Կռվան կտցար
From Wikipedia, the free encyclopedia
Կռվան կտցար[1] (լատին․՝ Philomachus pugnax), մորակտցարների ընտանիքի թռչուն է։ Բնադրում է Եվրասիայի հյուսիսային մասի խոտային ճահիճներում և խոնավ մարգագետիններում։ Չվող թռչուն է, ձմեռում է Արևմտյան և Հարավային Եվրոպայում, Աֆրիկայում՝ Սահարայից հարավ, Հարավային Ասիայում և Ավստրալիայում[2]։ Չվում են երամներով, ձմեռոցներում հաճախ կազմավորում են գաղութներ, որոնք հիմնականում կազմված են լինում մի քանի հարյուրից մինչև հազար թռչունից։ Համարվում է մոնոտիպիկ տեսակ, մոտ ազգակից տեսակներն են ցեխահավը և սրապոչ ավազահավը[3]։
Կռվան կտցար | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Philomachus pugnax | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Բնային արեալ
Գաղթ Կլոր տարի | ||||||||||||||
|
Բավական ամրակազմ, երկարոտ կտցար է, արտաքինով նման է խոշոր ավազահավի։ Արուներն ու էգերը չափերով, իսկ գարնանը նաև՝ գույնով և փետրավորման տարրերով միմյանցից նկատելիորեն տարբեր են։ Ամուսնական հանդերձում արուները կրծքի վրա կրում են վառ գունավորված շքեղ փետուրե օձիք, իր տեսակի մեջ «ականջներ» և գլխի մերկացած մաշկի վրա փոքր ելուստներ՝ գորտնուկների տեսքով։ Տարվա մնացած շրջաններում արուները տարբերվում են միայն խոշոր չափերով․ երկու սեռի ներկայացուցիչներն էլ այդ շրջանում գունավորված են գորշ-մոխրագույն երանգով և սպիտակավուն որովայնով։ Լռակյաց թռչուն է, միայն հազվադեպ արտաբերում է ոչ բարձր ձայներ։ Չնայած գույների հսկայական խայտաբղետությանն, արուների մոտ տարբերում են գարնանային գունավորման ընդամենը երեք տեսակ, որոնցով միմյանցից տարբերվում են բազմացման ստրատեգիայով[4]։ Ընդհանուր առմամբ արուներն իրար հետ հարաբերությունները պարզում են կտուցատեղում, որոնց երբեմն հաճախում են էգերը։ Ձուն ածում են սեզոնում մեկ անգամ, յուրաքանչյուր անգամ ձվադրելով հիմնականում 4 ձու։ Էգերը թխսում և սերունդը դաստիարակում են միայնակ[5]։ Սնվում են ջրամբարների տիղմոտ ափերին։ Բազմացման շրջանում սննդի մեջ օգտագործում են առավելապես կենդանական կեր, ձմեռանոցներում՝ մեծ մասամբ բուսական։ Սնվում են մանր անողնաշարավորներով և բույսերի սերմերով, ցորենի մշակաբույսերով։ Սովորական, որոշ վայրերում շատ հանդիպող տեսակ է։