From Wikipedia, the free encyclopedia
«Կեսգիշերը Փարիզում» (անգլ.՝ Midnight in Paris), Վուդի Ալլենի գեղարվեստական ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 2011 թվականի մայիսի 11-ին 64-րդ Կաննի կինոփառատոնի ժամանակ[14]։ Ֆիլմում նկարահանվել են Օուեն Ուիլսոնը, Ռեյչել Մաքադամսը, Էդրիեն Բրոուդին, Քեթի Բեյթսը, Մարիոն Քոտիարը, Մայքլ Շինը, Թոմ Հիդելսթոնը և Կառլա Բրունին[15]։
Ռոմանտիկ կատակերգություն երիտասարդ ամերիկյան զույգի մասին, ովքեր եկել էին Ֆրանսիայի մայրաքաղաք։ Փարիզում նրանք ստիպված էին դիմադրել այն ցնորքին, թե կյանքը, որի հետ բախվել էին իրենք, ավելի լավն է, քան իրենց սեփականը։ Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Հիլ Պենդերը (Օուեն Ուիլսոն), գիրք է գրում և երազում է հայտնվել 1920-ականների Փարիզում[16]։ Գիշերները Հիլն առանց իր հարսնացուի զբոսնում է գիշերային մայրաքաղաքում, և, հանելուկային ձևով հայտնվելով անցյալում, հանդիպում է իր լեգենդար կուռքերին՝ Հեմինգուեյին, Ֆիցջերալդին, Դալիին, Բունյուելին[17]։
Դերակատար | Դեր |
---|---|
Օուեն Ուիլսոն | Հիլ Փենդեր |
Ռեյչել Մաքադամս | Ինես |
Կուրտ Ֆուլլեր | Ջոն՝ Ինեսի հայրը |
Միմի Քենեդի | Հելեն՝ Ինեսի մայրը |
Մայքլ Շին | Փոլ Բեյթս |
Նինա Արիանդա | Քերոլ Բեյթս |
Կառլա Բրունի | գիդ |
Լեա Սեյդու | Գաբրիել՝ վաճառողուհի |
Իվ Հեք | Քոուլ Պորտեր |
Սոնյա Ռոլանդ | Ժոզեֆինա Բեյքեր |
Էլիսոն Փիլ | Զելդա Ֆիցջերալդ |
Թոմ Հիդելսթոն | Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ |
Քեթի Բեյթս | Սթայն Գերտրուդ |
Քորի Սթոլ | Էռնեստ Հեմինգուեյ |
Մարսյալ Դի Ֆոնսո Բո | Պաբլո Պիկասո |
Մարիոն Քոտիար | Ադրիանա |
Էմանուել Յուզան | Ջունա Բարնս |
Էդրիեն Բրոուդի | Սալվադոր Դալի |
Ադրիեն դե Վան | Լուիս Բունյուել |
Թոմ Կորդյե | Ման Ռեյ |
Դեյվիդ Լոու | Թոմաս Սթեռնս Էլիոթ |
Իվ Անտուան Սպոտո | Անրի Մատիս |
Վինսենտ Մենժու Կորտես | Անրի դը Տուլուզ-Լոտրեկ |
Օլիվյե Լաբուրդա | Պոլ Գոգեն |
Ֆրանսուա Ռոստա | Էդգար Դեգա |
Ֆիլմը հիմանականում դրական արձագանքներ ստացավ կինոքննադատներից։ Ֆիլմի վարկանիշը Rotten Tomatoes ագրեգատորում 93 % է՝ ըստ 149 քվեարկությունների[18]։
Հայտնի կինոքննադատ Ռոջեր Էբերտը ֆիլմը գնահատել է երեք ու կես՝ չորս միավորանոց սանդղակով, ամփոփելով[19].
Վուդի Ալլենը համաշխարհային կինեմատոգրաֆիայի գանձերից է։ «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմը գրավել է անգամ Կաննի մամուլի խիստ վետերաններին։ Ֆիլմում չկա ոչ մի այնպիսի բան, որը հնարավոր է չհավանել։ |
Կինոքննադատ Ռիչարդ Ռուպերը ֆիլմը գնահատել է «հինգից հինգ», ասելով, որ «սա հրաշալի ֆիլմ է, վերջին տարիների լավագույն ռոմանտիկ կատակերգություններից»[20]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.