Ղարաքիլիսայի ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Ղարաքիլիսայի ճակատամարտ, տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 25-30-ին հայկական և թուրքական զորքերի միջև, Ղարաքիլիսայի մոտ։ Ռուսաստանում 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը հեռացել էին Արևմտյան Հայաստանի տարածքից, և գեներալ Թովմաս Նազարբեկյանի գլխավորած հայկական կորպուսը մնացել էր թուրքական գերազանց ուժերի դեմ։ Թուրքերը, խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ Երզնկայում 1917 թվականի դեկտեմբերի 5-ին կնքած զինադադարը, 1918 թվականի սկզբին ներխուժեցին Արևմտյան Հայաստան, վերանվաճեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը։ Թուրքական գերակշիռ ուժերի ճնշման տակ անկազմակերպ հայկական կորպուսը նահանջեց, նրա հետ արտագաղթեցին նաև տասնյակ հազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն ապահովում էր Անդրանիկի ջոկատը։ Ալեքսանդրապոլից թուրքական զորքերի մի մասը շարժվեց Երևանի մյուս մասը՝ Ղարաքիլիսայի ուղղությամբ։
Թվական | 1918-ի մայիսի 25-մայիսի 30 |
---|---|
Մասն է | Առաջին համաշխարհային պատերազմի կովկասյան թատերաբեմ |
Վայր | Ղարաքիլիսա (ներկայիս Վանաձոր) |
Արդյունք | Հայկական կողմի հաղթանակ[փա՞ստ] |
Հակառակորդներ | |
Հայոց ազգային խորհուրդ (1917-1918) | Օսմանյան կայսրություն |
Հրամանատարներ | |
Թովմաս Նազարբեկյան Գարեգին Նժդեհ | Մեհմեդ Վեհիբ փաշա |
Կողմերի ուժեր | |
6000 | 10000 |
Ռազմական կորուստներ | |
Համեմատաբար թեթև | 5000 ու ավելի զոհ |
Մայիսի 20-ին թուրքերը գրավեցին Ջաջուռը, Աղբուլաղը, Ղալթախչին, մայիսի 21-ին՝ Վորոնցովկան։ Ջալալօղլիի մոտ, երկօրյա մարտերից հետո (մայիսի 21-22-ին), Անդրանիկի ջոկատը կենտրոնացավ Դսեղ գյուղում, ապա շարժվեց դեպի Դիլիջան։ Գեներալ Նազարբեկովի հրամանով 1-ին դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Բեյ-Մամիկոնյան) և երկու լեռնային մարտկոցներ քաշվեցին դեպի Շահալի, մնացածները կենտրոնացան Դիլիջանի մոտ։ Մայիսի 24-ին գրավեցին Համամլուն։ Ղարաքիլիսայի մոտ կենտրոնացած հայկական զորքը (հրամանատար՝ Թ. Նազարբեկով) ուներ 6 հազար զինվոր, 70 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրք, զորքը (հրամանատար Ջավադ բեյ)՝ 10 հազար ասկյար, 70 հրանոթ և 40 գնդացիր։ Մարտերին մասնակցել են Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները։
Հայկական ուժերը թուրքերին հիմնական հարվածներ հասցրին Ղշլաղ գյուղի (այժմ՝ Վանաձորի Տարոն թաղամաս) մոտ, Բզովդալի մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին ու թուրքական գերակշիռ ուժերին հարկաղրեցին նահանջել դեպի Համամլու։ Մարտերի ընթացքում հայերը տվեցին մեծ կորուստներ (շուրջ 2500 մարդ սպանված, վիրավոր և գերի)։ Մեծ կորուստներ տվեցին նաև թուրքերը, սակայն, համալրում ստանալով, նրանք անցան հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջեցին Դիլիջան։ Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորեցին հայ բնակչությանը, ավերեցին գյուղերը։