Մաստոդոն
From Wikipedia, the free encyclopedia
Մաստոդոն, ապակենտրոն, դաշնային սոցիալական ցանց է, կազմում է փոխկապակցված եւ ապակենտրոն Ֆեդիվերսի մասը, որն անկախ ղեկավարվող սերվերների ցանց է, որն օգտագործում է Ostatus պրոտոկոլը եւ ActivityPub֊ը, որին Մաստոդոնը աջակցում է սկսած իր 1.6 տարբերակից։ Մաստոդոնը միկրոբլոգ է ինչպես Թվիթերը, սակայն, Մաստոդոնը ապակենտրոն և ազատ ծրագրակազմի մասն է կազմում, ուր ամբողջ ելակետային կոդը հասանելի է բոլորին ներբեռնելու և փոփոխելու համար[7]։
Տեսակ | web service?, ազատ ծրագրային ապահովում, distributed social network?, server software? և առցանց համայնք |
---|---|
Նախագծումը՝ | Eugen Rochko?[1] և Mastodon gGmbH? |
Գրված է՝ | Ruby on Rails?[2], React[2] և Node.js[2] |
Առկա է | բազմալեզու[3] |
Լույս տեսավ՝ | մարտի 16, 2016[4] |
Արտոնագիր | GNU Affero General Public License, version 3.0?[5] |
Մասն է | fediverse? |
Անվանված է | Mammut? և Mastodon?[6] |
Սխալնելի հայտման էջ | github.com/mastodon/mastodon/issues |
Կայք | joinmastodon.org |
Ելակոդ | github.com/mastodon/mastodon |
Mastodon (social network) Վիքիպահեստում |
Յուրաքանչյուր հանգույցի անդամ կարող է կապվել եւ հաղորդակցվել այլ հանգույցի անդամների հետ։ Օգտատերերը հրապարակում են կարճ հաղորդագրություններ, որոնք կոչվում են Թութեր (toots)։ Մաստոդոնի թալիսմանը շագանակագույն կամ մոխրագույն Պրոբոսկիդեան փղիկն է, որը պատկերվում է թաբլեթով կամ սմարտֆոնով։
Ծրագիրը տարբերվում է Թուիթերից, քանի որ այն ղեկավարվում է փոքր համայնքների կողմից, ի տարբերություն թուիթերի։ Սակայն, ինչպես Թուիթերում, այնպես էլ Մաստոդոնում օգտատերերը կարող են ուղարկել միմյանց անձնական հաղորդագրություններ։ Մաստոդոնում, թութերը կարող են լինել հրապարակային, ծածուկ, հասանելի միայն հետևորդներին և հասցեագրված։