Կարաբրուն Սազան
From Wikipedia, the free encyclopedia
Ազգային ջրային պարկ Կարաբրուն Սազան (ալբ․՝ Parku Kombëtar Detar "Karaburun-Sazan"), գտնվում է Ալբանիայի հարավ–արևմտյան մասում, պատկանում է Վլորա վարչական կենտրոնին։ Ալբանիայի միակ ազգային ջրային պարկն է։ Ստեղծվել է 2010 թվականի ապրիլի 29–ին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կարաբրուն Սազան ազգային պարկ | |
---|---|
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ) | |
Տեղագրություն | Ալբանիա |
Կոորդինատներ | 40°26′00″ հս․. լ. 19°18′00″ ավ. ե.HGЯOL |
Տարածք | 125,7082 կմ² |
Հիմնադրված է | 2010 թվականի ապրիլի 29 |
Karaburun-Sazan Marine Park Վիքիպահեստում |
Ազգային պարկի ընդհանուր մակերեսը կազմում է 125,7082 կմ², իրենից ներկայացնում է 1,852 կմ լայնությամբ գիծ, որը ձգվում է Կարաբրուն թերակղզու ամբողջ երկայնքով։ Ազգային պարկի ջրավազանը գտնվում է Օտրանտո նեղուցում։
Ազգային պարկում կարելի է զբաղվել դայվինգով, վայելել պարկի ստորջրյա կյանքը։ Կարելի է տեսնել նաև Հին Հռոմի, Հին Հունաստանի, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմում օգտագործված նավերի կմախքներ։ Քանի որ պարկի մի քանի հատվածներ գտնվում են Սազանի ռազմական գոտու մոտ, հետևաբար այդտեղ այցելելու համար պահանջվում է հատուկ թույլատվություն։