From Wikipedia, the free encyclopedia
Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Հունաստանը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Հունաստանի ազգային մարզադաշտը գտնվում է Պիրեոսում։ Գլխավոր մարզիչն է՝ Կլաուդիո Դանիերին։ Հունաստանը միջին մակարդակի զարգացած ֆուտբոլ ունի։ 1 տիտղոս ունի Եվրոպայի խաղերում և ոչ մի տիտղոս Աշխարհի խաղերում։ Առաջին խոշոր մրցարշարին մասնակցել է 1980 թվականի Եվրոպայի խաղերին։ Սակայն Հունաստանին չհաջողվեց շրջանցել խմբային փուլը։ Եվրոպայի խաղեր - 1980 թ.։
Մականուն | Η Εθνική, Η Γαλανόλευκη և Το Πειρατικό | ||
---|---|---|---|
Միություն | ՀՖՖ | ||
Կոնֆեդերացիա | ՈՒԵՖԱ (Եվրոպա) | ||
Գլխավոր մարզիչ | Կոստաս Տսանաս | ||
Թիմի ավագ | Կոստաս Կատսուրանիս | ||
Ամենաշատ խաղեր | Գեորգիոս Կարագունիս (139) | ||
Ռմբարկու | Նիկոս Անաստապուլոս (29) | ||
Հիմնական մարզադաշտ | «Պարկեն» | ||
ՖԻՖԱ կոդ | GRE | ||
| |||
Առաջին հանդիպում | |||
Հունաստան 1–4 Իտալական Կալչո (Աթենք, Հունաստան; ) | |||
Ամենախոշոր հաղթանակ | |||
Հունաստան 8–0 Սիրիա (Աթենք, Հունաստան;) | |||
Ամենախոշոր պարտություն | |||
Հունաստան 1–11 Հունգարիա (Բուդապեշտ, Հունգարիա;) | |||
Կայք | epo.gr/TeamHome.aspx?a_id=22494&NewsType=22&Competition=3585&Season=2000000102&Country=7&Team=17457&Round=2000000267 | ||
Greece national association football team Վիքիպահեստում |
1980 թ. առաջնությանը մասնակցում էին քիչ քանակությամբ Եվրոպական երկրներ՝ Բելգիա, Չեխոսլովակիա, Անգլիա, Հունաստան, Իտալիա, Նիդերլանդներ, Իսպանիա և Արևմտյան Գերմանիա։ Առաջնությունում հաղթեց Արևմտյան Գերմանիան, երկրորդ տեղում էր Բելգիան, երրորդ տեղում՝ Չեխոսլովակիան և չորրորդ տեղում Իտալիան։ Ինչ վերաբերվում է Հունաստանին, Հունաստանը լավ արդյունք չունեցավ և նույնիսկ չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը։ Առաջին խաղը տեղի ունեցավ Նապլեսի, Սան Պաոլ արենայում։ Այստեղ Հունաստանը պարտվեց նվազագույն հաշվով Նիդերլանդներին։ Գոլի հեղինակ դարձավ Կարլեն-Հենց Ռումենիգը։ Երկրորդ խաղը տեղի ունեցավ Հռոմի Օլիմպիկ արենայում։ Չեխոսլովակիան հաղթեց Հունաստանին մեկ-երեք հաշվով։ Գոլեր խփեցին Չեխոսլովակիայից՝ Պենենկան, Վիզեկը, Դզենեկ Նեհոդան։ Հունաստանի միակ գոլը հեղինակեց Նիկոս Անաստոպուլոսը։ Վերջին խաղում միայն Հունաստանը ոչ ոքի խաղաց Արևմտյան Գերմանիայի հետ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքական» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.