Կիբելայի շատրվան (Մեխիկո)
From Wikipedia, the free encyclopedia
Կիբելայի շատրվան (իսպ.՝ Fuente de Cibeles), Իսպանիայի Կառլ III թագավորի օրոք ճարտարապետ Վենտուրա Ռոդրիգեսի կողմից 1777-1792 թվականներին Մադրիդի Կիբելայի հրապարակում կառուցված շատրվանի բրոնզե կրկնօրինակ Մեխիկոյի Լա Ռոմա շրջանում՝ Օախակա, Դուրանգո, Մեդելին և Էլ Օրո փողոցների հատման վայրում։
Շատրվան-հուշարձանը Մեքսիկայում տեղադրվել է որպես իսպանական և մեքսիկական համայնքների միջև եղբայրության խորհրդանիշ 1980 թվականին։ 2011 թվականին Մեխիկոյի քաղաքային իշխանությունների սպասարկման ծրագրի շրջանակներում բարեկարգվել է։ Հրապարակի հետ միասին այն համարվում է քաղաքի առավել խորհրդանշական վայրերից մեկը[1]։