From Wikipedia, the free encyclopedia
«Կապույտ էմալե զոլերով ձու» (ռուս.՝ Яйцо с полосками синей эмали), ոսկերչական զատկական ձու, որը պատրաստվել է Կարլ Ֆաբերժեի ընկերությունում 1885-ից 1891 թվականներն ընկած ժամանակահատվածում[1]։ Պատվիրատուի և առաջին սեփականատիրոջ մասին պատմությունը ցայսօր լռում է։
Կապույտ էմալե զոլերով ձու | |
---|---|
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Stavros Niarchos? |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, արծնապակի և սուտակ |
Ֆաբերժեի ձվեր |
Այսօր «Կապույտ էմալե զոլերով ձու» ոսկերչական ձուն գտնվում է Ստավրոս Նիակրոսի մասնավոր հավաքածուի կազմում (Փարիզ, Ֆրանսիա)[2]։
«Կապույտ էմալե զոլերով ձու» ոսկերչական ձուն պատրաստված է կանաչ, կարմիր և դեղին ոսկուց[3]։ Զարդարված է շափյուղաներով, ադամանդներով։ Պատված է թափանցիկ կապույտ էմալով։ Ձվի գագաթը պսակված է կայսերական թագով՝ զարդարված շափյուղաներով և ադամանդներով։ Ձուն տեղադրված է ոսկյա կլոր հենարանին։
«Կապույտ էմալե զոլերով ձու» ոսկերչական ձվի անակնկալը, շատ հնարավոր է, որ պատրաստված է եղել լուսնաքարից[3]։ Այսօր այն կորսված է։
Ներկայումս ձվի համար պատրաստվել է նոր անակնկալ։ Այն իրենից ներկայացնում է ագաթե նապաստակի մանրակերտ, որի աչքերը սուտակներից են պատրաստված։
Զատկական ոսկերչական ձուն պատրաստվել է Սանկտ Պետերբուրգում՝ Կարլ Ֆաբերժեի ընկերությունում՝ 1885-ից 1891 թվականներն ընկած ժամանակահատվածում[4]։ Առաջին գնորդի կամ պատվիրատուի մասին որևէ վկայություն չի պահպանվել։
1921 թվականին այն գնում է Ալեքսանդր Թիլանդրը Ֆինլանդիայից[1]։ 1924 թվականին վերավաճառվել է պարոն Պեպպերին՝ Բուդապեշտից։ 1953 թվականին ձուն գտնվել է Արմանդ Համմերի պատկերասրայում՝ Նյու Յորքում։ 1962 թվականից պատկանում է հույն միլիարդատեր Ստավրոս Նիարկոսին[1]։ Այսօր էլ «Կապույտ էմալե զոլերով ձու» ոսկերչական ձուն գտնվում է վերջինիս մասնավոր հավաքածուում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.