From Wikipedia, the free encyclopedia
Կովբոյներ (անգլ.՝ Cowboy — «Cow» – կով, «boy» – տղա), 19-րդ դարի աֆրոամերիկացիներն, որոնք այլ կերպ կոչվում էին նաև «ամերիկյան հեծյալ հովիվներ»։ Առաջին կովբոյները եղել են աֆրոամերիկացիները, որոնք եղել են ստրուկներ։ 1865 թվականին Ամերիկայի սահմանադրության մեջ մտցված օրենքները ազատեցին նրանց ստրկությունից։ Ի սկզբանե, նրանք չունեին ոչ հող և ոչ էլ որևէ աշխատանք կամ զբաղմունք։
1865-1880-ական թվականներին, աֆրոամերիկացիներից բացի կովբոյների գաղափարը տարածվաց Ամերիկայի տարբեր մասերում։ Առաջին երկիրը, որտեղ Կովբոյները հայտնվել են, դա Մեքսիկան է։ Նույն թվականներին աֆրոամերիկացիներից բացի կովբոյներ դարձան նաև Ամերիկայի տեղաբնիկ հնդկացիները և Մեքսիկայի իսպանացիները։
Կովբոյները ամբողջ օրը անցկացնում էին ձիերի հետ՝ ձիերի երամակում։ Շրջում էին ձիերի վրա նստած և օրվա մեծ մասը լինում բաց երկնքի տակ։
Կովբոյների կյանքը անցնում է ծանր գործեր և դժվարություններ հաղթահարելով։ Երբեմն նրանք կարող են ձիու վրա նստած շրջել մինչև 10 ժամ՝ գիշերելով և սնվելով դրսում։ Իրենց կենսաբանական պայմաններից դրդված՝ կովբոյները չեն հետևում իրենց մաքրությանը[1]։
Հաճախ նրանք պարտավոր են լինում հետևել մի ամբողջ ձիերի երամակի, որոնք տեղեկից տեղ են շարժվում սնունդ գտնելու նպատակով։ Հետևելով ձիերին նրանք կարող են հաղթահարել երկար հեռավորություններ և դիմանալ տարբեր կլիմայական պայմաններին։
Կովբոյների կյանքը չի կարելի պատկերացնել առանց որոշ առարկաների։ Կովբոյի համար կարևոր նշանակություն ունի ձին։ Կովբոյի ձին աշխույժ է և խելացի։ Համապատասխան վարժումներից հետո այս ձիերը կարողանում են հեռվից լսել կովերի ձայնը։ Մյուս կարևոր իրերն են՝ երկար պարանը, դանակը և ատրճանակը։
Պարանը նրանց պետք է գալիս բոլոր պարագայում։ Հիմնականում այն ժամանակ, երբ ձիերի երամակից փախնում է ձի։ Սովորաբար պարանները նրանք նետում են նաև կակտուսների ուղղությամբ։ Դանակը կարող է օգնել սնունդ հայթայթելու և այլ իրեր կտրելու համար։ Իսկ ատրճանակը նրանց պետք է գալիս ամեն պարագայում, սակայն հիմնականում այն ժամանակ երբ ինչ-որ վայրի կենդանի հարձակում է գործում ձիերի կամ կովերի խմբի վրա։
Կովբոյների մեծ մասը հագնում են բաց՝ առանց կոճակների վերնաշապիկներ, իսկ վրայից բավականին հաստ ժիլետներ։ Տաբատները մաշված են, իսկ ազդրերի մոտ մի փոքր լայնացած են։ Կովբոյների ամենակարևոր բաղադրիչը դա կաշվե երկարաճիտ կոշիկներն են և կովբոյին հատուկ լայն գլխարկը, որը պաշտպանում է նրանք արևից և անձրևից։
Նախկին կովբոյների նմաններ այմ գրեթե չեն պահպանվել կամ պահպանվել են եզակի թվով։ Նրանցից շատ քչերը կարող են հանդիպել միայն Մեքսիկայում։ 20-րդ դարում կովբոյները դարձան շատ հայտնի աշխարհի տարբեր երկրներում ու Հայաստանում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի Մեքսիկա պետության խորհրդանիշներից մեկը։
21-րդ դարում այն մարմնավորում է հզոր, ճարպիկ և դիմացկուն տղամարդու կերպարը։ Դեռևս Մեքսիկայում և Ամերիկայի որոշ երկրներում նորաձև է կովբոյի հանդերձանքը՝ երկար սրածայր կոշիկները և գլխարկը։ Այն հատկապես տարածված է ձիասպորտով զբաղվող անձանց մոտ։
Կովբոյների մասին նկարահանվել են տարբեր անիմացիոն և լիամետրաժ ֆիլմեր, որոնցից ամենահայտնիներն են.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.