ֆրանսերեն ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Հատեմ Բեն Արֆա (ֆր.՝ Hatem Ben Arfa, մարտի 7, 1987[1][2], Կլամար), թունիսյան ծագմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստ, ֆրանսիական «Նիցցա» ակումբի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան և հարձակվող։ 2008 թվականին ճանաչվել է Ֆրանսիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը։
Հատեմ Բեն Արֆա ֆր.՝ Hatem Ben Arfa | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
Ֆրանսիա Թունիս | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 7, 1988 (36 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Կլամար, Օ-դը-Սեն, Ֆրանսիա | ||||||||||||||||||||
Հասակ | 178 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 76 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Նիցցա | ||||||||||||||||||||
Համար | 9 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆրանսիայի հնգակի չեմպիոն է, եռակի սուպերգավաթակիր։ Մեկական անգամ նվաճել է ֆուտբոլի և լիգայի գավաթները։
Բեն Արֆան ծնվել է Կլամարում, Փարիզի հարավարևմտյան արվարձանում[3]։ Հայրը՝ Կամել Բեն Արֆան, Թունիսի քաղաքացի է և Թունիսի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, իսկ մայրը ֆրանսուհի է։ Երբ Հատեմը հինգ տարեկան էր, հայրը նկատեց, որ նա ֆուտբոլի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում։ Սպորտային լրագրող և գործակալ Մայքլ Օզինի ղեկավարությամբ Բեն Արֆան սկսեց ֆուտբոլային կարիերան[4]։
Բեն Արֆան կարիերան սկսել է Իլ դը Ֆրանսի տարբեր ակումբներում, մարզվել է նաև «Բուլոն Բիյանկուր» ակումբում։ 1999 թվականին ընդուվել է «Կլերֆոնտենի» ակադեմիա։ Գտնվելով այնտեղ, Բեն Արֆան նկարահանվեց «À la Clairefontaine» («Կլերֆոնտենում») վավերագրական ֆիլմում, որը պատմում էր ակադեմիայում սովորելու ժամանակ երիտասարդ ֆրանսիացի ֆուտբոլիստների կյանքի մասին[5][6]։ Ակադեմիան ավարտելուց հետո չորս տարի անցկացրել է «Լիոնում», որտեղ չորս անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։
Բեն Արֆան համարվում է Լիոնի «Օլիմպիկի» ֆուտբոլային ակադեմիայի սանը։ Առաջին թիմում 2004-2005 մրցաշրջանում նշել է իր նորամուտը «Նիցցայի» դեմ խաղում[7]։ Նոյեմբերի 10-ին Ֆրանսիայի գավաթի շրջանակներում, «Լիլի» դեմ խաղում Բեն Արֆան խփեց մասնագիտական կարիերայի իր առաջին գոլը։ 2004 թվականին Ֆրանսիայի պատանեկան հավաքականի կազմում հաղթել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունը։
Չեմպիոնների Լիգայում Հատեմն իր նորամուտը նշեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում՝ փոխարինելով Սիդնեյ Գովին։ 2007 թվականի ամռանը «Օլիմպիկի» հիմնական ձախ կիսապաշտպան Ֆլորան Մալուդայի «Չելսի» տեղափոխվելուց հետո Հատեմը դարձավ հիմնական կազմի խաղացող։ Պայմանագիրը ուժի մեջ էր մինչև մինչև 2010 թվականը։
2008 թվականի հունիսի վերջին Հատեմը տեղափոխվեց Մարսելի «Օլիմպիկ»։ Երկու մրցաշրջան այնտեղ հանդես գալով՝ Բեն Արֆան խաղաց 69 խաղ և խփեց 9 գոլ, հաղթեց Ֆրանսիայի առաջնությունը, Լիգայի գավաթը և Ֆրանսիայի սուպերգավաթը։ 2010 թվականի մրցաշրջանի ավարտից հետո Հատեմով հետաքրքրվում էին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Էվերտոնը»[8] և անգլիական այլ ակումբներ։ Արդյունքում, 2010 թվականի օգոստոսի 28-ին, Բեն Արֆան մեկ տարի վարձավճարով տեղափոխվեց անգլիական «Նյուքասլ Յունայթեդ» ակումբ[9]։ Բեն Արֆայի խոսքերով. «բոլոր տարբերակներից ես հենց այստեղ էի ուզում հայտնվել։ «Նյուքասլում» կաշխատեմ լավագույն կողմերով դրսևորել ինձ»[10]։
2010 թվականի հոկտեմբերի 3-ին, Պրեմիեր Լիգայի 2010-11 մրցաշրջանի 4-րդ տուրի «Նյուքասլ Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» խաղի սկզբին Նայջել դե Յոնգի կոպիտ սահընկումից հետո Բեն Արֆան ստացավ վնասվածք՝ ձախ ոտքի կրկնակի կոտրվածք և մինչև մրցաշրջանի ավարտը դուրս մնաց[11]։ Այսպիսով, Հատեմը նոր ակումբում խաղաց ընդամենը 4 խաղ և խփեց 1 գոլ։ 2011 թվականի սկզբին «Նյուքասլ Յունայթեդը» «Մարսելից» գնեց ֆուտբոլիստին և 4,5 տարվա պայմանագիր կնքեց[12]։
2014 թվականի սեպտեմբերի 2-ին Բեն Արֆան վարձավճարով տեղափոխվեց «Հալլ Սիթի»[13]։ Նրա նորամուտը եղավ սեպտեմբերի 15-ին, «Վեստ Հեմի» դեմ խաղի ավարտից 11 րոպե առաջ՝ 2-2 հաշվի ժամանակ, փոխարինելով Աբել Էռնանդեսին[14]։
2015 թվականի հունվարին վերադարձավ վարձակալությունից, իսկ արդեն հունվարի 3-ին «Նիցցայի» պաշտոնական կայքը ակումբի խորհրդանշանի ֆոնի վրա դրել էր Հատեմի նկարը։ Հայտարարվեց, որ ֆրանսիացին արդեն մասնակցել է մարզումներին և երկուշաբթի կնքելու է պայմանագիր։ Հաջորդ օրը Հատեմը փոխադարձ համաձայնությամբ անջատեց «Նյուքասլի» հետ պայմանագիրը[15]։ Հունվարի 5-ին նա պաշտոնապես պայմանագիր կնքեց «Նիցցայի» հետ[16]։ Միայն թե, փետրվարի 3-ին Հատեմ Բեն Արֆան լուծարեց «Նիցցայի» հետ պայմանագիրը[17] և հայտարարեց, որ կարող է ավարտի ֆուտբոլիստի կարիերան[18], քանի որ ՖԻՖԱ-ի օրենքներով ֆուտբոլիստը տարվա ընթացքում իրավունք չունի խաղալ երկուսից ավել ակումբներում. 2014-15 մրցաշրջանի շրջանակներում Բեն Արֆան խաղացել է մեկ խաղ «Նյուքասլի» երիտասարդական կազմում, իսկ հետո վարձավճարով հանդես է եկել «Հալլում» և հիմա չի կարող խաղալ «Նիցցայի» ոչ մի թիմում[19]։ Այնուամենայնիվ, 2015 թվականի հունիսին Բեն Արֆան դարձավ «Նիցցայի» ֆուտբոլիստը[20]։ Առաջին ինը խաղերում Հատեմը խփեց 7 գոլ[21] և նորից հրավիրվեց Ֆրանսիայի հավաքական[22]։
Ֆրանսիայի մինչև 17 տարեկանների պատանեկան հավաքականում խաղացել է 22 խաղ, խփել 15 գնդակ։ Ֆրանսիայի հավաքականի այլ տաղանդավոր երիտասարդների հետ, ինչպիսիք են՝ Բենզեման, Նասրին և Մենեզը, նա հաջող է հանդես եկել 2004 թվականի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում՝ հինգ խաղում խփելով երեք գոլ[23]։ Հաջորդ տարի սկսեց խաղալ մինչև 18 տարեկանների հավաքականում։
Մունդիալ 2006-ից առաջ Բեն Արֆան Թունիսի ֆուտբոլի ֆեդերացիայից առաջարկություն ստացավ՝ Մունդիալին խաղալ Թունիսի կազմում, սակայն նա հետագայում Ֆրանսիայի հավաքականում խաղալու համար մերժեց առաջարկը[24][25]։ Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում Հատեմի նորամուտը 2007 թվականի հոկտեմբերի 1-ին էր՝ Ֆարերյան կղզիների դեմ խաղում։ 64-րդ րոպեին նա փոխարինեց Ֆրենկ Ռիբերիին և խփեց 6 գոլերից մեկը։ Հոկտեմբերի 10-ին, երբ մարզիչ Ռայմոն Դոմենեկին շտապ հարկավոր էր փոխարինել վնասվածք ստացած Լուի Սաային, նա հրավիրվեց հավաքական[26]։ Միայն թե Դոմենեկը նրան չընդգրկեց մրցաշարի եզրափակիչ մասում խաղացող կազմի մեջ։
Երկարատև ընդմիջումից հետո, 2010 թվականի փետրվարի 25-ին Բեն Արֆան հրավիրվեց Իսպանիայի հավաքականի դեմ ընկերական խաղին, որը կայացավ մարտի 3-ին։ Մայիսի 11-ին նա ընդգրկվեց այն 30 ֆուտբոլիստների ցուցակում, ովքեր հնարավոր է մասնակցեին Մունդիալ 2010-ին, սակայն հետո Դոմենեկը նրան չընդգրկեց 23 հիմնական ֆուտբոլիստների ցուցակում[27]։
2010 թվականի օգոստոսի 5-ին հավաքականի նոր մարզիչ Լորան Բլանը Հատեմին հրավիրեց Նորվեգիայի դեմ ընկերական խաղում խաղալու, որը կայացավ օգոստոսի 11-ին[28]։ Երկրորդ խաղակեսում Բեն Արֆան փոխարինեց Մուսա Սիսոկոյին և խփեց առաջին գոլը խաղում, իսկ Ֆրանսիան հաղթեց 2-1 հաշվով[29]։
«Լիոնում» կարիերայի սկզբին նա խաղում էր կենտրոնական հարձակվողի դիրքում, սակայն 2007-2008 մրցաշրջանում տեղափոխվեց հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրք[30]։
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ[նշում 1] | Եվրոպա[նշում 2] | Ամբողջը | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||||||
Օլիմպիկ Լիոն | 2004–05 | 9 | 0 | 1 | 1 | 4 | 0 | 14 | 1 | ||||
2005–06 | 12 | 0 | 1 | 1 | 1 | 0 | 14 | 1 | |||||
2006–07 | 13 | 1 | 2 | 0 | 1 | 0 | 16 | 1 | |||||
2207-08 | 30 | 6 | 5 | 0 | 8 | 2 | 43 | 8 | |||||
Ընդհանուր | 64 | 7 | 9 | 2 | 14 | 2 | 87 | 11 | |||||
Օլիմպիկ Մարսել | 2008–09 | 33 | 6 | 2 | 0 | 13 | 2 | 48 | 8 | ||||
2009–10 | 29 | 3 | 5 | 1 | 7 | 3 | 41 | 7 | |||||
2010–11 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | |||||
Ընդհանուր | 63 | 9 | 8 | 1 | 20 | 5 | 91 | 15 | |||||
→ Նյուքասլ Յունայթեդ | 2010–11 | 4 | 1 | 0 | 0 | - | 4 | 1 | |||||
Նյուքասլ Յունայթեդ | 2011–12 | 26 | 5 | 4 | 1 | - | 30 | 6 | |||||
2012–13 | 19 | 4 | 0 | 0 | 3 | 0 | 22 | 4 | |||||
2013–14 | 27 | 3 | 3 | 0 | - | 30 | 3 | ||||||
Ընդհանուր | 76 | 13 | 7 | 1 | 3 | 0 | 86 | 14 | |||||
→ Հալլ Սիթի | 2014–15 | 8 | 0 | 1 | 0 | - | 9 | 0 | |||||
Նիցցա | 2015-16 | 23 | 11 | 3 | 1 | – | 26 | 12 | |||||
Ընդհանուր | 237 | 40 | 28 | 5 | 37 | 7 | 299 | 52 |
Ազգային հավաքական | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր |
---|---|---|---|
Ֆրանսիա | 2007-08 | 6 | 1 |
2008-09 | 1 | 0 | |
2010-11 | 1 | 1 | |
2011-12 | 5 | 0 | |
2015-16 | 2 | 0 | |
Ամբողջը | 15 | 2 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցույթ |
---|---|---|---|---|---|---|
1 | հոկտեմբերի 1, 2007 | Տորսվելլյուր, Տորսխավն, Ֆարերյան կղզիներ | Ֆարերյան կղզիներ | 0-6 | 0-6 | Եվրո-2008 |
2 | օգոստոսի 11, 2010 | Ուլլեվոլ, Օսլո, Նորվեգիա | Նորվեգիա | 0-1 | 2-1 | Ընկերական խաղ |
Նշումներ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.