Համադանի նահանգ
From Wikipedia, the free encyclopedia
Համադան օսթան (պարս.՝ استان همدان, Օսթան-է Համադան), օսթան (նահանգ) Իրանի արևմուտքում։ Հարավից սահմանակից է Լուրիստան, հարավ-արևմուտքից` Քերմանշահ, հյուսիս-արևմուտքից` Քուրդիստան, հյուսիսից` Զանջան, հյուսիս-արևելքից` Ղազվին, արևելքից` Մարքազի օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 19 372 կմ²[2], բնակչությունը՝ ▼1 738 234 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Համադան քաղաքն է։
Արագ փաստեր Համադան օսթանպարս.՝ استان همدان, Երկիր ...
Համադան օսթան պարս.՝ استان همدان | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Համադան |
Բնակչություն | ▼1 738 234 մարդ (2016)[1] |
Տարածք | 19 368 կմ² |
Սահմանակցում է | Քուրդիստանի նահանգ, Կենտրոնական նահանգ, Լոռեսթանի նահանգ, Քերմանշահի նահանգ, Ղազվինի նահանգ և Զանջան |
ISO 3166-2 կոդ | IR-13 |
Փակել
Օսթանը ձևավորվել է 1976 թվականին, մինչ այդ այն մասն է կազմել Քերմանշահ օսթանի[3]։ Այնուհետև օսթանի տարածքը մի քանի անգամ ենթարկվել է փոքր տարածքային փոփոխությունների[3]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 4-րդ տարածաշրջանի[4], որի կենտրոնն է Քերմանշահ քաղաքը։