From Wikipedia, the free encyclopedia
«Հեղինակի՜ն, հեղինակի՜ն» (անգլ.՝ Author! Author!), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանված է 1982 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Արթուր Հիլլերը։ Գլխավոր դերակատարներն են Ալ Պաչինոն, Ուելդ Թյուեսդին և Դայան Քենոնը։
Հեղինակի՜ն, հեղինակի՜ն անգլ.՝ Author! Author! | |
---|---|
«Հեղինակի՜ն, հեղինակի՜ն» ֆիլմի շապիկը | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն և հումորային դրամա |
Թվական | 1982 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Արթուր Հիլլեր[1][2] |
Պրոդյուսեր | Իրվին Ուինքլեր |
Սցենարի հեղինակ | Իսրայել Խորովից |
Դերակատարներ | Ալ Պաչինո[2][3], Դայան Քենոն[3], Թյուզդի Ուելդ[3], Ալան Քինգ[3], Բոբ Էլիոթ[3], Ռեյ Գուլդինգ[3], Բոբ Դիշի[3], Ջեյմս Թոլքան[3], Բոբ Էլիոթ[3], Ռիչարդ Բելցեր[4], Էրի Մեյերս[4], Անդրե Գրեգորի[4] և Էրիկ Գարի[4] |
Օպերատոր | Վիկտոր Ջ․ Քեմփեր |
Երաժշտություն | Դեյվ Գրուզին |
Մոնտաժ | Ուիլյամ Հ․ Ռեյնոլդս |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Նկարահանման վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | 20th Century Studios |
Տևողություն | 107 րոպե |
MPAA վարկանիշ | 12+ |
ԿինոՊոիսկ | ID 4877 |
Ֆիլմի պրեմիերան կայացել է 1982 թվականի հուլիսի 18-ին։ Ֆիլմը կարող են դիտել 13 տարեկանից բարձր երեխաները՝ ծնողների հետ միասին։
Ֆիլմի գլխավոր հերոսը հայազգի դրամատուրգ Այվեն Տրավալյանն է։ Նա աշխատում է Բրոդվեյի թատրոնում։ Գրում է պիեսներ ներկայացումների համար։ Շատ շուտով պետք է կայանա նրա նոր պիեսի պրեմիերան, որի վրա աշխատել է շուրջ երկու տարի։ Սակայն պրոդյուսերը անընդհատ հետաձգում է ամեն ինչ, պրեմիերան նույնպես հետաձգվում է։
Այվենին նոր անհաջողություն էլ է սպասվում․ նրան լքում է կինը՝ Գլորիան։ Դրամատուրգն իր հինգ երեխաների հետ մնում է միայնակ՝ իր հարազատ որդու և Գլորիայի նախկին երեք ամուսնություններից լույս աշխարհ եկած չորս երեխաների հետ։ Սցենարիստի կյանքի այս ծանր հատվածը ամոքում է դերասանուհի Էլիս Դեթրոյտը։ Վերջինս խաղում է Այվենի նոր ներկայացման գլխավոր դերը։
Դերասան | Դեր |
---|---|
Ալ Պաչինո | Այվեն Տրավալյան |
Դայան Քենոն | Էլիս Դեթրոյտ |
Ուելդ Թյուսդեյ | Գլորիա Տրավալյան |
Բոբ Դիշի | Ֆայնշտայն |
Բոբ Էլիոթ | Պատրիկ Դիկլեր |
Ռեյ Գոուլդինգ | Ջեկի Դիկեր |
Էրիկ Գարի | Իգոր |
Ալան Քինգ | Կրեպլիխ |
Անդրե Գրեգորի | Ջի Ջի |
Արի Մայերս | Դեբի |
Էլվա Ջոզեֆսոն (Լեֆ) | Բոնի |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.