From Wikipedia, the free encyclopedia
Կոռազիա (լատին․՝ corrasio՝ տաշում, հղկում), ապարների տաշման, հղկման, ողորկման, շաղափման գործընթաց, որ կատարվում է ջրի, քամու, սառույցի միջոցով փոխադրվող բեկորային նյութի ներգործության շնորհիվ։
Կոռազիան անապատներում առաջանում է քամու միջոցով փոխադրվող ավազի, սառցադաշտի տաշտակում՝ սառցափակված գլաքարերի, գետի հունում՝ ջրի օգնությամբ բեկորների գլորման, լեռնալանջերում՝ նյութի գրավիտացիոն տեղաշարժի հետևանքով։
Կոռոզիայի ժամանակ տեղի են ունենում օքսիդացման–վերականգնման ռեակցիաներ։ Դրա ամենացայտուն օրինակը երկաթի ժանգոտումն է։
Կոռոզիայի մի տեսակը թթվածնային կոռոզիան է։ Երկաթը, ինչպես գիտեք, խոնավ օդում դանդաղ օքսիդանում է՝ վերածվելով հիդրատացված օքսիդի՝ ժանգի։ Սխեմատիկորեն դա կարելի է ներկայացնել այսպես.
Դրան հակառակ՝ մի շարք մետաղներ, ինչպիսիք են՝ Al, Zn, Sn, Cr, Ni և այլն, չեն ենթարկվում թթվածնային կոռոզիայի, որովհետև դրանք պատվում են ամուր օքսիդային թաղանթով, որը պաշտպանում է մետաղը հետագա օքսիդացումից։
Քիմիական կոռոզիայի մի այլ տեսակ է արդյունաբերական մեծ քաղաքների մթնոլորտում առկա ծծմբային գազով և ազոտի օքսիդներով պայմանավորված կոռոզիան։ Լինելով թթվային օքսիդներ՝ վերջիններս օդի խոնավության հետ առաջացնում են թթվային միջավայր, որից կերամաշվում է ոչ միայն երկաթը, այլև շատ թվով այլ մետաղներ։ Կոռոզիայի մի ուրիշ տեսակ է, երբ մետաղը հպման մեջ է գտնվում մի այլ մետաղի և որևէ էլեկտրոլիտի լուծույթի հետ։ Հարկ է իմանալ, որ կերամաշումն այս դեպքում կատարվում է ավելի մեծ արագությամբ։
Երկաթյա իրերը կոռոզիայի ենթարկվում են ոչ միայն այլ մետաղների հետ հպվելիս, այլև այն դեպքում, երμ իրենց մեջ որպես խառնուկ պարունակում են թեկուզ չնչին քանակով պասիվ մետաղ, հենց նույն պղինձը։
Կոռոզիան մեծ վնաս է պատճառում, և այդ պատճառով միջոցներ են ձեռնարկվում այն կանխելու կամ գոնե դանդաղեցնելու համար։ Գոյություն ունեն կոռոզիայի դեմ պայքարի հետևյալ եղանակները։
շարքում գտնվում է երկաթից հետո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 601)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.