From Wikipedia, the free encyclopedia
Կոնստանտինոս Կավաֆիս (հուն․՝ Κωνσταντίνος Π. Καβάφης, 29 ապրիլի, 1863, Ալեքսանդրիա, Եգիպտոս, Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատ — 29 ապրիլի, 1933, Ալեքսանդրիա), ալեքսանդրացի բանաստեղծ, որ ամենահայտնին է նոր հունարենով ստեղծագործած բանաստեղծների շարքում[5]։ Կյանքի օրոք հրատարակել է 154 բանաստեղծություններ։ Իր ստեղծագործությունների մեծ մասը Կավաֆիսը գրել է 40 տարեկանից հետո։
Կոնստանտինոս Կավաֆիս հուն․՝ Κωνσταντίνος Πέτρου Καβάφης | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1863[1][2][3][…] |
Ծննդավայր | Ալեքսանդրիա[4] |
Վախճանվել է | ապրիլի 29, 1933[1][2][3][…] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս[4] |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | նոր հունարեն և ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Եգիպտոս և Հունաստան |
Ուշագրավ աշխատանքներ | The Cavafy Publications 1891-1934? |
Ներշնչել է
| |
Konstantinos Kavafis Վիքիպահեստում |
Կոնստանտիոս Կավաֆիսը ծնվել է 1863 թվականի ապրիլի 29-ին Ալեքսանդրիա քաղաքում։ Նրա նախնիները Կոստանդնուպոլսից գաղթած հույներ էին։ Հայրը հաջողակ առևտրական էր։ Վերջինիս մահից հետո ընտանիքը 1870 -1877 թվականներին ապրել է Անգլիայում, ապա Կավաֆիսը մի որոշ ժամանակ ապրել է Կոստանդնուպոլսում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, իսկ 1875 թվականից մինչ կյանքի վերջը՝ Ալեքսանդրիայում։ Ընտանիքի սնանկացումից հետո Կավաֆիսն աշխատել է որպես լրագրող, ապա պաշտոն է ստացել նախարարությունում։ 1891 թվականին հրատարակել է բանաստեղծություններ միայն Ալեքսանդրիայի իր ընկերների նեղ շրջանակի համար։ 1903 թվականից հետո, երբ հույն հայտնի գրող Գ. Քսենոպուլոսը Աթենքի ամսագրերից մեկում նրա մասին տպագրում է «Պոետ» հոդվածը, Կավաֆիսը որոշակի ճանաչում է ձեռք բերում Հունաստանի գրական շրջանակներում, հրատարակում է «Բանաստեղծությունների» երկու գրքույկներ 1904 և 1910 թվականներին, սակայն միայն մահվանից հետո ճանաչվեց նոր հունարենով ստեղծագործած խոշորագույն բանաստեղծ։
Կոնստանտինոս Կավաֆիսի ստեղծագործությունները մենախոսություններ կամ պատկերներ են հելլենսիտական աշխարհից, որտեղ հատվում են քրիստոնեությունն ու հեթանոսությունը, հանդիպում են Արևելքն ու Արևմուտքը։ Դրանք գրված են պարզ լեզվով՝ արխաիզմների ու ժամանակակից բառապաշարի գործածությամբ։ Կոնստանտինոս Կավաֆիսը համաշխարհային ճանաչում ստացավ հատկապես այն բանի շնորհիվ, որ նրա բանաստեղծությունների՝ Էդվարդ Ֆորստերի կողմից կատարված անգլերեն թարգմանությունները տպագրվեցին բրիտանական «Աթենեում» ամսագրում (1919), իսկ ավելի ուշ Թոմաս Ստերնզ Էլիոթի կատարած թարգմանությունները տպագրվեցին «The Criterion» ամսագրում և իրենց ազդեցությունն ունեցան Ուիսթեն Հյու Օդենի, Լուիս Սերնուդայի, Չեսլավ Միլոշի, Իոսիֆ Բրոդսկու և 20-րդ դարի կեսերի ու երկրորդ կեսի բանաստեղծների ստեղծագործության վրա։ Կավաֆիսի կերպարն ու բանաստեղծությունները հանդիսանում են Լորենս Դարելի «Ալեքսանդրիական քառյակ» վիպական եռագրության կարևոր մոտիվներից։ Հույն կոմպոզիտոր Դիմիտրիս Միտրոպուլոսը գրել է «10 ինվենցիաներ Կ. Կավաֆիսի բանաստեղծություններով»։ Բանաստեղծի մասին կենսագրական ֆիլմ է նկարահանել Յ. Սմարագդիսը (1996)։
Կոնստանտինոս Կավաֆիսի բանաստեղծությունները թարգմանվել են նաև ռուսերեն։ Ընդ որում, Գենադի Շմակովի կատարած թարգմանությունները Իոսիֆ Բրոդսկին համարում է անգերազանցելի[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.