From Wikipedia, the free encyclopedia
Կապույտ մարբլ (անգլ.՝ The Blue Marble), Երկիր մոլորակի հայտնի լուսանկարը, որը արվել է 1972 թվականի դեկտեմբերի 7-ին «Ապոլոն 17» տիեզերանավի անձնակազմի կողմից՝ Երկրի մակերևույթից մոտավորապես 29 հազար կիլոմետր (18 հազար մղոն) հեռավորությունից[3]։ Գտնվում է բաց տիրույթում, և, ինչպես ՆԱՍԱ-ի աշխատանքը, հանդիսանում է հանրության սեփականություն։ Պատկերում է ամբողջովին լուսավորված Երկիրը (արևը գտնվում է տիեզերագնացի հետևում)։ Լուսանկարն օգտագործվել է բազմաթիվ ստեղծագործություններում տիեզերքից Երկիրը պատկերելու համար։
Կապույտ մարբլ | |
---|---|
տեսակ | Լուսանկար |
նկարիչ | Հարիսոն Շմիդտ[1], Ռոնալդ Էվանս[1] և Յուջին Սերնան[1] |
տարի | դեկտեմբերի 7, 1972[2] |
ժանր | աստղալուսանկարչություն |
մասն է | Ապոլո 17 |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
The Blue Marble Վիքիպահեստում |
1972 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 5։39 EST, տիեզերագնացների կողմից արված լուսանկարը բոլոր ժամանակների ամենատարածված լուսանկարներից է։ Տիեզերագնացների համար Երկիրն ուներ երկնագույն մարբլի (ապակե գունավոր գնդակի նման խաղալիք) չափ և տեսք, որտեղից էլ առաջացել է լուսանկարի անվանումը։
Լուսանկարն արվել է «Ապոլոն 17»-ի մեկնարկից շուրջ 5 ժամ, 6 րոպե անց և շուրջ 1 ժամ 54 րոպե անց այն պահից, երբ տիեզերական սարքը լքել էր Երկրի ուղեծիրը և ուղղվել դեպի Լուսին։ Տիեզերանավը գործարկվել է 12:33 EST, ինչը նշանակում է, որ թռիչքի սկզբնական շրջանում Աֆրիկան ամբողջությամբ լուսավորված էր։ Անտարկտիդան ևս լուսավորված էր, քանի որ մոտենում էր ձմեռային արևադարձը։
Լուսանկարի վերին աջ մասում՝ Հնդկական օվկիանոսի վրա, տեսանելի է ցիկլոն։ Լուսանկարն անելու օրվանից երկու օր առաջ՝ դեկտեմբերի 5-ին, Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում փոթորիկը դարձել է ջրհեղեղների և ուժեղ քամու պատճառ[4]։
ՆԱՍԱ-ում լուսանկարը պաշտոնապես նշված է հետևայալ կերպ՝ «AS17-148-22727» (ՆԱՍԱ-ի «AS17-148-22726» լուսանկարն արվել է «22727»-ից անմիջապես առաջ և գրեթե նույնական է եղել, այն նաև օգտագործվել է որպես ամբողջ Երկրի լուսանկար)։ Ի սկզբանե լուսանկարը շրջված է եղել. Հարավային բևեռը վերևում էր, Մադագասկարը՝ կենտրոնից մի փոքր ձախ, իսկ Աֆրիկան՝ նկարի աջ մասում։ Այնուամենայնիվ, լուսանկարը վերադարձվել է սովորական դիրքին[5]։
Լուսանկարիչն օգտագործել է «Hasselblad»-ի 70 միլիմետրանոց տեսախցիկը՝ «Zeiss» 80 միլիմետրանոց օբյեկտիվով[6][7]։ ՆԱՍԱ-ն լուսանկարի հեղինակային իրավունքը պաշտոնապես վերագրել է «Ապոլոն-17»-ի ողջ անձնակազմին՝ Յուջին Սերնանին, Ռոնալդու Էվանսին և Հարիսոն «Ջեք» Շմիդտին՝ բոլոր նրանց, ում լուսանկարները թռիչքի ժամանակ արվել են «Hasselblad»-ի կողային տեսախցիկով։ Այնուամենայնիվ, թռիչքից հետո նյութերի ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ լուսանկարիչը Հարիսոն Շմիդտն էր[8]։
«Ապոլոն-17»-ը դեպի Լուսին վերջին ուղղորդված թռիչքն էր։ Այդ ժամանակվանից ի վեր՝ ոչ մի տիեզերագնաց Երկրից այնքան հեռու չի եղել, որպեսզի կարողանա այն ամբողջությամբ լուսանկարել, թեև առանց անձնակազմի բազմաթիվ թռիչքների ժամանակ արվել են Երկրի ամբողջական լուսանկարներ։
«Blue Marble»-ը ամբողջությամբ լուսավորված Երկրի առաջին հստակ լուսանկարը չէ․ 1967 թվականից ի վեր՝ նման լուսանկարներ արվել էին արբանյակների օգնությամբ։
2012 թվականի հունվարի 25-ին ՆԱՍԱ-ն ստեղծել է Երկրի արևմտյան կիսագնդի բաղկացուցիչ պատկերը՝ «Blue Marble 2012» անվանումով։ Նկարը բազմաթիվ դիտումներ է ունեցել. առաջին շաբաթվա ընթացքում գրանցվել է ավելի քան 3,1 միլիոն այցելություն Flickr պատկերների հոսթինգում[9]։ 2012 թվականի փետրվարի 2-ին ՆԱՍԱ-ն թողարկել է ուղեկցող լուսանկար՝ ցույց տալով Արևելյան կիսագնդի՝ 2012 թվականի հունվարի 23-ի տվյալներից ստացված բաղկացուցիչ պատկերը[10]։
Նկարը կազմվել է 2012 թվականի հունվարի 4-ին «Suomi NPP» արբանյակից «Visible/Infrared Imager Radiometer Suite (VIIRS)» սարքի միջոցով ստացված տվյալներից։ Տվյալները ձեռք են բերվել 8 ժամվա ընթացքում արբանյակի կատարած վեց պտույտներից[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.