Կորիդա
From Wikipedia, the free encyclopedia
Իսպանական ցլամարտ կամ Կորիդա (իսպ.՝ Corrida), ցլամարտի ամենատարածված ձևը, ավանդական իսպանական հանդիսախաղ։
Կորիդա | |
---|---|
Տեսակ | ցլամարտ |
Ծագման երկիր | Իսպանիա |
Ստեղծվել է | Բրոնզե դար |
Սեռ | արական իգական |
Կարգավիճակ | սպորտաձև |
Վայր | Ցլամարտի համար նախատեսված արենա |
Տարբերվում է | մրցարշավ |
Bullfighting Վիքիպահեստում |
Կորիդա բառն առաջացել է իսպաներեն correr` կոռեր արմատից, որն իր հիմնական իմաստով նշանակում է «փախչել»։ Հաճախ ցլամարտի այս տեսակը սխալմամբ անվանում են տոռո, որը թարգմանաբար նշանակում է «ցուլ»։ Կորիդա ցլամարտի ծագումը կապված է Պիրենեյան թերակղզու երկրներում՝ Իսպանիայում և Պորտուգալիայում ցլի պաշտամունքի հետ։ Ժամանակակից կանոններով կորիդան հայտնի է եղել դեռևս 11-րդ դարում։ Այդ ժամանակ այս ցլամարտին մասնակցել կարող էին միայն իսպանական հեծյալ նիզակակիր ասպետները։ Որպես ժամանակակից կրկեսային ներկայացում, որը տեղի է ունենում հատուկ ասպարեզում (plaza de toros` ցուլերի հրապարակ) պրոֆեսիոնալ կատարողների՝ տորերոների մասնակցությամբ, ձևավորվել է 18-րդ դարի սկզբին։
Կորիդայի հանդիսախաղի գլխավոր գործող անձը ցլամարտիկն է՝ մատադորը, որի նպատակն է սպանել իր հակառակորդ ցլին։ Ըստ կորիդայի հիմնական կանոնների՝ մատադորը ցլին կարող է սպանել միայն վերջինիս ծոծրակին հասցված սուսերի հարվածով։ Բացի մատադորներից՝ ցլամարտում կան նաև երեք գործող անձինք, որոնք են տորերոները, բանդերիլիերոները և չուլոները։ Տորերոները կամ պիկադորները նիզակակիր հեծյալներ են, ովքեր նիզակների միջոցով գրգռում և կատաղեցնում են ցուլին։ Բանդերիլիերոները փոքրիկ հարպուններ են ցցում նրա պարանոցին, իսկ չուլոները մատադորին սպառնացող վտանգի պարագայում վառ գույնի (հիմնականում՝ կարմիր) թիկնոցներով շեղում են ցուլի ուշադրությունը։ Իսպանիայից բացի կորիդո ցլամարտեր կազմակերպվում են նաև Պորտուգալիայում, Ֆրանսիայի հարավում, իսկ 16-րդ դարից սկսած` նաև Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում՝ Մեքսիկայում, Կոլումբիայում, Էկվադորում, Պերուում, Վենեսուելայում, Կոստա Ռիկայում և այլն։ Ժամանակ առ ժամանակ ցլամարտեր կազմակերպվում են նաև Հայաստանում, սակայն այդ ցլամարտի կանոնները նման չեն իսպանական կորիդայի սկզբունքնեին։ Գլխավոր տարբերությունն այն է, որ հայ մատադորները չեն սպանում ցուլերին։