Մաթեմատիկան Հին Հունաստանում
From Wikipedia, the free encyclopedia
Հին հռոմեական մաթեմատիկա հասկացությունը ընդգրկում է այն հունալեզու մաթեմատիկոսների նվաճումները, որոնք ապրել են Ք․ ա. VI դարից մինչև V դար։
Մաթեմատիկան՝ որպես գիտություն, ծնվել է Հին Հունաստանում[1][2]։ Էլլադայի ժամանակակից երկրներում մաթեմատիկան օգտագործվում էր և կենցաղում և մոգական ծիսակատարություններում, որոնց նպատակը աստվածների կամքը բացահայտելն էր (աստղագուշակություն կամ թվերով գուշակություն)։ Հույները այլ մոտեցում ցուցաբերեցին և առաջ քաշեցին «Թվերն են կառավարում աշխարհը» վարկածը, կամ ինչպես ձևակերպեց 2000 տարի հետո Գալիլեյը՝ «Մաթեմատիկայի լեզվով գրված բնության գիրք»[3]։
Հույները ստուգեցին այդ վարկածի ճշմարտացիությունն այն ոլորտներում որտեղ կարողացան։ Սկզբում, աստղագիտությունում, օպտիկայում, երաժշտությունում, երկրաչափությունում, հետո նաև՝ մեխանիկայում։ Ամեն տեղ նկատվեցին տպավորիչ հաջողություններ։ Մաթեմատիկական մոդելը օժտված էր անհերքելի կանխագուշակող ուժով։ Միաժամանակ հույները ստեղծեցին մաթեմատիկայի մեթոդաբանությունը և մաթեմատիկան «կիսաէվրիդիկ ալգորիթմից» դարձրեցին գիտելիքների ամբողջական համակարգ։ Այդ համակարգի հիմք հանդիսացավ դեդուկտիվ մեթոդը, որը ցույց էր տալիս թե ինչպես արդեն հայտնի ճշմարտությունից դուրս բերել նորը, իսկ դուրսբերման տրամաբանությանը ապահովում էր նոր արդյունքների ճշմարտացիությունը։ Դեդուկտիվ մեթոդը թույլ էր տալիս նաև բացահայտել ոչ ակնհայտ կապերը հասկացությունների, գիտական փաստերի և մաթեմատիկայի բաժինների միջև։