Կոսովոյի խոհանոց
From Wikipedia, the free encyclopedia
Կոսովոյի խոհանոց (ալբ․՝ Kuzhina kosovare, սերբ.՝ Косовска кухиња), Կոսովոյի Հանրապետության ազգային խոհանոցը, որը ներառում է Չեռնոգորիայի, Հարավային Սերբիայի, Ալբանիայի և Մակեդոնիայի Հանրապետության ազգային խոհանոցների ընդհանրությունը։ Խոհանոցը մեծ ազդեցություն է կրել թուրքական և ալբանական խոհանոցներից։ Այս բոլոր խոհանոցների համար ընդհանուր կերակուրներից են համարվում բյորեկը, խորովածը, սուջուխը, երշիկները, լցոնաց տաքդեղը, գառան միսը, լոբին, սարման, փիդեն և այլն[1]։
Հացը և կաթնամթերքը համարվում են Կոսովոյի խոհանոցի անբաժան մասը։ Կերակուրներում լայնորեն օգտագործում են կաթ, մածուն, այրան, սպրեդ, պանիր և կայմակ։ Միսը (տավարի միս, հավի միս, ոչխարի միս), լոբին, բրինձն ու տաքդեղը համարվում են Կոսովայի հիմնական դիետիկ սննդատեսակներից։ Բանջարեղենն օգտագործվում է ըստ եղանակային պայմանների։ Որպես կանոն, Կոսովոյի բնակիչներն անպայման պատրաստում են վարունգի, պոմիդորի և կաղամբի թթու։ Մեծ կարևորություն ունեն խոտաբույսերը, սև և կարմիր պղպեղները[2]։
Խոհանոցը փոփոխման է ենթարկվում ըստ տարվա եղանակների։ Ձմռանն ամենաշատը տարածված են բանջարեղենային թթուներն ու խավիարը։