Կարլ Սիգբան
From Wikipedia, the free encyclopedia
Կարլ Սիգբան (շվեդ.՝ Karl Manne Georg Siegbahn, դեկտեմբերի 3, 1886(1886-12-03)[1][2][3][…], Örebro Nikolai parish, Շվեդիա[1][3] - սեպտեմբերի 24, 1978(1978-09-24)[1][2], Էնգելբրեքտ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2][1]), շվեդ ֆիզիկոս, Շվեդիայի թագավորական ԳԱ անդամ (1922 թ.)։
Ավարտել է Լունդի համալսարանը (1911 թ.)։ 1920-1923 թվականներին Լունդի, 1923-1937 թվականներին Ուպսալայի համալսարանների պրոֆեսոր։ 1937 թվականից Շվեդիայի թագավորական Գիտությունների Անդամ ֆիզիկայի նոբելյան ինստիտուտի տնօրեն։ Աշխատանքները վերաբերում են ռենտգենյան ճառագայթների սպեկտրասկոպիային և միջուկային սպեկտրասկոպիային, որի հիմնադիրը Սիգբանն է։ Իր մշակած մեթոդների ու սարքերի օգնությամբ հետազոտել է ռենտգենյան սպեկտրները՝ հարստացնելով դրանց վերաբերյալ եղած տեղեկությունները։ Առաջինն է հայտնաբերել ու չափել ռենտգենյան ճառագայթների դիսպերսիան, փորձով ապացուցել, որ դրանց բեկման ցուցիչը փոքր է մեկից։ Պատրաստել է փոքր լայնության դիֆրակցիոն ցանց, որի օգնությամբ չափել է փափուկ ռենտգենյան ճառագայթների ալիքի երկարությունները։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1933 թ.)։ ԽՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1958 թ.)։ Նոբելյան մրցանակակիր (1924 թ.)։