From Wikipedia, the free encyclopedia
Մերի Ռոբինսոն (իռլանդերեն՝ Máire Treasa Úna Mhic Róibín, անգլ.՝ Mary Therese Winifred Robinson, մայիսի 21, 1944[1][2][3], Բալլինա, Մեյո, Կոննախտ, Իռլանդիա), Իռլանդիայի նախկին նախագահ (1990 -1997 թվականներ), առաջին կինն այդ պաշտոնում։ 1997-2002 թվականներին զբաղեցրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնը։
Մերի Ռոբինսոն իռլանդերեն՝ Máire Mhic Róibín | |
Կուսակցություն՝ | Լեյբորիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Թրինիթի քոլեջ, Հարվարդի իրավունքի դպրոց, Կոլումբիայի համալսարան և Mount Anville Secondary School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, իրավաբան, համալսարանի դասախոս և բարիսթեր |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | մայիսի 21, 1944[1][2][3] (80 տարեկան) |
Ծննդավայր | Բալլինա, Մեյո, Կոննախտ, Իռլանդիա |
Քաղաքացիություն | Իռլանդիա |
Ի ծնե անուն | անգլ.՝ Mary Therese Winifred Bourke |
Ամուսին | Nicholas Robinson? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
1969-1989 թվականներն ընկած ժամանակահատվածում Ռոբինսոնն անկախ սենատոր էր (1977-1981 թվականներին՝ Լեյբորիստական կուսակցության անդամ)։ 1973-1989 թվականներին եղել է Իռլանդիայի Միացյալ խորհրդարանական կոմիտեի անդամ՝ Եվրոպական համայնքի երկրորդական օրենսդրության գծով, 1977-1987 թվականներին եղել է խորհրդարանի սոցիալական հարցերի ենթակոմիտեի նախագահ, իսկ 1987-1989 թվականներին՝ խորհրդարանի իրավական հարցերի ենթակոմիտեի նախագահ։ 1973-1990 թվականներին զբաղեցրել է միայնակ ծնողների իռլանդական ասոցիացիայի նախագահի պաշտոնը։
1990 թվականին Լեյբորիստական կուսակցությունը, Իռլանդիայի աշխատավորական կուսակցությունը և մի շարք անկախ սենատորներ նախապատվությունը տվել են նրան՝ մյուս հայտնի ձախ քաղաքական գործիչ, դոկտոր Նոել Բրաունի փոխարեն, և Մերի Ռոբինսոնին առաջադրել են նախագահի պաշտոնում։ Նախագահական ընտրությունների առաջին փուլում նա ստացել է գրեթե 39 տոկոս՝ զիջելով Բրայան Լենիխան Ավագին, սակայն երկրորդ փուլում հաղթել է նրան՝ ստանալով ձայների 52 տոկոսը։ Այսպիսով, նա դարձել է Իռլանդիայի Հանրապետության կին նախագահների շարքում ոչ միայն առաջինը, այլև առաջինը, որն ընտրվել է առանց Ֆիաննա ֆայլ քաղաքական կուսակցության աջակցության։
Նախագահի պաշտոնում նա շարունակել է պայքարել Իռլանդիայում խաղաղության և մարդու իրավունքների համար։ Նա աննախադեպ ժողովրդականություն է ձեռք բերել (նրա աջակցության վարկանիշները հասել են 93 տոկոսի) և հանդիպել է անհատների լայն շրջանակի՝ քրիստոնեական եղբայրների Միաբանությունից մինչև գեյերի և լեսբուհիների հավասարության ցանց, պապից մինչև Դալայ Լամա, իսկ Հյուսիսային Իռլանդիայում՝ յունիոնիստ Դևիդ Թրիմբլից մինչև հանրապետականներ Ջոն Հյումից՝ Սոցիալ-դեմոկրատական և Լեյբորիստական կուսակցությունից և նույնիսկ Ջերի Ադամսից՝ Շինն Ֆեյնից, որը կապված է Իռլանդիայի հանրապետական բանակի հետ։
2008- 2010 թվականներին զբաղեցրել է Իրավաբանների միջազգային հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
Զբաղեցրել է շրջակա միջավայրի և զարգացման միջազգային ինստիտուտի նախագահի պաշտոնը, եղել Է Օքսֆամ միության պատվավոր նախագահը, ինչպես նաև մասնակցել է աշխարհի կին առաջնորդների խորհրդի աշխատանքներին։ Եղել է նաև եռակողմ հանձնաժողովի և ավագանու անդամներից մեկը։
2004 թվականին Մարդու իրավունքների առաջխաղացման բնագավառում գործունեության համար, արժանացել է Amnesty International հասարակական կազմակերպության կողմից շնորհվող « խղճի դեսպան»-ի մրցանակին[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.