From Wikipedia, the free encyclopedia
Կիլոգրամ (նշանակումը՝ կգ, kg), միավորների միջազգային համակարգում զանգվածի չափման միավոր, յոթ հիմնական չափման միավորներից մեկը։
«Կիլոգրամ» բառը առաջացել է ֆրանսերեն «kilogramme» (կիլոգրամ) բառից, որն էլ իր հերթին ծագել է հունարեն «χίλιοι» (chilioi) բառից, որը նշանակում է «հազար» և «γράμμα» (gramma, գրամմա), որը նշանակում է «փոքր զանգված»[1]։ «Kilogramme» բառը ֆրանսերենում հաստատվել է 1795 թվականին[2]։ Բառի ֆրանսիական գրառումը անցել է Մեծ Բրիտանիային, որտեղ առաջին անգամ օգտագործվել է 1797 թվականին[3], հենց այդ ժամանակ էլ ԱՄՆ-ում բառն ընդունվեց որպես՝ «kilogram»։ Ներկայումս Մեծ Բրիտանիայում օգտագործվում են բառի երկու ձևերը միաժամանակ, սակայն «kilogram» ձևն ավելի ընդունելի է համարվում[4]։
19-րդ դարում ֆրանսիական «kilo» (կիլո) բառը, «kilogramme» (կիլոգրամ)-ի կրճատված ձևը մտել է անգլերենի մեջ, որն օգտագործվել է ինչպես կիլոգրամի, այնպես էլ կիլոմետրի համար[5] ։ Երբ 1866 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսը օրինականացրեց մետրական համակարգը, այն թույլատրեց օգտագործեց «kilo» բառը որպես «kilogram» բառի այլընտրանքային հոմանիշ, բայց 1990 թվականին այս ամենը չեղյալ հայտարարվեց[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.