Կայ Սիգբան
From Wikipedia, the free encyclopedia
Կայ Մանե Սիգբան (շվեդ.՝ Kai Manne Börje Siegbahn, ապրիլի 20, 1918(1918-04-20)[1][2][3][…], Լունդ[4] - հուլիսի 20, 2007(2007-07-20)[1][2][3][…], Էնգելհոլմ), շվեդ ֆիզիկոս[18]։
Կարլ Սիգբանի որդին։
Ավարտել է Ուփսալայի համալսարանը (1939)։ 1941-1943 թթ. աշխատել է նույն համալսարանում, 1944-1954 թթ.՝ Ստոկհոլմի բարձրագույն տեխնիկական դպրոցում (1951 թվականից՝ պրոֆեսոր)։ 1954 թվականից՝ Ուպսալայի համալսարանի պրոֆեսոր և նույն համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։ Աշխատանքները վերաբերում են միջուկային և ֆոտոէլեկտրոնային սպեկտրասկոպիային։ Մշակել է մագնիսական սպեկտրաչափերի օգնությամբ β-սպեկտրների ուսումնասիրման ճշգրիտ մեթոդներ։ Աշխատանքներ ունի նաև իզոտոպների բաժանման էլեկտրամագնիսական մեթոդների վերաբերյալ։ Կարևոր ավանդ է ներդրել քիմիական վերլուծության համար էլեկտրոնային սպեկտրասկոպիայի մեթոդի ստեղծման ու զարգացման գործում։ Նոբելյան մրցանակակիր է (1981)։