From Wikipedia, the free encyclopedia
Միգել Ալմիրոն (իսպ.՝ Miguel Almirón, փետրվարի 10, 1994[1][2][3], Canelones Department, Ուրուգվայ), պարագվայցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նյուքասլ Յունայթեդի և Պարագվայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և ձախ վինգերի դիրքում[4]։
Ալմիրոնը 2018 թվականի օգոստոսին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Miguel Ángel Almirón Rejala | ||
Քաղաքացիությունը | Պարագվայ | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 10, 1994[1][2][3] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Canelones Department, Ուրուգվայ | ||
Հասակ | 174 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | հարձակվողական կիսապաշտպան, ձախ վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Նյուքասլ Յունայթեդ | ||
Համար | 24 | ||
Պատանեկան կարիերա | |||
2008-2012 | Սերո Պորտենյո | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2013-2015 | Սերո Պորտենյո | 39 | (6) |
2015-2016 | Լանուս | 35 | (3) |
2017-2019 | Ատլանտա Յունայթեդ | 62 | (21) |
2019-ներկա | Նյուքասլ Յունայթեդ | 11 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2010 | Պարագվայ Մ17 | 10 | (1) |
2012-2013 | Պարագվայ Մ20 | 16 | (2) |
2015-ներկա | Պարագվայ | 21 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ալմիրոնը Սերո Պորտենյոյի ակադեմիայի սան է[5][6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի մարտի 11-ին՝ փոխարինման մտնելով Դեպորտիվո Կապիատայի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփեց ապրիլի 19-ին՝ Ռուբիո Նյուի դեմ խաղում[9]։ Մայրցամաքային առաջնություններում առաջին հանդիպումը Ալմիրոնը անցկացրեց 2014 թվականի օգոստոսի 27-ին՝ Հարավամերիկյան գավաթի Ռենտիստասի դեմ խաղում[10]։ 2015 թվականի մայիսի 25-ին պարագվայցին դուբլ ձևակերպեց Սպորտիվո Սան Լորենցոյի դեմ խաղում[11]։ Սերո Պորտենյոյի կազմում Ալմիրոնը անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։
2015 թվականի օգոստոսին Ալմիրոնը միացավ Ատլետիկո Լանուսին[12][13]։ Իր դեբյուտը Արգենտինայի առաջնությունում նշեց սեպտեմբերի 14-ին՝ փոխարինման մտնելով Բանֆիլդի դեմ խաղում[14]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 18-ին՝ Հարավամերիկյան գավաթի Բելգրանոյի դեմ խաղում[15]։ Դեկտեմբերի 7-ին Ալմիրոնը գոլային փոխանցում տվեց, ապա հեռացվեց խաղադաշտից Խիմնասիա ի Էսգրիմա Լա Պլատայի դեմ խաղում[16]։ 2016 թվականի մարտի 12-ին նա գոլի հեղինակ դարձավ Ռասինգ Ավելյանեդայի դեմ խաղում, սակայն Լանուսը պարտվեց 2-1 հաշվով[17]։ Մայիսի 29-ին պարագվայցին գոլ խփեց Արգենտինայի առաջնության եզրափակչի Սան Լորենսոյի դեմ խաղում[18]՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով և նվաճել գավաթը[19][20]։ Լանուսի կազմում Ալմիրոնը անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
2016 թվականի դեկտեմբերի 5-ին Ալմիրոնը 8 միլիոն դոլարի դիմաց տեղափոխվեց Ատլանտա Յունայթեդ[21][22][23]։ Իր դեբյուտը նշեց 2017 թվականի մարտի 6-ին՝ Նյու Յորք Ռեդ Բուլզի դեմ խաղում[24]։ Իր առաջին գոլը MLS-ում խփեց մարտի 12-ին՝ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ դառնալով Մինեսոտա Յունայթեդի դեմ խաղում[25][26]։ Մայիսի 21-ին Ալմիրոնը հեթ-տրիկ ձևակերպեց Հյուստոն Դինամոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[27][28]։ Մայիսի 28-ին նա 2 գոլ հեղինակեց Նյու Յորք Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[29]։ Իր առաջին մրցաշրջանում Ատլանտայի կազմում Ալմիրոնը անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 9 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ[30], ընդգրկվելով MLS-ի խորհրդանշական հավաքականում[31][32] և ճանաչվելով MLS-ի տարվա լավագույն նորեկ[33][34][35]։
2018 թվականի մարտի 11-ին Ալմիրոնը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ԴՍ Յունայթեդի դեմ խաղում[36]։ Ապրիլի 7-ին՝ Լոս Անջելեսի դեմ խաղում նա դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 5-0 հաշվով[37]։ Ապրիլի 16-ին պարագվայցին 2 գոլային փոխանցում տվեց Նյու Յորք Սիթիի դեմ խաղում[38]։ Ապրիլի 28-ին Ալմիրոնը դուբլ ձևակերպեց Մոնրեալ Իմպակտի դեմ խաղում[39]։ Մայիսի 3-ին նա ճանաչվեց MLS-ի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ[40][41][42]։ Հուլիսի 1-ին պարագվայցին 2 գոլ խփեց Օռլանդո Սիթիի դեմ խաղում[43]։ Հուլիսի 8-ին Ալմիրոնը 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆիլադելֆիա Յունիոնի դեմ խաղում՝ Ատլանտա Յունայթեդին հաղթել 2-0 հաշվով[44]։ Սեպտեմբերի 15-ին պարագվայցին դուբլ ձևակերպեց Կոլորադո Ռեպիդսի դեմ խաղում[45]։ Սեպտեմբերի 20-ին Ալմիրոնը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սան-Խոսե Էրթքվեյկսի դեմ խաղում՝ 4-3 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[46]։ Դեկտեմբերի 9-ին նա խաղադաշտ դուրս եկավ MLS Գավաթի Պորտլենդ Տիմբերսի դեմ խաղում[47], իսկ Ատլանտա Յունայթեդը հաղթեց 2-0 հաշվով և իր պատմության մեջ առաջին անգամ հաղթելով MLS-ը[48][49][50]։ 2018 թվականին պարագվայցին երկրորդ տարին անընդմեջ ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականում[51][52][53]։ Ատլանտայի կազմում Ալմիրոնը անցկացրեց 70 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ[54][55]։
2019 թվականի հունվարի 31-ին Ալմիրոնը 5.5 տարվա պայմանագիր կնքեց Նյուքասլ Յունայթեդի հետ[56][57][58]։ Ակումբը նրա համար վճարեց ռեկորդային 21 միլիոն ֆունտ ստերլինգ[59][60][61]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց փետրվարի 11-ին՝ փոխարինման մտնելով Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղում[62][63]։ Նյուքասլի մեկնարկային կազմում Ալմիրոնը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ փետրվարի 23-ին՝ Հադերսֆիլդ Թաունի դեմ խաղում[64][65][66]։
Ալմիրոնը ներկայացրել է Պարագվայը մինչև 17 և մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականներում[67]։ 2013 թվականի ամռանը նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[68]՝ անցկացնելով 2 հանդիպում[69]։ Պարագվայը հասավ մրցաշարի 1/8 եզրափակիչ, որտեղ 1-0 հաշվով պարտվեց Իրաքին[70][71]։
Իր դեբյուտը Պարագվայի ազգային հավաքականում Ալմիրոնը նշեց 2015 թվականի սեպտեմբերի 5-ին՝ փոխարինման մտնելով Չիլիի դեմ ընկերական խաղում[72][73]։ 2016 թվականի մայիսին նա հրավիրվեց Պարագվայի հավաքական՝ մասնակցելու Կոպա Ամերիկային[74][75]։ Առաջնությանը նա անցկացրեց 2 հանդիպում[76][77], իսկ Պարագվայը դուրս մնաց խմբային փուլից։ 2017[78] և 2018 թվականներին Ալմիրոնը ճանաչվեց լավագույն պարագվայցի ֆուտբոլիստ[79][80]։
2019 թվականի մարտի 27-ին Ալմիրոնը փոխարինման մտավ Մեքսիկայի դեմ խաղում, ապա 7 րոպե անց ստացավ կարմիր քարտ՝ հեռացվելով խաղադաշտից հանդիպման 63-րդ րոպեին[81][82]։ 2019 թվականի հունիսին նա մասնակցեց Կոպա Ամերիկային[83][84]՝ խաղադաշտ դուրս գալով հավաքականի բոլոր 4 խաղերում և դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ Պարագվայը դուրս մնաց մրցաշարի քառորդ եզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Բրազիլիային[85][86]։
2019 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ[87]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սերո Պորտենյո | 2013 | Դիվիզիոն Պրոֆեսիոնալ | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | — | 6 | 1 | |
2014 | 14 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 15 | 0 | ||||
2015 | 19 | 5 | 0 | 0 | 1 | 0 | 20 | 5 | ||||
Ընդհանուր | 39 | 6 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 41 | 6 | ||
Ատլետիկո Լանուս | 2015 | Պրիմերա Դիվիզիոն | 10 | 0 | 1 | 0 | 3 | 1 | — | 14 | 1 | |
2016 | 13 | 3 | 2 | 0 | 2 | 0 | 17 | 3 | ||||
2016–17 | 12 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 14 | 0 | ||||
Ընդհանուր | 35 | 3 | 5 | 0 | 5 | 1 | 0 | 0 | 45 | 4 | ||
Ատլանտա Յունայթեդ | 2017 | MLS | 30 | 9 | 1 | 0 | — | 1 | 0 | 32 | 9 | |
2018 | 32 | 12 | 1 | 0 | 5 | 1 | 38 | 13 | ||||
Ընդհանուր | 62 | 21 | 2 | 0 | 0 | 0 | 6 | 1 | 70 | 22 | ||
Նյուքասլ Յունայթեդ | 2018–19 | Պրեմիեր Լիգա | 10 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 10 | 0 | |
2019–20 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||||
Ընդհանուր | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 11 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 147 | 30 | 7 | 0 | 7 | 1 | 6 | 1 | 167 | 32 |
2019 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ[87]
Պարագվայ | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2015 | 1 | 0 |
2016 | 6 | 0 |
2017 | 5 | 0 |
2018 | 2 | 0 |
2019 | 7 | 0 |
Ընդհանուր | 21 | 0 |
Սերո Պորտենյո
Լանուս
Ատլանտա Յունայթեդ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.