իտալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Մարկո Բենասի (իտալ.՝ Marco Benassi, սեպտեմբերի 8, 1994[1], Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆիորենտինայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։
Բենասին Տորինոյի կազմում 2015 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 8, 1994[1] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա | ||
Հասակ | 184 սմ | ||
Քաշ | 80 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ֆիորենտինա | ||
Համար | 24 | ||
Պատանեկան կարիերա | |||
2007-2011 | Մոդենա | ||
2011-2012 | Ինտեր Միլան | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2012-2014 | Ինտեր Միլան | 6 | (0) |
2013-2014 | → Լիվորնո | 20 | (2) |
2014-2017 | Տորինո | 85 | (11) |
2017-ներկա | Ֆիորենտինա | 43 | (8) |
Ազգային հավաքական‡ | |||
2011-2012 | Իտալիա Մ18 | 8 | (1) |
2012-2013 | Իտալիա Մ19 | 13 | (1) |
2013-2017 | Իտալիա Մ21 | 27 | (6) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆուտբոլիստի կարիերան Բենասին սկսել է Մոդենայում։ 2011 թվականի հունվարին նա միացավ Ինտեր Միլանին[3]։ 2012-13 մրցաշրջանում Բենասին ընդգրկվեց Ինտերի Եվրոպայի Լիգայի համար թիմում[4]։ 2012 թվականի հոկտեմբերին նա երկարաձգեց իր պայմանագիրը 5 տարով[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց նոյեմբերի 22-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի Ռուբին Կազանի դեմ խաղում[6]։ Սերիա A-ում առաջին հանդիպումը անցկացրեց 2013 թվականի հունվարի 12-ին՝ Պեսկարայի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց փետրվարի 21-ին՝ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Կլուժի դեմ խաղում[8]։ Իր առաջին մրցաշրջանում Բենասին անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[9]։
2013 թվականի հուլիսի 9-ին Բենասին 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Լիվորնո[10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 17-ին՝ փոխարինման մտնելով Իտալիայի գավաթի Սիենայի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց 2014 թվականի հունվարի 26-ին՝ Սասուոլոյի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում[12]։ Փետրվարի 16-ին իտալացին գոլային փոխանցում տվեց Կալյարիի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման 90-րդ րոպեին[13]։ Մարտի 16-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բոլոնյայի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[14]։ Լիվորնոյի կազմում Բենասին անցկացրեց 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[15]։
2014 թվականի հուլիսի 1-ին Բենասին համատեղ սեփականության գործարքով միացավ Տորինոյին[16][17]՝ դառնալով Դանիլո Դ'Ամբրոզիոյի տրանսֆերի մասը և ստանալով 94 համարի մարզաշապիկը։ Իր դեբյուտը Տորինոյի կազմում նշեց հուլիսի 31-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Բրոմապոյկարնայի դեմ խաղում[18]։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի հունվարի 18-ին՝ Չեզենայի դեմ խաղում[19]։ Փետրվարի 1-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Սամպդորիայի դեմ խաղում[20]։ Մարտի 12-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի Զենիտ Սանկտ Պետերբուրգի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 28-րդ րոպեին[21]։ Տորինոյի կազմում իր առաջին մրցաշրջանում Բենասին անցկացրեց 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[22]։
2015 թվականի հունիսի 25-ին Տորինոն 3․3 միլիոն եվրոյի դիմաց գնեց Բենասիի լրիվ տրանսֆերը[23], իսկ իտալացին ստացավ 15 համարի մարզաշապիկը։ Սեպտեմբերի 27-ին[24]՝ Պալերմոյի դեմ խաղում նա կրկնեց Մարկո վան Բաստենի՝ Եվրո 1988-ի եզրափակչում խփած գնդակը՝ գեղեցիկ հարվածով գրավելով մրցակցի դարպասը[25][26][27]։ Տորինոյի ավագի թևկապով առաջին հանդիպումը Բենասին անցկացրեց 2016 թվականի սեպտեմբերի 25-ին՝ Ռոմայի դեմ խաղում[28]։ 2017 թվականի հունվարի 16-ին նա գոլ խփեց Միլանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[29]։ Տորինոյի կազմում Բենասին անցկացրեց 98 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
2017 թվականի օգոստոսի 9-ին Բենասին 5 տարվա պայմանագիր կնքեց Ֆիորենտինայի հետ[30][31][32]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ինտեր Միլանի դեմ խաղում[33]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 22-ին՝ Բենևենտոյի դեմ խաղում[34]։ Հոկտեմբերի 25-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տորինոյի դեմ խաղում[35]։ Հոկտեմբերի 29-ին նա գոլ խփեց Կրոտոնեի դեմ խաղում, սակայն Ֆիորենտինան պարտվեց 2-1 հաշվով[36]։ 2017-18 մրցաշրջանում Բենասին անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[37]։
2018 թվականի օգոստոսի 26-ին Բենասին դուբլ ձևակերպեց Կիևոյի դեմ խաղում[38][39]։ Սեպտեմբերի 2-ին նա խփեց Ուդինեզեի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ֆիորենտինային[40][41]։
Բենասին ներկայացրել է Իտալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2015 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում[42]։ Բենասին դուբլ ձևակերպեց Անգլիայի դեմ խաղում[43][44], սակայն Իտալիան դուրս մնաց խմբային փուլից[45]։ 2017 թվականին նա նա որպես Մ21 հավաքականի ավագ կրկին մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[46]։ Այստեղ նա անցկացրեց 3 հանդիպում[47], իսկ Իտալիան հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 3-1 հաշվով պարտվեց Իսպանիային[48][49]։
2014 թվականի մարտի 10-ից 12-ը Բենասին Չեզարե Պրանդելիի կողմից հրավիրվեց Իտալիայի ազգային հավաքական որպես 2014 թվականի աշխարհի առաջնությունից առաջ երիտասարդ ֆուտբոլիստների գնահատման մի մաս[50]։ 2016 թվականի մայիսին նա Անտոնիո Կոնտեի կողմից հրավիրվեց ազգային հավաքական Եվրո 2016-ի նախապատրաստական ընկերական խաղերի համար[51][52]։ Բենասին ընդրկվեց Իտալիայի՝ Եվրոպայի առաջնության համար 30-հոգանոց թիմում[53][54][55], սակայն դուրս մնաց վերջնական կազմից[56][57] և դարձավ 3 պահեստային խաղացողներից մեկը[58][59][60]։
2018 թվականի սեպտեմբերին Բենասին Ռոբերտո Մանչինիի կողմից կրկին հրավիրվեց Իտալիայի ազգային հավաքական՝ Լեհաստանի և Պորտուգալիայի դեմ խաղերի համար[61][62][63], սակայն նորից խաղադաշտ դուրս չեկավ[64][65]։
2018 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ[66]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ինտեր Միլան | 2012–13 | Սերիա A | 6 | 0 | 3 | 0 | 4 | 1 | — | 13 | 1 | |
Լիվորնո (վարձավճար) | 2013–14 | 20 | 2 | 1 | 0 | — | 21 | 2 | ||||
Տորինո | 2014–15 | 25 | 3 | 0 | 0 | 11 | 0 | 36 | 3 | |||
2015–16 | 32 | 3 | 1 | 1 | — | 33 | 4 | |||||
2016–17 | 28 | 5 | 1 | 0 | 29 | 5 | ||||||
Ընդհանուր | 85 | 11 | 2 | 1 | 11 | 0 | 0 | 0 | 98 | 12 | ||
Ֆիորենտինա | 2017–18 | Սերիա A | 35 | 5 | 2 | 0 | — | 37 | 5 | |||
2018–19 | 8 | 3 | 0 | 0 | 8 | 3 | ||||||
Ընդհանուր | 43 | 8 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 45 | 8 | ||
Կարիերայի ընդհանուր | 154 | 21 | 8 | 1 | 15 | 1 | 0 | 0 | 177 | 23 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.