Սուջուխ
Հայկական սնունդ / From Wikipedia, the free encyclopedia
Սուջուխ, Խճուղ, ջերմային մշակման չենթարկված հում մսապուխտ։ Պատրաստման համար որպես հումք օգտագործվում են տավարի և ոչխարի միս (առաջին տեսակի), ինչպես նաև տարբեր համեմունքներ։ Ունի բավականին մեծ տարածում՝ բալկանյան երկրներից մինչև Հարավային Կովկաս, Միջին Արևելքում և Կենտրոնական Ասիայում։ Հայկական խոհանոցում տարածված սննդամթերք է։
Սուջուխի բաղադրատոմսի գլխավոր տարրերն են աղացած միսը (սովորաբար տավարի կամ ոչխարի, կարելի է հանդիպել խոզի՝ ոչ իսլամական երկրներում, ինչպես նաև ձիու՝ Ղազախստանում և Ղրղզստանում[1]) և համեմունքները (քեմոն, սումակ, սխտոր, աղ և կարմիր կամ սև պղպեղ)։