From Wikipedia, the free encyclopedia
Մակարիոս III (Μακάριος), Միքայել Խրիստոդուլոս Մուսկոս (օգոստոսի 13, 1913[1][2][3], Պանայա, Բրիտանական Կիպրոս[4] - օգոստոսի 3, 1977[1][2], Նիկոսիա, Կիպրոս), Կիպրոսի պետական, քաղաքական և կրոնական գործիչ։
Մակարիոս III հուն․՝ Αρχιεπίσκοπος Μακάριος Γ' | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1913[1][2][3] |
Ծննդավայր | Պանայա, Բրիտանական Կիպրոս[4] |
Մահացել է | օգոստոսի 3, 1977[1][2] (63 տարեկան) |
Մահվան վայր | Նիկոսիա, Կիպրոս |
Գերեզման | Kykkos Monastery |
Քաղաքացիություն | Կիպրոս |
Կրոն | ուղղափառություն |
Կրթություն | Աթենքի համալսարան (1942), Բոստոնի համալսարան (1948) և Pancyprian Gymnasium? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, հոգևորական և սարկավագ |
Զբաղեցրած պաշտոններ | Հարավային Հուստինիանայի և ամբողջ Կիպրոսի արքեպիսկոպոս, եպիսկոպոս, Կիպրոսի Հանրապետության նախագահ, Կիպրոսի Հանրապետության նախագահ և Կիպրոսի Հանրապետության նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Archbishop Makarios III of Cyprus Վիքիպահեստում |
Ստացել է բարձրագույն աստվածաբանական կրթություն Աթենքում (1938-1943)։ Հունաստանում պայքարել է գերմանական օկուպանտների դեմ։ 1946-1948 թվականներին սովորել է Բոստոնի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում։ 1950 թվականի հունվարին գլխավորել է Կիպրոսում տեղի ունեցած հանրաքվեն, որի ընթացքում հույներն արտահայտվեցին էնոզիսի՝ Հունաստանի հետ վերամիավորման օգտին։ 1950 թվականի հոկտեմբերին ժողովրդական քվեարկությամբ ընտրվել է արքեպիսկոպոս և էթնարխիս (ժողովրդի առաջնորդ)՝ հունական համայնքի խորհրդի նախագահ։ 1956 թվականին անգլիական իշխանությունները Մակարիոսին ձերբակալել և աքսորել են Սեյշելյան կղզիներ։ Ազատվել է 1957 թվականին։ 1959 թվականին մասնակցել է Կիպրոսի հարցին նվիրված հույն-թուրք-անգլիական կոնֆերանսներին Ցյուրիխում և Լոնդոնում։ 1959 թվականի դեկտեմբերին ընտրվել է Կիպրոսի նախագահ։ Գլխավորել է կառավարող «Հայրենական ճակատ» կուսակցությունը։ Մակարիոս III հանդես է եկել Կիպրոսի հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, ՄԱԿ-ի որոշումների համաձայն Կիպրոսի հարցի լուծման օգտին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.