From Wikipedia, the free encyclopedia
Մասսիմո Ռանիերի (իտալ.՝ Massimo Ranieri, մայիսի 3, 1951[1][2], Նեապոլ, Իտալիա), իտալացի երգիչ, դերասան, թատրոնի ռեժիսոր և հաղորդավար։ Սան Ռեմոյի փառատոնի հաղթող՝ 1988 թվականին «Perdere L’amore» երգով։ «Եվրատեսիլ» երգի մրցույթի երկակի մասնակից, ներկայացրել է Իտալիան (1971, 1973)։ Շատերի կարծիքով՝ Իտալիայի պատմության էստրադայի երգիչներից մեծագույններից մեկը։
Մասսիմո Ռանիերի | |
---|---|
Բնօրինակ անուն | իտալ.՝ Giovanni Calone |
Ի ծնե անուն | իտալ.՝ Giovanni Calone |
Նաև հայտնի է որպես | Massimo Ranieri |
Ծնվել է | մայիսի 3, 1951[1][2] (73 տարեկան) Նեապոլ, Իտալիա |
Երկիր | Իտալիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | դերասան, երգիչ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Warner Music Group և Sony Music |
Պարգևներ | |
Կայք | massimoranieri.it |
Massimo Ranieri Վիքիպահեստում |
Ջովանի Կալոնեն ծնվել է Ումբերտոյի և Ջուժեպինիի աղքատ ընտանիքում[4]։ Որպեսզի ինչ-որ չափով օգնի ծնողներին, Ջովանին շատ վաղ է սկսել աշխատել (առաջին մասնագիտությունների շարքին են պատկանում ենթավարպետը, առաքիչը,թերթ վաճառողը, և միջոցառումների ժամանակ երգող երգիչ)։ 1964 թվականին նրա վոկալային տվյալները նկատում է Ջիաննի Աթերանոն, ով ավելի ուշ տաղանդավոր երեխային ծանոթացնում է Սերգիո Բրունիի հետ։ Նա տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ Ջովանին ստանում է իր առաջին բեմական կեղծանունը՝ Gianni Rock, որով ելույթ է ունենում Academy-ի բակում, Բրուքլինում։ Նույն կեղծանունով նաև ձայնագրվում է նրա առաջին մինի սկավառակը։ Իր առաջին հոնորար որոշում է տալ իր մեծ քրոջը, ով շատ էր ցանկանում ամուսնանալ և երեխաներ ունենալ։
1966 թվականը նրա կարիերայում դարձավ շրջադարձային տարի, որի արդյունքում Ջովաննի Կալոնեն ընդմիշտ դառնում է Մասսիմո Ռաների։ Այդպիսի անուն ընտրել են, որպեսզի ցույց տան պատվախընդրությունը (իտալ.՝ massimo - առավելագույն), իսկ ազգանունը Մոնակոյի իշխանի Ռենե III-ի հարգման օրն է։ Միայն թե առաջին աշխատանքներ ստորագրվել են պարզապես Ռաների, հետագայում ավելալացվել է նաև Մասսիմո անունը։
Նույն թվականին նա մասնակցել է հայտնի հեռուստատեսային էստրադային Canzonissima ծրագրին՝ L’amore è una cosa meravigliosa երգով։ Այն եղել է առաջին մեծ հաջողությունը։
1967 թվականին Մասսիմոն հաղթում է Cantagiro փառատոնում՝ Pietà per chi ti ama երգով[5]։ Հաջորդ տարի առաջին անգամ մասնակցում է Սան Ռեմոյի փառատոնին՝ Da bambino երգով։
1969 թվականին Ռաներին ելույթ է ունենում Սան Ռեմոյի բեմում՝ Quando l’amore diventa poesia երգով։ Նա կրկին վերադառնում է փառատոնին 19 տարի անց։ Հետագայում մասնակցել է Cantagiro-ին՝ Rose Rosse երգով։ Երգի հաջողությունը խլացուցիչ էր։ Այն 13 շաբաթ շարունակ գտնվել է ազգային հիթ շքերթի երկրորդ հորիզոնականում և զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը վաճառքի իտալական շքերթում 1969 թվականին։ Երգը նաև կատարվել է իսպաներենով, բայց ոչ միայն Իսպանիայում և Լատինական Ամերիկայում թողարկելու համար, այլև Ճապոնիայի համար։ Ինչպես նաև 1969 թվականին Մասսիմոն մասնակցել է Canzonissima ծրագրին՝ Rose Rosse, 'O sole mio երգերով և զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ Se bruciasse la città երգով։ 1970 թվականի հունվարին թողարկվել է նրա առաջին Massimo Ranieri ալբոմը։
1970 թվականից ակտիվորեն նկարահանվել է ֆիլմերում և խաղացել է թատրոնում։
Մասսիմոն երկու անգամ ներկայացրե է Իտալիան «Եվրատեսիլ» երգի մրցույթին, 1971 թվականին զբաղեցնելով հինգերորդ հորիզոնականը՝ «L’amore è un attimo» երգով, իսկ 1973 թվականին՝ տասներեքերորդ հորիզոնականը՝ «Chi sarà» երգով։
Ստուդիական ալբոմներ
|
Համերգային ալբոմներ
|
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1970 | ֆ | Մետելլո | Metello | Մետելլո Սալանի |
1970 | ֆ | Ճշմարտության փնտրտուքներում | Cerca di capirmi | Ֆրանկո Բերտոլի |
1971 | ֆ | Դեղձանիկ | La sciantosa | Տոնինո |
1971 | ֆ | Բուբու | Bubù | Պերո |
1971 | ֆ | Վտանգավոր լույս երկրի ծայրին | The Light at the Edge of the World | Ֆելիպե |
1971 | ֆ | Հանդիպում | Incontro | Սանդրո Զանիկելլի |
1972 | ֆ | Ուսանողը՝ մեղադրված մարդասպանության մեջ | Imputazione di omicidio per uno studente | Ֆաբիո Սոլ |
1974 | ֆ | Հորեղբոյր աղջիկ | La cugina | Էնցո |
1974 | ֆ | Գերիները չպետք է մահանան | Salvo D'Acquisto | Սալվո դ'Ակուիստո |
1975 | ս | Քաղաք փողոցի եզրին | Una città in fondo alla strada | Լուպո |
1976 | ֆ | Մահացու կատաղություն | Con la rabbia agli occhi | Անջելո |
1976 | ֆ | Վերջին հերթ | L'ultima volta | Սանդրո |
1978 | ս | Պատմություններ Կամորի մասին | Storie della Camorra | Ջեննարո Աբատեմաջո |
1979 | ֆ | Լինում է և ավելի վատ | La patata bollente | Կլաուդիո |
1981 | ֆ | Հաբիբի, իմ սեր | Habibi, amor mío | |
1981 | ֆ | Մաքուր և առաքինի | Casta e pura | Ֆերնանդո |
1981 | ֆ | Սիրո ծառա | Priest of Love | Պերո Պինի |
1981 | ֆ | Վերջին անգամ միասին | L'ultima volta insieme | Պաոլո Անտոնելլի |
1981 | ս | Ցելյուլոիդային տղաներ | I ragazzi di celluloide | Նիկոլա |
1981 | ֆ | Կարաբիներ | Il carabiniere | Պաոլո Պալումբո |
1982 | ֆ | Կախարդական առագաստ | La vela incantata | Անժելո |
1983 | ֆ | Կապված նուրբ ընկերությամբ | Legati da tenera amicizia | Դորինո |
1984 | ս | Հսկա կաղնու ստվերում | All'ombra della grande quercia | Մասսիմո |
1984 | ս | Ցելյուլոիդային տղաներ 2 | I ragazzi di celluloide 2 | Նիկոլա |
1986 | ֆ | Սիրային վավերագիր | Atto d'amore | Չիրո |
1987 | ս | Վեզուվիայի սև ստվերը | L'omara nera del Vesuvio | Տոնի Կարիտա |
1987 | ս | Lo scialo | Lo scialo | Ջովաննի |
1988 | ս | Շանտաժ | Il ricatto | կոմիսար Մասսիմո Ֆեդելի |
1991 | ս | Երեխաները խավարում | Il ricatto 2 | կոմիսար Մասսիմո Ֆեդելի |
1995 | ֆ | Գումարի գինը | Il prezzo del denaro | |
1996 | ֆ | Տունը, որտեղ ապրում է Կորիննան | La casa dove abitava Corinne | Լեոնարդի |
1998 | ֆ | Սև հրեշտակ | Angelo nero | կոմիսար Վանցի |
1999 | ֆ | Volare! | Volare! | Անտոնիո |
1999 | ֆ | Սիրի՛ր թշնամուդ | Ama il tuo nemico | Դոն Պաոլո |
2000 | ֆ | Համբույր խավարում | Un bacio nel buio | |
2002 | ֆ | Գիշերվա խորությունը | Fondali notturni | Պեպպինո |
2002 | ֆ | Ես կփրկեմ քեզ | Io ti salverò | Ուգո Գուերրա |
2002 | ֆ | Ընտանեկան կապեր | Legami di famiglia | Լուկա |
2002 | ֆ | Պատերազմի և ընկերության պատմություն | Storia di guerra e d'amicizia | Ջովաննի |
2003 | ս | Camera Cafè | Camera Cafè | Անսելմո Պեդոնե |
2004 | ֆ | Մարդկային ժանր- Մաս 1. Փարիզեցիներ | Le genre humain - 1ère partie: Les Parisiens | Մասսիմո |
2005 | ֆ | Սիրելու համարձակություն | Le courage d'aimer | Մասսիմո |
2005 | ֆ | Փախուստ | Fuga | |
2007 | ֆ | «Օդաչու» օպերացիա | Operazione pilota | Ռաֆաելլե |
2007 | ֆ | Խաբկանքի մատանիում | Senza via d'uscita - Un amore spezzato | Մատեո Դելլա Տորրե |
2007 | ֆ | Զրո քաղաքացի | Civico zero | Ջուլիանո |
2008 | ֆ | Վերջին Պուլչինելլան | L'ultimo Pulcinella | Միկելանջելո |
2010 | ֆ | Կին և տղամարդիկ | Ces amours-là | երգիչ ճամբարում |
2010 | ֆ | Կիրք | Passione | Մասսիմո Ռաների |
2010 | ֆ | Ֆիլումենա Մարտուրանո | Filumena Marturano | Դոմենիկո Սորիանո |
2011 | ֆ | Նեապոլ՝ միլիոնատերերի քաղաք | Napoli milionaria | Ջեննարո Իովինե |
2011 | ֆ | Անտոնիո Ֆրանկոնիի զարմանալի արկածները | La meravigliosa avventura di Antonio Franconi | Անտոնիո Ֆրանկոնի |
2011 | ֆ | Ուրվականներ | Questi fantasmi | Պասկուալե Լոյակոնո |
2011 | ֆ | Կապիտան Բազիլիկ 2 | Capitan Basilico 2 | ձկնորս |
2011 | ֆ | Ցնցում | Scossa | Սալվատոր |
2012 | ֆ | Շաբաթ, կիրակի, երկուշաբթի | Sabato, domenica e lunedì | Պեպպինո Պրիորե |
2016 | ֆ | Դավեր | La macchinazione | Պեր Պաոլո Պազոլինի |
Մասսիմո Ռաների մասնակցությամբ գրեթե բոլոր ֆիլմերը նկարահանված են իտալերենով։
16 հոկտեմբերի 2002 թվականի Մասսիմո Ռաներին նշանակվել է բարի կամքի դեսպան ՖԱՈ-ում[6].:
21 ապրիլի 2009 թվականի իտալացի 55 այլ արտիստների հետ միասին մասնակցել է «Domani 21/04/09» երգի ձայնագրմանը, որի հեղինակն է Մաուրո Պագանին (Mauro Pagani), վաճառքի ամբողջ շահույթը տրամադրվելու է Լ'Աքվիլա-յում գտնվող Alfredo Casella և Teatro Stabile d’Abruzzo կոնսերվատորիաների վերականգնմաը, որոնք ավերվել են 2009 թվականին Լ'Աքվիլայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի պատճառով։
2005 թվականից մինչ 2010 թվականը ամուսնացած է եղել Լեյլա Մարտունուչչիի հետ, դերասանուհի և երգչուհի, հայտնի է Էսմերալդիայի դերով Նոտր Դամ դե Պարի մյուզիքլի իսպանական տարբերակում։
2007 թվականին, երկարատև դատական վարույթից և գենետիկական փորձաքննության անցկացումից հետո, Մասսիմոն ընդունել է իր արտամուսնական աղջկան՝ Քրիստինային (1971), ում մայրն է համարվում Ֆրանկո Սեբաստյանին։ 2011 թվականի հուլիսին դարձել է պապիկ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.