Զանջանի նահանգ
From Wikipedia, the free encyclopedia
Զանջան (պարս.՝ استان زنجان, Օսթան-է Զանջան), օսթան (նահանգ) Իրանի հյուսիսարևմտյան մասում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիս-արևելքից սահմանակից է Գիլան, արևելքից` Ղազվին, հարավից` Համադան, հարավ-արևմուտքից` Քուրդիստան, հյուսիս-արևմուտքից` Արևմտյան Ադրբեջան և Արևելյան Ադրբեջան, հյուսիսից` Արդաբիլ օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 21 773 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲1 057 461 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Զանջան քաղաքն է։
Արագ փաստեր Զանջանպարս.՝ استان زنجان, Երկիր ...
Զանջան պարս.՝ استان زنجان | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Զանջան |
Բնակչություն | ▲1 057 461 մարդ (2016)[1] |
Տարածք | 21 773 կմ²[2] |
Սահմանակցում է | Արդաբիլի նահանգ, Գիլան, Ղազվինի նահանգ, Համադանի նահանգ, Քուրդիստանի նահանգ, Արևմտյան Ադրբեջան և Արևելյան Ադրբեջան |
Ժամային գոտի | UTC+3:30 |
ISO 3166-2 կոդ | IR-19 |
Հեռախոսային կոդ | 0241 |
Փակել
Օսթանը ձևավորվել է Գիլան օսթանի հարավ-արևմտյան շրջանների անջատման արդյունքում։ 1996 թվականին օսթանից անջատվել է դրա հարավ-արևելյան շրջանների տարածքում ձևավորված Ղազվին օսթանը[3]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 3-րդ տարածաշրջանի[4], որի կենտրոնն է Թավրիզ քաղաքը։