ֆրանսերեն ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Մամադու Սակո (ֆր.՝ Mamadou Sakho, փետրվարի 13, 1990[1][2][3], Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի և Լիվերպուլի կենտրոնական պաշտպան։
Մամադու Սակո ֆր.՝ Mamadou Sakho | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Մամադու Սակո | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
Ֆրանսիա Սենեգալ | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 13, 1990 (34 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա | ||||||||||||||||||||
Հասակ | 187 | ||||||||||||||||||||
Քաշ | 83 | ||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Լիվերպուլ | ||||||||||||||||||||
Համար | 17 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սակոն իրենց ընտանիքի 4-րդ երեխան է։ Սակոն սկսել է հետաքրքրվել ֆուտբոլով 6 տարեկան հասակում և սկսել խաղալ Փարիզ կոչվող ակումբում։ 2002 թվականին նրան տեղափոխեցին պրոֆեսիոնալ ակումբ ՊՍԺ։ Սակոն սկզբից խաղում էր հարձակվողի դիրքում, սակայներբ թիմում նկատվեց պաշտպանների խնդիր, նա տեղափոխվեց պաշտպանություն։ 2005 թվականի ապրիլին նա իր թիմին օգնեց հաղթել Coupe Nationale-ն։ Նա այդ թվականին հրավիրվեց ՊՍԺ-ի մինչև 18 տարեկանների թիմ, որտեղ հաղթեց առաջնությունը։
2008 թվականի հունիսի 14-ին Սակոն կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ՊՍԺ-ի հետ[4]։ Նա պաշտոնապես տեղափոխվեց առաջին թիմ և ստացավ 3 համարի մարզաշապիկը։ Աշխատած գումարով փակեց հոր պարտքերը[5]։
Հաջորդ մրցաշրջանում Սակոն անցկացրեց 34 խաղ ՊՍԺ-ի կազմում, օգնելով իր թիմին դառնալ առաջնության փոխչեմպիոն, հասնել գավաթի կիսաեզրափակիչ և Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ։ 2009 թվականի հունվարի 30-ին, Սակոյի հաջողություններին համընթաց, ՊՍԺ-ն Սակոյին առաջարկեց պայմանագիր մինչև 2012 թվականը։ Երկու շաբաթ անց նա խփեց իր առաջին գնդակը թիմում, Սենտ-էտյենի դեմ խաղի ժամանակ, Սակոն սկսեց 2010/11 մրցաշրջանը՝ պաշտպանությունում խաղալով Զումանա Կամարայի հետ։ Նա նաև թիմի ավագն էր Եվրոպա Լիգայում։ Օգոստոսի կեսերին Սակոն սկսեց խաղալ պաշտպանությունում վետերան՝ Սիլվենո Արմանոյի հետ։ 2010 թվականի սեպտեմբերի 11-ին նա խփեց իր առաջին գնդակը այդ մրցաշրջանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.