From Wikipedia, the free encyclopedia
Հյու Դեյվիդ Փոլիտցեր (անգլ.՝ Hugh David Politzer, օգոստոսի 31, 1949[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք[4][5][6]), ամերիկացի ֆիզիկոս-տեսաբան, աշխատել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։ 2004 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է համատեղ Դեյվիդ Գրոսի և Ֆրենկ Վիլչեկի հետ, «ուժեղ փոխազդեցությունների տեսության մեջ ասիմպտոտիկ ազատության հայտնագործման համար»։
Հյու Դեյվիդ Փոլիտցեր Hugh David Politzer | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 31, 1949[1][2][3] (74 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք[4][5][6] |
Բնակության վայր(եր) | Կալիֆոռնիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ֆիզիկոս, միջուկային ֆիզիկոս, համալսարանի դասախոս և ֆիզիկոս-տեսաբան |
Հաստատություն(ներ) | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[7] |
Ալմա մատեր | Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց (1966), Միչիգանի համալսարան (1969) և Հարվարդի համալսարան (1974) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[8] |
Գիտական ղեկավար | Սիդնի Կոուլման |
Պարգևներ |
Ծնվել է հրեա բժիշկների ընտանիքում, ծնողները ԱՄՆ են տեղափոխվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[15]։ Ավարտել է Բրոնքսի գիտական բարձրագույն դպրոցը 1966 թվականին։ Բակալավրի աստիճան ստացել է Միչիգանի համալսարանում 1969 թվականին։ Գիտությունների դոկտորի կոչում ստացել է Հարվարդի համալսարանում 1974 թվականին, որտեղ նրա գիտական ղեկավարն է եղել Սիդնի Կոուլմանը։ Իր առաջին հրապարակված աշխատությունում, որը լույս է տեսել 1973 թվականին[16], Փոլիտցերը նկարագրել է ասիմպտոտիկ ազատության երևույթը - քվարկերի միմյանց մոտենալու դեպքում ուժեղ փոխազդեցությունը թուլանում է։ Երբ քվարկերը գտնվում են միմյանց չափազանց մոտ նրանց փոխազդեցության ուժերը այնքան են փոքրանում, որ նրանք սկսում են իրենց պահել որպես ազատ մասնիկներ։ Այս երևույթը, որը նրանից անկախ հայտնաբերել են նաև Գրոսը և Վիլչեկը Փրինսթոնի համալսարանում, կարևորագույն դեր ունեցավ քվանտային քրոմոդինամիկայի զարգացման մեջ։
Դեյվիդ Փոլիտցերը և Թոմաս Ապելկվիստը կարևոր դեր ունեցան նաև չորմոնիումի հայտնաբերման կանխագուշակման մեջ — տարրական մասնիկի, որը բաղկացած է հմայված քվարկից և նրա հակամասնիկից։ Փորձարարները անվանեցին այս մասնիկը J/ψ-մեզոն։
1974-ից 1977 թվականները Փոլիտցերը եղել է Հարվարդի միության կրթաթոշակի դափնեկիր։ Դրանից հետո նա անցավ աշխատանքի Կալտեխ, որտեղ և մինչ այսօր աշխատում է տեսական ֆիզիկայի պրոֆեսոր։ 1989 թվականին նա հանդես եկավ ֆիզիկոս Ռոբերտ Սերբերի (Մանհեթենյան նախագծի մասնակից) դերում «Գեր մարդը և փոքրիկ տղան» ֆիլմում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.