղզում ապրում են շատ ճայեր և այլ էնդեմիկ տեսակներ։ Շնորհիվ բարենպաստ պայմանների՝ կղզում բուսական և կենդական աշխարհը բնակեցված է շատ թռչուններով, դրա համար պարկը հայտարարված է որպես հատուկ անվտանգության գոտի։
Վարչական առումով կղզին պատկանում է Պալմա դե Մալյորկա մունիցիպալիտետին, չնայած հեռու է նրանից։