Կապիտալի շուկաների միություն
From Wikipedia, the free encyclopedia
Կապիտալի շուկաների միությունը (CMU) տնտեսական քաղաքականության նախաձեռնություն է, որը մեկնարկել է Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ 2014 թվականի հուլիսի 15-ին իր քաղաքականության օրակարգի սկզբնական ցուցումում։ Հիմնական նպատակը մինչև 2019 թվականի վերջը ԵՄ ողջ տարածքում կապիտալի միասնական շուկայի ստեղծումն էր։ Գաղափարի հիմքում ընկած պատճառաբանությունն այն էր, որ կորպորատիվ ֆինանսները հիմնվում են պարտքի վրա (այսինքն՝ բանկային վարկերը) և այն փաստը, որ Եվրոպայում կապիտալի շուկաները բավականաչափ ինտեգրված չէին, որպեսզի պաշտպանեն ԵՄ-ն և հատկապես Եվրոգոտին ապագա ճգնաժամից[1][2]։ Ենթադրվում է, որ Կապիտալի շուկաների միությունը երկարաժամկետ հեռանկարում 2000 միլիարդ դոլարով ավելի է ներգրավելու եվրոպական կապիտալի շուկաներում[3]։
Կապիտալի շուկաների միությունը Հանձնաժողովի կողմից համարվում էր «Եվրոպայի միասնական շուկայի նոր սահմանը»՝ նպատակ ունենալով լուծել Եվրոպայի կապիտալի շուկաների հետ կապված տարբեր խնդիրները, ինչպիսիք են՝ շուկայի մասնատվածության կրճատումը, ֆինանսական աղբյուրների դիվերսիֆիկացումը, կապիտալի անդրսահմանային հոսքերը հատուկ միջոցներով, ուշադրությունը փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ)[4]։ Կապիտալի շուկաների նախագիծը նշանակում էր կենտրոնացում և վերազգային մակարդակում լիազորությունների պատվիրակում, որոնցից ամենաշատը տուժել են մակրոտնտեսական կառավարման և բանկային վերահսկողության ոլորտները[5]։
Ծրագրի ստեղծման ժամանակ որոշված նպատակներն ու խնդիրները լուծելու համար առաջարկվել է միջնաժամկետ վերանայման ենթակա Գործողությունների ծրագիր, որը բաղկացած է մի քանի առաջնահերթ գործողություններից, ինչպես նաև կանոնների ներդաշնակեցման օրենսդրական առաջարկներից և ոչ օրենսդրական առաջարկներից[6][7]։
Նոր Եվրահանձնաժողովը Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ պարտավորվել է առաջ տանել և ավարտին հասցնել նախորդի կողմից սկսված նախագիծը՝ աշխատելով նոր երկարաժամկետ ռազմավարության վրա և լուծելու այն խնդիրները, որոնք նախագիծը ունեցել է վերջին ժամանակներում[8]։