Կամո Ռաֆիկի Սահակյան - Կամսար (ապրիլի 16, 1961(1961-04-16), Եղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամսար (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Կամսար, Ի ծնե ...
Փակել
1971-1976 թվականներին սովորել է Եղեգնաձորի գեղարվեստի դպրոցում, Վան Եղյանի դասարանում։ 1976-1980 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1990 թվականից ԽՍՀՄ, այնուհետև Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1996 թվականից Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի տնօրեն[1]։
Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի նկարիչների միության, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում, Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։
Հանրապետական և արտասահմանյան ցուցահանդեսներ
- 1980 թվական - Երիտասարդական պալատ, Երևան
- 1984 թվական - Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
- 1987 թվական - Մեկական աշխատանքի ցուցահանդես Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
- 1987 թվական - ԽՍՀՄ միության 70-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
- 1988 թվական - Դիմանկարի հանրապետական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
- 1988 թվական - Հայաստանի նկարիչների ստեղծագործությունների աշնանային ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
- 1989 թվական - Հայաստանի երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների հանրապետական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
- 1989 թվական - «Պատմության քառուղիներով», ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
- 1990 թվական - Արտասահմանյան երկրների կերպարվեստի տոնավաճառ-ցուցահանդես, "EXPORT SALON", Մոսկվա, Ռուսաստան
- 1990 թվական - «Հայ նկարիչները Մեծ եղեռնի 75-ամյակին» , Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
- 1991 թվական - Հայաստանի առաջին (1918-1920) հանրապետության անկախությանը նվիրված ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
- 1999 թվական - «Նորավանք-99», գեղանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղ
- 1993 թվական - Ցուցահանդես - ք. Դետրոիտ, ԱՄՆ, Contemporary Russian Expressionism։ A Major Exhibition of Twenty Russian Artists Currently Living and Working in Moscow, St. Petersburg, Kiev, Yerevan, New York and Detroit, Galerie International, Detroit, USA
- 2012 թվական - Հայ-իրանական արվեստի համատեղ ցուցահանդես, Եղեգնաձոր, ԵԵԹ
- 2013 թվական - Հայ-իրանական արվեստի համատեղ ցուցահանդես, ք. Խոյ, Պարսկաստան
- 2013 թվական - Մեկական աշխատանքի ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահ, Երևան
Խմբակային ցուցահանդեսներ
- 1983 թվական - «Եղեգնաձորի գեղանկարիչները», Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղ, Եղեգնաձոր
- 1987 թվական - «Վայոց ձորի գեղանկարիչները», Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղ, Եղեգնաձոր
- 1997 թվական - «Եղեգնաձորի գեղանկարիչները», ԵԵԹ, Եղեգնաձոր
- 2005 թվական - «Վայոց ձորի և Սյունիքի գեղանկարիչները», Գորիս
- 2006 թվական - «Սյունիքի և Վայոց ձորի գեղանկարիչները», ԵԵԹ, Եղեգնաձոր
- 2010 թվական - «Վայոց ձորի գեղանկարիչները», ԵԵԹ, Եղեգնաձոր
- 2013 թվական - «Ստեղծագործում են թանգարանի աշխատողները», Հովհաննես Թումանյանի թանգարան, Երևան
Անհատական ցուցահանդեսներ
- 1999 թվական - Եղեգնաձորի երկրագիտական թանգարան
- 2013 թվական - Երևանի պատմության թանգարան[2][3]
- Կատալոգ անհատական ցուցահանդեսի, ք. Երևան, 2013։
- Нона Кананова, ДУША КАМСАРА В ЕГО КАРТИНАХ, Голос Армении, 17. 09. 2013
- Վանիկ Սանթրյան, «Եղեգնաձորի գույները Երևանի ցուցասրահում», Հայաստանի Հանրապետություն, 14 սեպտեմբերի 2013։
- Կատալոգ՝ նվիրված Հայաստանի նկարիչների միության 80-ամյակին։ Երևան, 2012։
- Ռ. Ղազարյան, Շ. Միքայելյան, Վայոց ձոր, Երևան, 2010 թվական, էջ 59։
- Խ. Հարությունյան, Եղեգնաձոր։ Տարեգիրք, Երևան, 2008 թվական, էջ. 218;
- Կատալոգ՝ նվիրված Հայաստանի նկարիչների միության 75 - ամյակին։ Երևան, 2007 թվական, էջ 208;
- Ռ. Սարգսյան, Վայոց ձոր, Երևան, 2005 թվական, էջ 460։
- Ռ. Ղազարյան, Շ. Միքայելյանը, Վայոց ձորի մարզ, Երևան, 2004 թվական, էջ 50;
- Կատալոգ նվիրված Հայաստանի նկարիչների միության, 70-րդ տարելիցին, Երևան, 2002 թվական, էջ 168;
- Բուկլետ Կամսարի (Կամո Սահակյան) անհատական ցուցահանդեսի, Երևան, 1999 թվական։
Կոմպոզիցիա, 2013
Աշնանային նախերգանք, 2013
Կարմիր ու նարնջագույն, 2013
Պատուհան, 2013
Աշուն, 2013
Անահիտ, 2013