From Wikipedia, the free encyclopedia
Հայ-ադրբեջանական ռազմական բախում Սոթքում, Հայաստանի զինված ուժերի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև տեղի ունեցած ռազմական գործողություն Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղին սահմանամերձ Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում և Նորաբակ[20], Վերին Շորժա[21] ու Կութ[9] գյուղերի ուղղությամբ, որը տեղի է ունեցել 2023 թվականի մայիսի 11-ի վաղ առավոտվանից մինչև մայիսի 12-ը[1][3][4][6][22][23][24][25][26][27][28][29][30], ապա վերսկսվել մայիսի 17-ին[14][15][16][17]։ Մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը, դիմելով ագրեսիվ գործողությունների, ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ[5]։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 9 վիրավոր[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18], իսկ ադրբեջանական կողմը՝ 1 զոհ և 1 վիրավոր[19]։
Հայ-ադրբեջանական ռազմական բախում Սոթքում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հայ-ադրբեջանական հակամարտություն | |||||||||
Սոթքի ոսկու հանքավայրը՝ ուղղաթիռից | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Հայաստանի զինված ուժեր | Ադրբեջանի Հանրապետության զինված ուժեր | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) Սուրեն Պապիկյան (Հայաստանի պաշտպանության նախարար) Էդվարդ Ասրյան (ՀՀ ԶՈՒ ԳՇՊ) |
Իլհամ Ալիև (ԱՀ նախագահ) Զաքիր Հասանով (ԱՀ ՊՆ նախարար) Քարիմ Վալիև (ԱՀ ԶՈՒ ԳՇՊ) | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
2 զոհ, 9 վիրավոր[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18] | 2 զոհ, 1 վիրավոր[19] |
ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացում Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը[1][22]։
Ժամը 07:00-ի դրությամբ հայկական կողմն ունեցել է 2 վիրավոր[1], որի մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը[2]։
Ժամը 07:20-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակել են հրետանային և ականանետային միջոցներից կրակի վարումը Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ[1][23]։
Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակել են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ[24]։
Ժամը 08:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակել են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ[3]։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր։ Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապ օգնության մեքենայի ուղղությամբ[3]։
Ժամը 08:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակել են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ[25]։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ[25]։ Ադրբեջանական լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվում այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, որը ըստ ՀՀ պաշտպանության նախարարության չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան[25]։
Ժամը 08:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չի եղել։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակել են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ[26]։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ[26]։ Հայ-ադրբեջանական պայմանական սահմանագոտու մյուս հատվածներում այդ պահի դրությամբ եղել է հարաբերականորեն կայուն վիճակ[26]։
Ժամը 09:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չի եղել[27]։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական պայմանական սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն վիճակ է[27]։
Ժամը 09:20-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չի եղել[4]։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ անհայտ ծագում ունեցող տելեգրամյան որոշ ալիքներ ապատեղեկատվություն են տարածում վիրավորների թվի մասին[4]։
Ժամը 09:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ[28]։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայկական կողմից վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին լրացուցիչ կհայտնի[28]։
Ժամը 10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազում էր[29]։
Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում էր[6]։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը հայտնում է, որ հայկական կողմը ունի 4 վիրավոր[6]։ Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության[6]։ Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այդ պահի դրությամբ վտանգ չի սպառնում[6]։ Նույն ժամի դրությամբ հայ-ադրբեջանական պայմանական սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն վիճակ է[6]։
Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն էր[30]։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է[30]։
Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցների ձայները լսվել են գյուղում, որի մասին հայտնել էր Սոթքի բնակիչներից մեկը։ Ըստ նրա տեղեկությունների օգտագործվել էր հրետանի, որի պատճառով դղրդացել են գյուղի բնակելի տները[31]։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է մեկ զոհի մասին։ Զոհվածը՝ ադրբեջանական բանակի պայմանագրային զինծառայող Օրհան Նովրուզալիզադեն է։ Եվս մեկ զինծառայող՝ Մուսլիմ Մահմուդլուն, վիրավորվել էր[19]։
11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները որոշակի պարբերականությամբ խախտում են հրադադարի ռեժիմը[32]։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացնում է, որ ադրբեջանական կրակոցների հետևանքով բեկորային վիրավորում ստացած զինծառայողներից երկուսի վիճակը բավարար է, երկուսինը՝ միջին ծանրության, ու նրանց կյանքին վտանգ չի սպառնում[8]։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնում է, որ մարզի որևէ բնակավայրից տարհանում չի իրականացվել, քանի որ տարհանման անհրաժեշտություն չի եղել[33]։
13:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվում։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է[34]։
Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն էր[35]։
Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղեկացնում է, որ խմբակցության պատգամավորներն ադրբեջանական կրակոցների հետևանքով առաջացած իրավիճակին ծանոթանալու համար մեկնում են Սոթք գյուղ[36]։
15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվում։ Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում եղել է հարաբերականորեն կայուն[37]։
Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը հայտնում է, որ Սոթքում իրավիճակը հանդարտ է, սակայն երբեմն կրակոցներ են հնչում հանքի ուղղությամբ․ «Հիմանական թիրախը Սոթքի ոսկու հանքավայրն է։ Գյուղի վրա կրակոցներ չեն հնչում։ Տարհանում չկա, բայց մարդիկ կան, որոնք իրենց երեխաներին դուրս են հանել»[38]։
Ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտում են հրադադարը՝ կիրառելով ականանետ։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի։ Ժամը 17:40-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն էր[39]։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակ գյուղի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոցներ[20]։
Ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորված չորս զինծառայողներից երկուսը տեղափոխվում են Երևան[40]։
ՀՀ Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Գառնիկ Դանիելյանը, Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը, Արգիշտի Գևորգյանը և Արման Ղազարյանը տեղում իրավիճակին ծանոթանալու և քաղաքացիների հետ զրուցելու նպատակով այցելում են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ գյուղեր[41]։ Քրիստինե Վարդանյանը հայտնում է, որ կրակոցների ձայներ են լսվում, ապա նշում, որ դեպի Սոթք եկող գլխավոր ճանապարհին ռազմական ոստիկանությունը վերահսկողություն է սահմանել, և լրագրողներին ու ԱԺ պատգամավորներին արգելում է այդ ճանապարհով գնալ։ Ասպրամ Կրպեյանն էլ իրավիճակի վերաբերյալ հաղորդում է, որ Սոթքում և Կութում բնակիչները չեն տարհանվել, դպրոցներն ու պարտեզները հեռավար կարգով են անցկացրել դասապրոցեսները[42]։
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ժամը 19:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ։ Ժամը 20:10-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է[21]։
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ժամը 20:10-22:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել։ Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է[43]։
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվում[44]։
Գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվում։ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է[45]։
Ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտում է հրադադարը՝ կիրառելով անօդաչու թռչող սարք։ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ վիրավորում են ստացել 2 զինծառայող։ Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր[9]։ Ժամը 10:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն էր[9]։
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելում են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին[46]։
Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը հաղորդում է, որ Սոթքում հանդարտ վիճակ է, սակայն մեն րոպե կարող է մի բան լինել, հայկական դիքերից էլ տեսանելի են Ադրբեջանի ԶՈՒ-ի կուտակումները[47]։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն էր[48]։
Ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացում Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ[49]։
Ժամը 17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն էր[50]։
Ժամը 19:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտում են հրադադարը՝ կիրառելով ականանետ[51]։
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 19:40-ի դրությամբ շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետ են կիրառում նաև Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ[52]։
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 20:00-ի դրությամբ շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ[53]։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ժամը 20:20-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ[54]։
Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը ժամը 21:00-ի դրությամբ Սոթքի և Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ էականորեն նվազում է[55]։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր։ Ժամը 21:40-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում էր[10]։
Ժամը 22:00-ի դրությամբ Սոթքի և Կութի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է։ Ժամը 21:50-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից և ականանետից կրակ են բացում Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ[56]։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ կրակի ինտենսիվությունը նվազել է Վերին Շորժայի ուղղությամբ։ Ժամը 22:15-ի դրությամբ Սոթքի և Կութի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է[57]։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ժամը 22:30-ի դրությամբ Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է[58]։
Ժամը 23:10-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել։ Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է։ Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են 1 զոհ և 2 վիրավոր[11]։
Մայիսի 12-ին ադրբեջանական հարձակման հետևանքով Հայաստանի ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված զինծառայողը Նարեկ Նորայրի Բաղդասարյանն (ծնվ. 2003 թ.) է[12][13][59]։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել։ Ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն էր[60]։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 12-ին` ժամը 10:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներից մեկը դուրս է գրվել հոսպիտալից, իսկ մյուսի կյանքին վտանգ չի սպառնում։ Ավելի ուշ՝ մայիսի 12-ի երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին ևս վտանգ չի սպառնում[61]։
Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերում իրավիճակը հանգիստ է, նախորդ և այս օրերին ընդհանրապես կրակոցներ չեն հնչել։ Ավետյանը նշել է նաև, որ սահմանամերձ գյուղերում սոցիալական վիճակն է վատացել, քանի որ ադրբեջանցիների ներխուժման հետևանքով գյուղացիները գրեթե չեն կարողանում զբաղվել անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ[62]։
ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների և Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է ճեպազրույց, որի ընթացքում ներկայացվել են մանրամասներ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ մայիսի 11-ից 12-ը Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ռազմական կցորդներին ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն գործողությունների ընթացքի, ուղղությունների և կիրառված միջոցների, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից տարածվող պաշտոնական ապատեղեկատվության վերաբերյալ։ Նշվել է, որ ՀՀ ԶՈՒ անհրաժեշտ պաշտպանական գործողությունների արդյունքում ադրբեջանական ռազմական գործողությունների նպատակներն ամբողջությամբ ձախողվել են[63]։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ժամը 20:30-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ականանետից կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որը սակայն հերքում է ՀՀ պաշտպանության նախարարությունը և որակում հերթական ապատեղեկատվություն[64]։
ՀՀ ԶՈՒ ռազմական բժշկական վարչության պետ Գեղամ Փաշիկյանը հայտնում է, որ մայիսի 11-ին և 12-ին Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորում ստացած 8 զինծառայողներից մեկը դուրս է գրվել և բուժումը շարունակում է ամբուլատոր կարգով, մյուս 7 զինծառայողներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, մնացածինը՝ բավարար։ Ծանր վիճակում գտնվող զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, ստանում են համապատասխան բժշկական օգնություն[65]։
Ժամը 16:15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ։ Շտապօգնության մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի բացած կրակից վիրավորում է ստացել նաև բուժակը[14][15]։
Սոթքի բնակիչներից մեկը հայտնում է, որ Սոթքի հատվածում տեղակայված դիրքերից կրակոցների ձայներ են լսվում[66]։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է։ Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրա կյանքին վտանգ չի սպառնում[16]։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայողն է՝ Էդգար Վահանի Սուլեյմանյանը (ծն․ 2003թ.)[17][18]:
Հայկական կողմն ունի 2 զոհ և 9 վիրավոր[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18], իսկ ադրբեջանական կողմը՝ 1 զոհ և 1 վիրավոր[19]։
Զինվորական կոչում | Անուն ազգանուն | Ծննդյան ամսաթիվ | Ծննդավայր | Մահվան ամսաթիվ | Մահվան վայր |
---|---|---|---|---|---|
շարքային | Նարեկ Նորայրի Բաղդասարյան[12][13][59] | 2003[12][59] | Գառնի, Կոտայքի մարզ, Հայաստան[13][59] |
մայիսի 12[12][13] | Սոթք, Գեղարքունիքի մարզ, Հայաստան[13] |
շարքային | Էդգար Վահանի Սուլեյմանյան[17][18] | 2003[17] | Սիսիան, Սյունիքի մարզ, Հայաստան[18] |
մայիսի 17[17][18] | Սոթք, Գեղարքունիքի մարզ, Հայաստան[17][18] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.