Կեպլերի գերնոր աստղ
From Wikipedia, the free encyclopedia
Կեպլերի գերնոր աստղ, հայտնի է նաև որպես գերնոր աստղ 1604, Կեպլերի աստղ, Կեպլերի նովա, Ia տեսակի գերնոր աստղ[1][2] Ծիր Կաթինում՝ Օձակրի համաստեղությունում։ Հայտնվել է 1604 թվականին և եղել է մեր գալակտիկայում ամենից վերջերս անզեն աչքով դիտված գերնոր աստղը[3]։ Պայթյունը տեղի է ունեցել Երկրից մոտ 20,000 լուսատարի կամ 6 պարսեկ հեռավորության վրա։
Կեպլերի աստղը եղել է գիշերային երկնքի աստղերից ավելի պայծառ և տեսանելի է եղել անզեն աչքով՝ -2.5 մագնիտուդով։ Ցերեկը տեսանելի է եղել շուրջ երեք շաբաթ։
Առաջին գրանցված հետազոտությունը 1604 թվականի հոկտեմբերի 9-ին էր՝ Իտալիայում[4]։ Յոհան Կեպլերն սկսել է գերնոր աստղն ուսումնասիրել հոկտեմբերի 17-ին, երբ աշխատում էր Պրահայի Ռուդոլֆ II-ի կայսերական դատարանում[5]։ Գերնոր աստղը հետագայում անվանվել է Կեպլերի անունով, որովհետև Կեպլերը գրել է գիրք այդ թեմայով՝ De Stella nova in pede Serpentarii («Գերնոր աստղը Օձակրի ոտնաթաթին», Պրահա 1606) անվանումով։ Նա, սակայն, աստղի առաջին հետազոտողը չէր։
Գերնոր աստղը հիշատակվել է նաև չինական և կորեական աղբյուրներում[6]
Սա այս սերնդում ուսումնասիրված երկրորդ գերնոր աստղն էր (առաջինը՝ SN 1572-ն էր Կասիոպեա համաստեղությունում)։ Կեպլերի գերնոր աստղից հետո Ծիր Կաթինում այլևս գերնոր աստղ չի դիտարկվել, չնայած որ դեպքեր գրանցվել են մեր գալակտիկայից դուրս։
Երկու այլ Ծիր Կաթինի գերնոր աստղերի ազդանշաններ պետք է Երկիր հասնեին մոտավորապես 1680 (Կասիոպեա A) և 1870 թվականներին։ Սակայն այս գերնոր աստղերի դիտարկման, հետազոտման մասին ոչ մի տեղեկություններ և գրանցումներ չկան, որի պատճառը հավանաբար տիեզերական փոշու կողմից լույսի ադսորբցիան է[7]
Կեպլերի գերնոր աստղի մնացորդը, որը հայտնաբերել է գերմանացի աստղագետ Վալտեր Բաադեն 1980-ականներին այս կարգի օբյեկտների նախատիպն է և դեռևս հետազոտվում է աստղագիտության մեջ[8]։