Քուրդիստանի նահանգ
From Wikipedia, the free encyclopedia
Քուրդիստան կամ Քորդեսթան (քրդ.՝ پارێزگای کوردستان, պարս.՝ استان کردستان, Օսթան-է Քորդեսթան), օսթան (նահանգ) Իրանի արևմուտքում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիսից սահմանակից է Արևմտյան Ադրբեջան, հյուսիս-արևելքից` Զանջան, արևելքից` Համադան, հարավից` Քերմանշահ օսթաններին, արևմուտքից` Իրաքին։ Օսթանի տարածքը կազմում է 29 137 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲1 603 011 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Սանանդաջ քաղաքն է (քրդ.՝ Sine)։
Արագ փաստեր Քուրդիստան օսթանպարս.՝ استان کردستان, Երկիր ...
Քուրդիստան օսթան պարս.՝ استان کردستان | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Սանանդաջ |
Բնակչություն | ▲1 603 011 մարդ (2016)[1] |
Տարածք | 29 137 կմ² |
Սահմանակցում է | Սուլեյմանիե մարզ, Արևմտյան Ադրբեջան և Համադանի նահանգ |
Ժամային գոտի | UTC+3:30 |
Փոխարինեց | Ardalan? |
ISO 3166-2 կոդ | IR-12 |
Հեռախոսային կոդ | 0871 |
Փակել
Օսթանը ձևավորվել է Գիլան օսթանի արևմտյան շրջանների անջատման արդյունքում[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 3-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Թավրիզ քաղաքը։ Օսթանի տարածքը համապատասխանում է պատմական Արդալան երկրամասին։