Մըսյե Վերդու - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Մըսյե Վերդու.

Մըսյե Վերդու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մըսյե Վերդու
անգլ.՝ Monsieur Verdoux
ԵրկիրԱՄՆ
Ժանրհումորային դրամա և կինոկատակերգություն[1]
Թեմասերիական մարդասպան և մահապատիժ
Թվականապրիլի 11, 1947[2], դեկտեմբերի 1, 1947[2], դեկտեմբերի 8, 1947[3], հունվարի 14, 1948[2], փետրվարի 26, 1948[2], մայիսի 17, 1948[2], հոկտեմբերի 14, 1948[2], հունվար 1950[2], փետրվարի 3, 1950[2], մարտի 23, 1950[2], հունիսի 6, 1952[2][4], հունիսի 26, 1952[2], սեպտեմբերի 2, 1952[2], հոկտեմբերի 6, 1980[2] և սեպտեմբեր 1948[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՉարլի Չապլին[1][6][7]
ՊրոդյուսերՉարլի Չապլին
Սցենարի հեղինակՉարլի Չապլին և Օրսոն Ուելս
ԴերակատարներMartha Raye?[8], William Frawley?[8], Marilyn Nash?[8], Չարլի Չապլին[8][6][7], Իզոբել Էլսոմ[8], Էդնա Պյորվիենս[8], Ֆրից Լեյբեր[8], Mady Correll?[8][6], Robert Lewis?[8], Արթուր Հոլ[8], Բարրի Նորթոն[8], Սիրիլ Դելևանտի[8], Այրվինգ Բեքոն[8], Ջոզեֆ Քրեհան[8], Marjorie Bennett?[8], Virginia Brissac?[8], Ֆրենկ Ռեյխեր[9], Addison Richards?[9], Հարոլդ Միլլեր[9], Բենիտո Մուսոլինի[9], Pierre Watkin?[9], Չարլզ Վագենհեյմ[9], Քոլին Քեննի[9], Lester Matthews?[9], Ֆրանկլին Ֆառնում[9], Almira Sessions?[9] և John Harmon?[9]
ՕպերատորՌոլանդ Թոտերո և Curt Courant?
ԵրաժշտությունՉարլի Չապլին
Տևողություն124 րոպե
Monsieur Verdoux Վիքիպահեստում

«Մըսյե Վերդու» (անգլ.՝ Monsieur Verdoux), Չառլի Չապլինի քրեական տրագիկոմեդիա։ Ֆիլմի երկրորդ անվանումն է՝ «սպանությունների կատակերգություն»։ Ֆիլմը նկարահանվել է 1947 թվականին։ Առաջին անգամ ցուցադրվել է 1947 թվականի ապրիլի 11-ին, ԱՄՆ-ում։

Սյուժե

Անրի Վերդուն շատ կրթված, բանիմաց, սրամիտ, կյանքի լավագույն տարիներն ապրած ֆրանսիացի ջենթլմեն է։ Նա երեսուն տարի ազնիվ ու արդար ձևով աշխատել է մի բանկում։ Սակայն առաջին աշխարհամարտի ու Մեծ Ճգնաժամի տարիներին, Վերդուն շատ ցավալի ձևով կորցրել է աշխատանքը։ Անդամալույծ կնոջն ու որդուն գումարով ապահովելու համար, նա սկսում է զբաղվել կեղտոտ բիզնեսով։ Վերդուն հմայում է տարբեր հարուստ ու միայնակ կանանց և ամուսնանում նրանց հետ։ Նա ճանապարհորդում է ամբողջ երկրով ու փոխելով անունը և անձնագրերը, նոր կանանց է ձեռք բերում։ Կանանց ձեռքից նա վերցնում է ամբողջ կարողությունն, իսկ հետո հեշտ ու հանգիստ սպանում նրանց։ Այդպիսով Անրի Վերդուն դառնում է հանճարեղ մոլագար, որը կեղտոտ գումարը բերում է ընտանիք։ Նրա միակ սիրելի կինն ու որդին չեն էլ կասկածում, որ ընտանիքի հայրը մի քանի կին է պահում և իրականում, սովորական գործնական բիզնեսով չի զբաղվում։ Մի օր Վերդուն ստիպված նույնիսկ ոստիկանի է սպանում, որը ցանկանում է ձերբակալել մոլագարին։ Սակայն այդպիսի կյանքը հավետ չի տևում։ Իսպանիայում բռնկված քաղաքացիական պատերազմի պատճառով, Վերդուն սնանկանում է։ Իր կինն ու որդին վախճանվում են, և Վերդուն վերջնականապես հուսահատվում և հոգեպես կոտրվում է։ Ոստիկանները դուրս են գալիս մոլագարի հետքի վրա։ Վերջինս ինքնակամ հանձնվում է և ձերբակալվում։ Դատարանը որոշում է կայացնում մահապատժի ենթարկել մեղավորին։ Ֆիլմն ավարտվում է Անրի Վերդույի քայլերով դեպի գիլյոտին։

Դերերում

Դերակատար Դեր
Չառլի Չապլին Անրի Վերդու Անրի Վերդու
Ադա Մեյ Անետտ Անետտ
Մարտա Ռեյ Անաբելլա Բոնյոր Անաբելլա Բոնյոր
Իսոբել Էլսոմ Մարի Գրոսնե Մարի Գրոսնե
Մեդի Քորրելլ Մոնա Վերդու Մոնա Վերդու
Ռոբերտ Լյուիս Մորիս Բոթթելլո Մորիս Բոթթելլո
Էլլիսոն Րոդդան Փիթեր Վերդու Փիթեր Վերդու
Օդրի Բեթս Մարտա Բոթթելլո Մարտա Բոթթելլո

Մրցանակներ և անվանակարգեր

  • 1947 թվական - «Մըսյե Վերդու» ֆիլմն, արժանացել է լավագույն ֆիլմ մրցանակի ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի կողմից։
  • 1948 թվական - ֆիլմն Օսկար մրցանակի է ներկայացվել լավագույն սցենար անվանակարգում։

Հետաքրքիր փաստեր

  • Սկզբում «Մըսյե Վերդու» ֆիլմը պետք է նկարահաներ Օրսոն Ուելսը, իսկ Չառլի Չապլինը պետք է միայն խաղար ֆիլմում։ Սակայն հետո Չապլինը հայտարարեց, որ երբեք չի նկարահանվել ֆիլմերում, որոնք ուրիշն է բեմադրել և այդպես էլ կշարունակի։ Ինչից հետո նա Ուելլսից գնեց ֆիլմի սցենարն ու մի քիչ փոփոխեց այն։ Վերնագրերում գրվեց, որ սցենարը Չապլինինն է, իսկ Ուելսը ընդամենը գաղափարի հեղինակն է։ Դրանից հետո Օրսոն Ուելսն ասում է, որ սցենարում մեծ մասամբ իր գրածն է մնացել, սակայն նա միևնույն է դեմ չէ, քանի որ դա իր ամենաանհաջող սցենարն է։
  • Անրի Վերդույի կերպարը ստեղծված է իրական փաստերի հիման վրա։ Ֆիլմում օգտագործվել է հայտնի մոլագար Անրի Լանդրյուի (1869 - 1922) իրական պատմությունը, որի մականունը «Կապույտ մորուք» էր։
  • Մըսյե Վերդուն մեջբերում է եպիսկոպոս Բեյբլի Փորթեուսի (1731 - 1808) հայտնի խոսքերը. «Մեկ սպանությունը դարձնում է ձեզ հանցագործ, միլիոնների սպանությունը՝ հերոս»։
  • 1948 թվականին, ֆիլմի պրոդյուսերների դեմ դատարան է դիմել, բանկի մի ծառայող՝ Անրի Վերդու անունով։
  • Հայտնի իսպանացի ռեժիսոր Լուիս Բունյուելը, անվանել է «Մըսյե Վերդուն» որպես Չապլինի լավագույն ֆիլմերից մեկը։
  • ԱՄՆ-ում ֆիլմի թողարկումը արգելվել էր ցենզուրայի կողմից։ Միայն լրացուցիչ մոնտաժից հետո, ցենզորները վերջ ի վերջո թույլ տվեցին թողարկել ֆիլմը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ


Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված:
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Մըսյե Վերդու
Listen to this article