Յոհան Կեպլեր (գերմ.՝ Johannes Kepler, դեկտեմբերի 27, 1571[1][2], Վայլ դեր Շտադտ, free imperial city of Weil der Stadt, Սրբազան Հռոմեական կայսրություն[3][4] - նոյեմբերի 15, 1630(1630-11-15)[5][1][2][…], Ռեգենսբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[6]), գերմանացի աստղագետ, տեսական աստղագիտության հիմնադիր, հայտնագործել է մոլորակների շարժումները բնութագրող երեք օրենք։
Արագ փաստեր Յոհան Կեպլերգերմ.՝ Johannes Kepler, Ծնվել է ...
Յոհան Կեպլեր գերմ.՝ Johannes Kepler |
---|
|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1571[1][2] Վայլ դեր Շտադտ, free imperial city of Weil der Stadt, Սրբազան Հռոմեական կայսրություն[3][4] |
---|
Մահացել է | նոյեմբերի 15, 1630(1630-11-15)[5][1][2][…] (58 տարեկան) Ռեգենսբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[6] |
---|
Գերեզման | Ռեգենսբուրգ |
---|
Քաղաքացիություն | Սրբազան Հռոմեական կայսրություն և Վյուրթեմբերգի դքսություն |
---|
Դավանանք | լյութերականություն[7] |
---|
Մասնագիտություն | բնագետ, աստղագուշակ, protestant theologian, մաթեմատիկոս, աստղագետ, երաժշտագետ, ֆիզիկոս, տիեզերաբան, երաժշտության տեսաբան, փիլիսոփա, գրող, ուսուցիչ և գյուտարար |
---|
Հաստատություն(ներ) | Գրացի համալսարան, Ռուդոլֆ II և Լինց |
---|
Գործունեության ոլորտ | օպտիկա, աստղագիտություն, մաթեմատիկա և մեխանիկա |
---|
Անդամակցություն | Լինչեի ազգային ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Թյուբինգենի համալսարան[5], Evangelical Seminaries of Maulbronn and Blaubeuren? և Tübinger Stift? |
---|
Գիտական աստիճան | Բակալավր[5] (1588) և արվեստների մագիստրոս[5] (1591) |
---|
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[1] և գերմաներեն[8] |
---|
Գիտական ղեկավար | Michael Maestlin? և Տիխո Բրագե[9] |
---|
Հայտնի աշակերտներ | Peter Crüger?, Ambrosius Rhode?[9] և Johann Odontius?[9] |
---|
Ազդվել է | Նիկոլայ Կոպեռնիկոս |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Barbara Müller? և Susanne Reuttinger? |
---|
Հայր | Heinrich Kepler?[12] |
---|
Մայր | Կատարինա Կեպլեր |
---|
Ստորագրություն
|
Քաղվածքներ Վիքիքաղվածքում |
Johannes Kepler Վիքիպահեստում |
Փակել
Յոհան Կեպլերն ուսանում էր համալսարանում և պատրաստվում էր քահանա ձեռնադրվելու, երբ ծանոթացավ Նիկոլայ Կոպեռնիկոսի Տիեզերքի արևակենտրոն կառուցվածքի ուսմունքին։ Նրա մեջ մեծ ցանկություն առաջացավ հասկանալու, թե ինչ օրենքներով են շարժվում մոլորակներն Արեգակի շուրջը։ Այդ նպատակով 1601 թվականին Կեպլերը տեղափոխվեց Պրահա՝ դանիացի աստղագետ Տիխոն Բրահեի մոտ։ Իսկ վերջինիս մահվանից հետո՝ 1602 թվականին Կեպլերը նշանակվեց պալատական մաթեմատիկոս և ժառանգեց Բրահեի 40 ամյա աստղագիտական դիտումների արդյունքները։ Դրանց տեսական հիմնավորման ընթացքում նա հայտնագործեց մոլորակների շարժման երեք օրենքները, որոնք հետագայում կոչվեցին Կեպլերի օրենքներ։ 1619 թվականին լույս ընծայած «Աշխարհի ներդաշնակությունը» աշխատության մեջ նա ընդհանրացրեց իր աշխատանքներում առաջ քաշված հարցերն ու ստացավ մոլորակների շարժման օրինաչափություններն ամփոփող մի կույր տեսություն։ 1627 թվականին ավարտեց իր ամենամեծ՝ «Ռուդոլֆյան աղյուսակներ» աշխատությունը, որը հնարավորություն էր ընձեռնում բավական մեծ ճշտությամբ որոշել մոլորակի դիրքը ժամանակի ցանկացած պահին։ Նա կազմեց նաև Արեգակի ու Լուսնի խավարումների աղյուսակը և բացատրեց դրան առաջացման պատճառները՝ Լուսնի, Արեգակի և Երկրի միմյանց նկատմամբ ունեցած դիրքերով։ Յոհան Կեպլերն աշխատություն ունի նաև աստղագիտության մեջ օպտիկայի կիրառության, օվկիանոսների և ծովերի մակընթացությունների ու տեղատվությունների վերաբերյալ. այդ երևույթները նա բացատրում էր Լուսնի ձգողությամբ։ Կյանքի վերջին տարիներին ապրուստի միջոց հայթայթելու համար նա զբաղվել է նաև աստղագուշակությամբ։
Յոհան Կեպլերը ծնվել է 1571 թվականի դեկտեմբերի 27-ին՝ Սուրբ Հովհաննես ավետարանչի տոնի օրը, Վայլ դեր Շտադտ քաղաքում (այժմգտնվում է Գերմանիայի Շտուտգարդ վարչական շրջանի կենտրոնից 30 կմ արևմուտք՝ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում)։ Պապը՝ Սեբալդ Կեպլերը, Վայլ դեր Շտադտի քաղաքապետն էր, բայց Յոհանի ծնվելու ժամանակ նա ուներ երկու եղբայր և մեկ քույր, այսպիսով Կեպլերների ընտանիքի կարողությունը բաժանվեց։ Հայրը՝ Հենիխ Կեպլերը, աշխատում էր որպես վարձկան, և լքել է ընտանիքը, երբ Յոհանը հինգ տարեկան էր։ Ամենայն հավանականությամբ նա մահացել է Նիդերլանդական հեղափոխության ժամանակ։ Մայրը՝ Կատարինա Գուլդենմաննը, պանդոկապանի դուստր էր և զբաղվում էր բուսաբուժությամբ։ Ծնվելով վաղաժամ՝ Յոհանը հիվանդոտ և տկար երեխա էր։ Այնուամենայնիվ, նա հաճախ զարմացնում էր իր պապիկի պանդոկ ժամանած ճանապարհորդներին՝ իր բացառիկ մաթեմատիկական հմտություններով[13]։
Աստղագիտությանը ծանոթացել է վաղ տարիքում։ Վեց տարեկանում նկատել է C/1577 V1 գիսաստղը[14]։ Ինը տարեկանում նկատել է մեկ այլ աստղագիտական երևույթ՝ լուսնի 1580 թվականի խավարումը։ Մանկական տարիքում ծաղիկով վարակվելու արդյունքում թուլացել է տեսողությունը, աշխատունակությունից զրկվել են ձեռքերը՝ սահմանափակելով աստղագիտական դիտարկումների կարողությունը[14][15]։
1589 թվականին՝ քերականության դպրոցում, լատիներենի դպրոցում և Մաուլբրոննի սեմինարիայում սովորելուց հետո, Կեպլերը մասնակցում է Թյուբինգենի համալսարանի աստվածաբանական սեմինարներին։ Այնտեղ Վիտուս Մյուլերից սովորում է փիլիսոփայություն[16], Ջեքոբ Հիրդբրենդից՝ աստվածաբանություն, ով նաև ուսուցանել է Մայքլ Մեստլիին[17]։ Նա փաստեց, որ հոյակապ մաթեմատիկոս է և, դասընկերների համար հորոսկոպ հաշվարկելով, վաստակեց հմուտ աստղագետի համբավ։ Մայքլ Մեստլիի, ով 1583-1631[17] թվականներին եղել է Թյուբինգենի պրոֆեսոր, ուսուցման ներքո նա ծանոթացավ մոլորակների շարժման և՛ Պտղոմեոսի, և՛ Կոպեռնիկոսի համակարգների հետ։ Այդ ժամանակ նա ընդունում էր Կոպեռնիկոսի տեսությունը։ Ուսանողական բանավեճերից մեկի ժամանակ նա պաշտպանել է արևակենտրոն համակարգի ուսմունքը և՛ տեսական, և՛ աստվածաբանական տեսանկյուններից՝ հաստատելով, որ տիեզերքում շարժիչ ուժի հիմնական աղբյուրը Արեգակն է[18]։ Չնայած նախարար դառնալու իր ցանկություններին, ուսումն ավարտելուց հետո ստացավ Գրազի բողոքական դեպրոցում (հետագայում՝ Գրազի համալսարան) մաթեմատիկայի և աստղագիտության ուսուցչի պաշտոնի առաջարկ։ Նա առաջարկն ընդունեց 1594 թվականի ապրիլին՝ 23 տարեկանում[19]։
- Mysterium cosmographicum (Աշխարհարարման խորհուրդը), 1596
- Astronomiae Pars Optica (Օպտիկան աստղագիտության մեջ), 1604
- Ad Vitellionem paralipomena (Լրացումներ Վիտելիուսին), ֆիզիոլոգիական օպտիկա, 1604
- De Stella nova in pede Serpentarii (Օձակրի համաստեղության նոր աստղի մասին), 1604
- Astronomia nova (Նոր աստղագիտություն), 1609
- Tertius Interveniens, 1610
- Dissertatio cum Nuncio Sidereo (Զրույց Գալիլեյի «Աստղային լրաբեր»-ի հետ, 1610
- Dioptrice, 1611
- De nive sexangula (Վեցանկյուն ձնափաթիլների մասին), 1611
- De vero Anno, quo aeternus Dei Filius humanam naturam in Utero benedictae Virginis Mariae assumpsit), 1613
- Eclogae Chronicae (1615)
- Nova stereometria doliorum vinariorum (Գինու տակառների նոր ստերեոչափման մասին), 1615
- Epitome Astronomiae Copernicanae (Կոպեռնիկյան աստղագիտություն, երեք հատորով, հրատարակված 1618—1621 թթ.)
- Harmonices Mundi (Աշխարհի ներդաշնակությունը), 1619
- Mysterium cosmographicum (Աշխարհի խորհուրդը, 2-րդ հրատ.), 1621
- Tabulae Rudolphinae (Ռուդոլֆի աղյուսակները), 1627
- Somnium (Երազը), 1634
- Белонучкин В. Е. Кеплер, Ньютон и всё-всё-всё. М.: Наука, Серия Библиотечка «Квант», выпуск 78, 1990. 128 с.
- Белый Ю. А. Иоганн Кеплер. — М.: Наука, 1971. — 295 с. — 17 000 экз.
- Белый Ю. А. Вклад Кеплера в развитие математики и его астрономические исследования // Историко-астрономические исследования. Вып. XI. 1972. С.65-106.
- Бэнвилл, Джон. Кеплер. — Текст, 2008. — 288 с. — (Первый ряд). — ISBN 978-5-7516-0711-1
- Веселовский И. Н. Кеплер и Галилей. // Историко-астрономические исследования. Вып. XI. 1972. С.19-64.
- Данилов Ю.А. Гармония и астрология в трудах Кеплера // Юлий Александрович Данилов. Прекрасный мир науки. — Традиция, 2008. — 383 с. — ISBN 5-89826-282-2
- Еремеева А. И., Цицин Ф. А. История астрономии. — М.: Изд-во МГУ, 1989.
- История математики / Под редакцией А. П. Юшкевича, в трёх томах. — М.: Наука, 1970. — Т. II.
- «Кеплер, Иоганн». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
- Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.
- Коперник, Галилей, Лаплас, Эйлер, Кетле. Биографические повествования (библиотека Ф. Павленкова). Челябинск, «Урал», 1997.
- Линник В. П. Труды Кеплера в области оптики. // Историко-астрономические исследования. Вып. XII. 1975. С.89-100.
- Лишевский В. П. Рассказы об учёных. М.: Наука, 1986, с. 14-30.
- Лопес, Эдуардо Баттанер. Танцы со звёздами. Кеплер. Движение планет // Наука. Величайшие теории. — М.: Де Агостини, 2015. — В. 4. — ISSN 2409-0069.
- Паули В. Влияние архетипических представлений на формирование естественнонаучных теорий у Кеплера // Паули В. Физические очерки. Сб. статей. М., 1975. С.137-174.
- Филоненко В. С. Кеплер и парадокс Ольберса // Земля и Вселенная. — 1984. — № 2. — С. 63.
- Applebaum W. Keplerian Astronomy after Kepler: Researches and Problems. History of Science, 1996, V. 34, p. 451—504.
- Caspar, Max. Kepler. — New York: Dover, 1993. — ISBN 0-486-67605-6
- Gingerich O. Kepler, Johannes. Complete Dictionary of Scientific Biography.
- Koyre A. The Astronomical Revolution. New York: Dover, 1973.
- Voelkel J. R. Kepler, Johannes. Complete Dictionary of Scientific Biography.
- Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2009, էջ 470
Caspar. Kepler, pp. 29–36; Connor. Kepler's Witch, pp. 23–46.
Koestler. The Sleepwalkers, p. 234 (translated from Kepler's family horoscope).
Caspar. Kepler, pp. 36–38; Connor. Kepler's Witch, pp. 25–27.
Connor, James A. Kepler's Witch (2004), p. 58.
Barker, Peter; Goldstein, Bernard R. "Theological Foundations of Kepler's Astronomy", Osiris, 2nd Series, Vol. 16, Science in Theistic Contexts: Cognitive Dimensions (2001), p. 96.
Westman, Robert S. "Kepler's Early Physico-Astrological Problematic," Journal for the History of Astronomy, 32 (2001): 227–36.
Caspar. Kepler, pp. 38–52; Connor. Kepler's Witch, pp. 49–69.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 384)։ |