From Wikipedia, the free encyclopedia
Կարլսկրունա (շվեդ.՝ Karlskrona)-վարչական կենտրոն շվեդական Բլեկինգե նահանգում[3]։ Հիմնադրվել է Կարլ XIի կողմից որպես շվեդական նավատորմի գլխավոր (իսկ այժմ միակ) հանգրվան, որը գտնվել է 33 կղզիների վրա, Բալթիկ ծովի ափին։ Անվանումը թարգմանաբար նշանակում է «Կարլի թագ»։ Բնակչությունը 62 804 բնակիչ է 2009 թվականի տվյալներով։
Բնակավայր | ||
---|---|---|
Կարլսկրունա | ||
շվեդ.՝ Karlskrona | ||
Երկիր | Շվեդիա | |
Համայնք | Կառլսկրունա | |
Հիմնադրված է | 1680[1] թ. | |
Մակերես | 2138±0,5 հեկտար | |
ԲԾՄ | 16±1 մետր | |
Բնակչություն | ▼36 904 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[2] | |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 0455 | |
Փոստային դասիչ | 371 xx | |
Պաշտոնական կայք | karlskrona.se | |
| ||
Քաղաքը հիմնադրվել է 1680 թվականին Շվեդիայի թագավոր Կարլ XI-ի կողմից[4][5]։ Նախագծվել է XVII դարում ժամանակի լավագույն ճարտարապետների կողմից։ Մինչ օրերս մնում է ուշ Վերածննդի քաղաքաշինության վառ օրինակ և ընդգրկվել է Համաշխարհային ժառանգությանցանկում։ Տեսարժան վայրերից են երկրի ամենամեծ փայտե եկեղեցին՝ թվագրված 1685 թվականին, և բարոկկո ոճի երկու տաճար` XVIII դարի՝ Սուրբ Երրորդություն եկեղեցին (Գերմանական եկեղեցի, 1709 թվական) և Ֆրեդերիկի եկեղեցին (1744 թվական)։ Երկու եկեղեցին էլ նախագծել է Տեսսին կրտսերը։
Հյուսիսային պատերազմի տարիներին Կարլսկրունան եղել է Շվեդիայի ամենաշատ բնակեցված քաղաքներից մեկը, իսկ տեղական նավաշինարանը` Սկանդինավիայի ամենամեծ գործատուն։
1790 թվականին քաղաքը գրեթե ամբողջությումբ ոչնչացել է հրդեհից[5]։
Կարլսկրունան այժմ գավառական քաղաք է։ «Նիլսի հրաշալի ճամփորդությունը վայրի սագերի հետ» հեքիաթում նկարագրված են կենդանացած հուշարձանները (բրոնզե և փայտե), որոնք տեղադրված են Կարլսկրունայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.