From Wikipedia, the free encyclopedia
Մարքին Յենսեն Լինգե (նորվ.՝ Martin Jensen Linge, դեկտեմբերի 11, 1894[1], Նուրդալ, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա - դեկտեմբերի 27, 1941[1], Մոլյոյ, Vågsøy Municipality, Սոգն-օգ-Ֆյուրանե, Նորվեգիա), նորվեգացի կինոդերասան և Դիմադրություն շարժման մասնակից, նորվեգական բանակի կապիտան և Մեծ Բրտանիայում հատուկ օպերացիաներ իրականացնող նորվեգական ջոկատի առաջին առանձին վաշտի հրամանատար։
Մարքին Լինգե նորվ.՝ Martin Jensen Linge | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1894[1] |
Ծննդավայր | Նուրդալ, Մյորե օգ Ռոմսդալ, Նորվեգիա |
Մահացել է | դեկտեմբերի 27, 1941[1] (47 տարեկան) |
Մահվան վայր | Մոլյոյ, Vågsøy Municipality, Սոգն-օգ-Ֆյուրանե, Նորվեգիա |
Գերեզման | Վեստրե գրավլունդ |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Trondheim Cathedral School? |
Մասնագիտություն | դերասան և ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Jan Herman Linge? |
Martin Linge Վիքիպահեստում |
Մարքին Լինգեն ծնվել է 1894 թվականի դեկտեմբերի 11-ին Նուրդալում։ 1915 թվականին ավարտել է Տրոնհեյմի զինվորական դպրոցը ենթասպայի կոչումով։ 1917-1918 թվականներին խաղացել է Տրոնհեմյան թատրոնում, իսկ 1921 թվականին հայտնվել է Օսլոյի Կենտրոնական թատրոնի բեմում։ 1920-1930-ական թվականներին Մարքինը խաղացել է թատրոնում և նկարահանվել ֆիլմերում, նկարահանվել է հինգ ֆիլմում Թատերական քննադատ Քրիստիան Էլստերը գրել է, որ Լինգեն արտաքնապես անպաշտպան էր երևում, բայց գրավիչ, իսկ ձայնի մեջ նկատելի էր անկեղծություն[2]։
1940 թվականի ամռանը գերմանական զորքերից երկրի պաշտպանության ժամանակ Լինգեն ստիպված եղավ փախչել Մեծ Բրիտանիա։ Այնտեղ նա մտել է Դիմադրության շարժում նորվեգական ջոկատի շարքերը և գրանցված է եղել հատուկ օպերացիաներ իրականացնելու համար։ Նորվեգացիների խումբը անցել էր հատուկ պատրաստություն հատուկ վտանգավոր հանձնարարություններ կատարելու համար, շտուով այս ջոկատը վերածվեց նորվեգական առաջին առանձին վաշտի, որի հրամանատարն էլ դարձավ Լինգեն (ավելի ուշ այս ջոկատին անվանեցին ուղակի «Լինգեի ջոկատ» կամ «Լինգեի տղաներ»)[3]։ 1941 թվականի գարնանը Մարքին Լինգեն ստացավ մարտական մկրտություն Լոֆոտենսկի արշավից հետո, հայտնի դարձավ «Կլեյմոր»-ի օպերացիայում[2]։
1941 թվականի դեկտեմբերին մասնակցել է Վոգսեյի կղզու գրավմանը, որը գերմանացիները վերածել էին հենակետի, այդ պատճառով էլ գերմանացիները կղզուց վտարել էին քաղաքացիական բնակչությանը[4]։ 1941 թվականի դեկտեմբերի 27-ին Մոլյոյ քաղաքի մոտակայքում, գերմանական շտաբի վրա հարձակման ժամանակ Լինգեն մահացու վիրավորվում է։ Մարքին Լինգեն հուղարկավորվել է Օսլոյի արևմտյան գերեզմանատանը։ Նուրդալ Գրիգը նրան է նվիրել հետևյալ տողերով բանաստեղծություն[5]։
1942 թվականի հունիսի 15-ին Մարքին Լինգեն հետմահում պարգևատրվել է Նորվեգական Մարտական խաչ շքանշանի[6], նաև նրան հետմահու պարգևատրել են բրիտանական պարգևով։
Տղան, Յան Գերման Լինգեն դարձել է նավաշինարար ինժեներ։ Թոռը՝ Էսպեն Հավարդհոլմը եղել է գրող և «Մարքին Լինգե՝ իմ պապը։ Վեպ ընտանիքի մասին, լուսանկարներով»[7]։
2004 թվականի մարտի 8-ին Նորվեգական հեռուստատեսության առաջին ալիքի եթերում ցուցադրվեց «Մարքին Լինգե՝ դերասան և լեգենդ» վավերագրական ֆիլմը, որը պատմում էր Դիմադրության շարժման մասին։ 2008 թվականին Մաքս Մանուս ֆիլմում Պետտեր Նեսսը հանդես էր գալիս Լինգեի դերում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.