Մերի Ասթոր
ամերիկացի դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Մերի Ասթոր (անգլ.՝ Mary Astor, ի ծնե անուն՝ Լյուսիս Վասկոնսելլոս Լանգհանկե (անգլ.՝ Lucile Vasconcellos Langhanke), մայիսի 3, 1906(1906-05-03)[1][2][3][…], Quincy, Իլինոյս, ԱՄՆ - սեպտեմբերի 25, 1987(1987-09-25)[2][3][4][…], Վուդլենդ Հիլզ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի[5][6]։ Առավել հայտնի է «Մալթայի բազեն» ֆիմում Բրիջիթ Օ'Շոննեսիի դերով (1941)։
Մերի Ասթոր անգլ.՝ Mary Astor | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1906(1906-05-03)[1][2][3][…] |
Ծննդավայր | Quincy, Իլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 25, 1987(1987-09-25)[2][3][4][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Վուդլենդ Հիլզ, ԱՄՆ |
Գերեզման | Սուրբ խաչի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | վիպասան, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, գրող և դերասանուհի |
Ընտրանի | The Great Lie? |
Ծնողներ | հայր՝ Otto Ludwig Wilhelm Langhanke?[4], մայր՝ Helen Vasconcelles?[4] |
Ամուսին(ներ) | Kenneth Hawks?, Manuel del Campo?, Franklyn Thorpe? և Thomas G. Wheelock? |
Երեխա(ներ) | Marylyn Thorpe?[4] և Anthony Paul del Campo?[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Ասթորն իր կարիերան սկսել է 1920-ական թվականների սկզբին, Համր կինոյում։ Հնչուն կինոյի արտադրությունից հետո նա տեղափոխվել է այնտեղ, սակայն այդ ուղղությամբ նրա կարիերան գրեթե ավերվել է 1930-ական թվականների կեսերին տեղի ունեցած սկանդալների պատճառով։ Ասթորի ծնողները նրան դատի են տվել, ավելի ուշ նա հայտնվել է ամուսնական անհավատարմության մեջ, ինչպես նաև ստիպված է եղել պայքարել նախկին ամուսնու դեմ` դստեր խնամակալության համար։ Իր անձնական կյանքում այդ բոլոր դժվարությունները հաղթահարելուց հետո Ասթորը շարունակել է իր հաջող կարիերան և «Մեծ սուտ» ֆիլմի համար ստացել «Օսկար մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար» (1941)։ Նա 7 տարվա պայմանագիր է կնքել Մետրո-Գոլդուին-Մայեր ամերիկյան մեդիաընկերության հետ և շարունակել է նկարահանվել կինոյում և հեռուստատեսությունում, հայտնվել բեմում ընդհուպ մինչև 1964 թվականը՝ իր կարիերայի ավարտը։
Ասթորը հայտնի է որպես հինգ վեպերի հեղինակ։ Նրա՝ իր կարիերայի մասին «Կյանքը կինոյում» ինքնակենսագրականը բեսթսելլեր է դարձել (1969), որը նա գրել է իր կարիերայի մասին։ 1990 թվականին ռեժիսոր Լինդսեյ Անդերսոնը նրա մասին գրել է. «Երբ երկու կամ երեք անհատ, որոնք սիրում են կինոն, հավաքվում են միասին, կա միայն մեկ անուն՝ Մերի Ասթոր։ Բոլորը համաձայն են, որ այդ դերասանուհու մեջ հատուկ հմայք կար, նրա որակներն այնքան խորն էին, որ իրականում թվում էր, թե նա ամեն ինչ լուսաբանում էր իր փայլուն խաղով»։