From Wikipedia, the free encyclopedia
Հին եգիպտական հիերոգլիֆներում կարտուշը երկարավուն կլորացված ուրվագիծ է, որի ներքևի հատվածը հորիզոնական գիծ է (ուղղահայաց տեղադրման համար) կամ կողքի վրա (կարտուշի հորիզոնական տեղադրման համար), ինչը ցույց է տալիս, որ դրանում գրված տեքստը թագավորական անուն է։
Հունի III դինաստիայի վերջին փարավոնը առաջին փարավոնն էր, որի անունը պարբերաբար կցվում էր կարտուշում, որի վրա պատկերված էր ներքևի մասում հանգույցով կապված պարան[1]։ Քարտուշը գործի է դրվում Սնեֆերու փարավոնի օրոք 4-րդ դինաստիայի սկզբին։
Քարտուշին նախորդել է սերեխը։ Հին եգիպտական լեզվում կարտուշը շենու էր կոչվում և, ըստ էության, շեն մատանու[en] մեծացված տարբերակն էր։ Դեմոտիկ գրություններում կարտուշը վերափոխվեց՝ դառնալով զույգ փակագծեր և ուղղահայաց գիծ։
Փարավոնների հինգ տիտղոսային անուններից կարտուշներով են շրջանակվել գահական անունը (պրենոմեն) և իրական անունը (նոմեն), որը տրվում էր ծնվելու ժամանակ[2]։ Ուզուրպացիայի կամ «հիշողության անեծքի» (լատին․՝ Damnatio memoriae) դեպքերում անուններն ու կարտուշները ջնջվում կամ փոխարինվում էին ուրիշներով։ Բարեբախտաբար պատմաբանների համար, նման գործելակերպը ենթարկվում է հետազոտության և վերծանման, մանրազնին վիմագրական վերլուծության շնորհիվ[3]։
Երբեմն հմայագրեր էին պատրաստվում կարտուշների տեսքով, որոնք պատկերում էին փարավոնների անունները և տեղադրվում էին գերեզմաններում։ Եգիպտոսի պատմության որոշակի ժամանակահատվածներում այդպիսի հմայագրերի (ամուլետների) վրա անուններ չէին պատկերվում այն վախի պատճառով, որ այն մարդը, ում անունը գրված էր կարտուշի վրա, իշխանություն կարող է ձեռք բերել անունը կրողի վրա[4]։
Ռոզետայի քարի վրայի Կլեոպատրա թագուհու կարտուշը ֆրանսիացի եգիպտագետ և լեզվաբան Ժան Ֆրանսուա Շամպոլյոնին օգնեց վերծանել հին եգիպտական հիերոգլիֆները։
Այս նմուշները մեծ նշանակություն ունեն հնագետների համար այն առումով, որ նրանք կարողանում են այդ նմուշների միջոցով որոշել պահպանման ժամանակն ու պատկանելիությունը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.