From Wikipedia, the free encyclopedia
«Խավարի ասպետը» (անգլ.՝ The Dark Knight), 2008 թվականի ֆիլմ սուպերհերոսների մասին։ Ֆիլմի ռեժիսորը, պրոդյուսը և համահեղինակն է Քրիստոֆեր Նոլանը։ Հիմնված է DC Comics ընկերության Բեթմեն հերոսի վրա, ֆիլմը Նոլանի «Խավարի ասպետը եռապատման» երկրորդ մասին է և հաջորդում է 2005 թվականի Բեթմեն։ Սկիզբը ֆիլմին։ Ֆիլմում նկարահանվել են Քրիստիան Բեյլը, Մայքլ Քեյնը, Հիթ Լեդջերը, Գարի Օլդմենը, Աարոն Էկհարտը, Մեգի Ջիլենհոլը և Մորգան Ֆրիմանը։ Ֆիլմում Բրյուս Ուեյնը / Բեթմենը (Բեյլ), ոստիկանության լեյտենանտ Ջեյմս Գորգոնը (Օլդմեն) և շրջանի փաստաբան Հարվի Դենթը (Էկհարտ) միավորվում են Գոթամ քաղաքում կազմակերպված հանցագործության դեմ պայքարելու համար, բայց բախվում են անարխիստ Ջոկերին (Լեդջեր), որը փորձում է թուլացնել Բեթմենի ազդեցությունը և քաղաքը վերածել քաոսի։
Ֆիլմի համար Նոլանին ոգեշնչել է Ջոկերի առաջին կոմիքսները (1940 թվական), 1988 թվականի «Սպանող կատակը» գրաֆիկական վեպը և 1996 թվականի «Երկար հելոուինը» սերիալը, որը վերապատմում էր Հարվի Դենթի ծագումը։ «Խավարի ասպետը» մականունը Բեթմենին առաջին անգամ վերագրվել է 1940 թվականի Բեթմեն #1 կոմիքսում, որի հեղինակը Բիլ Ֆինգերն էր[20][21]։ Խավարի ասպետը հիմնականում նկարահանվել է Չիկագոյում, ինչպես նաև Միացյալ Նահանգների մի քանի այլ վայրերում, Միացյալ Թագավորությունում և Հոնկոնգում։ Առաջին մեյնսթրիմ լիամետրաժ ֆիլմն է, որը մասնակիորեն՝ ֆիլմի 28 րոպեն, այդ թվում Ջոկերի առաջին տեսարանը, կիրառել է IMAX 70 մմ տեսախցիկներ։ Warner Bros. կինոընկերությունը ակտիվորեն գովազդել է ֆիլմը՝ ստեղծելով գովազդային կայքեր թրեյլերներ։ Լեդջերը մահացել է նկարահնումներից մի քանի ամիս 2008 թվականի հունվարի 22-ին՝ ֆիլմի նկարահանումներից մի քանի ամիս և թողարկումից վեց ամիս առաջ, դեղատոմսով դեղամիջոցների թունավոր համադրության պատճառով՝ հանգեցնելով մամուլի և կինոհանրության ուժգին ուշադրության։
Ֆիլմը էկրան է բարձրացել 2008 թվականի հուլիսի 18-ին, ինչից հետո ունեցել է էական կոմերցիոն հաջողություն և բարձր գնահատական է ստացել քննադատներից։ Ֆիլմի եկամուտը գերազանցել է $1 միլիարդը՝ դառնալով 2008 թվականի ամենաշահութաբեր և բոլոր ժամանակների 46-րդ ամենաշահութաբեր ֆիլմը՝ ինֆլացիան հաշվի չառած (2008 թվականի դրությամբ 4-րդը աշխարհում), նաև $158 միլիոն շահույթով դարձել է ներքին բացման ռեկորդագիր՝ պահապանելու առաջին հորիզոնականը երեք տարի[22][23]։ Օսկարի 81-րդ մրցանակաբաշխությունում ֆիլմը առաջադրվել է ութ անվանակարգում, հաղթել Օսկար ձայնի լավագույն մոնտաժի համար անվանակարգում, իսկ Լեդջերը հետմահու ստացել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար[24]։ «Խավարի ասպետը» համարվում է իր տասնամյակի լավահույն ֆիլմերից և բոլոր ժամանակների լավագույն սուպերհերոսների մասին ֆիլմերից։ Եռապատման վերջին մասը՝ «Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը», էկրան է բարձրացել 2012 թվականի հուլիսի 20-ին։
Սյուժեն նախորդ ֆիլմի (Բեթմեն. Սկիզբը) շարունակությունն է։ Ֆիլմը սկսվում է այն տեսարանով, երբ Ջոկերը մի խումբ անձանց հետ թալանում է Գոթեմ քաղաքի կենտրոնական բանկը։ Բեթմենը, հանդիպելով Հարվի Դենթի և Ջիմ Գորդոնի հետ, փորձում է հասկանալ, թե ինչպես կարելի է կանգնեցնել Ջոկերին։ Սակայն Ջոկերը արդեն սկսել է իր խաղը։ Խավարի լիգայի՝ Գոթեմի վրա հարձակումից մի քանի տարի հետո հայտնվում է Ջոկերը։ Հարվի Դենթը (Գոթեմի «սպիտակ ասպետը») քայլեր է ձեռնարկում օրինական ճանապարհով ազատվելու քաղաքի մաֆիայից և հանցավորությունից։ Բեթմենը (Քրիստիան Բեյլ) Հարվիի մեջ տեսնում է Գոթեմի նոր պաշտպանին՝ մտածելով, որ քաղաքին ինքն այլևս պետք չի գա որպես Բեթմեն և հնարավորություն կունենա միանալ Ռեյչիլի (Մեգի Ջիլենհոլ) հետ։
Դերասան | Դեր |
---|---|
Քրիստիան Բեյլ | Բրյուս Ուեյն |
Հիտ Լեդջեր | Ջոկեր |
Աարոն Էկհարթ | Հարվի Դենթ |
Մեգի Ջիլենհոլ | Ռեյչել |
Գարի Օլդման | Գորդոն |
Մայքլ Քեյն | Ալֆրեդ |
Մորգան Ֆրիման | Լյուցուս Ֆոքս |
Չին Հան | Լաու |
Նեսթոր Կարբոնել | Մայոր |
Էրիկ Ռոբերտս | Մարոնի |
Մոնիկ Կյորնեն | Ռամիրեզ |
Ռոն Դին | Ուերթզ |
Նաթան Գեմբլ | Ջիմ Գոդոնի որդին |
Թոմ ’Տայնի’ Լիսթեր կրտ. | Հանցագործ |
Էնթոնի Մայքլ Հոլ | Մայք Ենգել |
Քոլին ՄակՖարլեյն | Լոյբ |
Ջոշուա Հարտո | Րիս |
Մելինդա ՄակԳրոու | Բարբարա Գորդոն |
Ռոբերտ Մայքլ Վիյո | Ռոսսի |
Ուիլյամ Ֆիխտներ | Մենեջեր |
Օլումիջի Օլավումի | Նարկոբարոն |
Գրեգ Բիմ | Թմրանյութեր գնող |
Նիդիա Ռոդրիգեզ Տերաչինա | Դատավոր Սուրիլլո |
Էնդի Լյուտեր | Բրայան |
Ուիլ Ցարն | Քարտուղար |
Սեմ Դերենս | Հյուր |
Ջենիֆեր Նոքս | Հյուր |
Պատրիկ Կլիար | Դատավոր Ֆրիլլ |
Չուկի Վենիս | Թիկնապահ |
Ուինսթոն Էլիս | Թիկնապահ |
Դավիդ Դասթմալչյան | Ջոկերի հանցախմբից |
Սոֆի Խինշելվուդ | Լրագրող |
Ռիչարդ Դիլեյն | Ոստիկան |
Դերիլ Սետչեր | Ոստիկան |
Ֆիլիպ Բալկոկ | Մյորֆ |
Ուոլտեր Լյուիս | Բժիշկ |
Նենսի Կրեյն | Բժշկուհի |
Մայքլ Էնդրյու Գոռման | Ոստիկան |
Փիթեր Դեֆարիա | Քաղաքացի |
Դագ Բալարդ | Բիզնեսմեն |
Թոմմի Քեմփբել | Ուղևոր |
Կրեյգ Խինի | Ուղևոր |
Լորնա Գեյլ | Ուղևոր |
Լիզա ՄակԱլիսթեր | Ուղևոր |
Փիթեր Բրուկ | Ուղևոր |
Ջոշուա Ռոլինզ | Դիպուկահար |
Դեյլ Ռիվերա | Դիպուկահար |
Թոմաս Գայտչ | Լրագրող |
Ուիլյամ Արմսթրոնգ | Էվանս |
Գերտրուդա Կայլս | Ֆոքսի քարտուղարուհին |
Լատիֆ Լավջոյ | Բանտարկյալ |
Գրեխամ Էդվարդս | Բանտարկյալ |
Ռոջեր Մոնկ | Բանտարկյալ |
Ռոնան Սամերս | Բանտարկյալ |
Վեյ Վոնգ | Դետեկտիվ |
Ջեֆ Ալբերտսոն | Ոստիկան (ենթագրերում նշված չէ) |
Տրեյսի Լ. Ալդաս | Շտապօգնության բժիշկ (ենթագրերում նշված չէ) |
Մեթյու Վ. Ալեն | Քաղաքացի (ենթագրերում նշված չէ) |
Սթիվեն Ամորաե | Բանտարկյալ (ենթագրերում նշված չէ) |
Դեբբի Բարնս | Հովանավոր (ենթագրերում նշված չէ) |
Մարիցա Կաբրերա | Հյուր (ենթագրերում նշված չէ) |
Շիրին Կայոլա | Հյուր (ենթագրերում նշված չէ) |
Լորա Չերնիկի | Հյուր (ենթագրերում նշված չէ) |
Դանիել Դեյ | Բրյուս Ուեյնի ընկերուհին (ենթագրերում նշված չէ) |
Ռիչարդ Դիվիզիո | Գանգստեր (ենթագրերում նշված չէ) |
Ջին Ֆոյտիկ | Հետիոտն (ենթագրերում նշված չէ) |
Ռիզ Ֆոսթեր | Հյուր (ենթագրերում նշված չէ) |
Ջեյսոն Ֆրեդերիկ | Հյուր (ենթագրերում նշված չէ) |
Դարեն Էլիոթ Ֆուլշեր | Ոստիկան (ենթագրերում նշված չէ) |
Դևիդ Ֆուլց | Հոտիոտն (ենթագրերում նշված չէ) |
Տիմ Գլենֆիլդ | Պատանդ (ենթագրերում նշված չէ) |
Դեն Գոսեն | Ոստիկան (ենթագրերում նշված չէ) |
Շարլին Մերչանտ | Հյուր (ենթագրերում նշված չէ) |
Ջազզ Դիման | Բանտարկյալ (ենթագրերում նշված չէ) |
Ջորդոն Հոջես | Ոստիկան (ենթագրերում նշված չէ) |
Ջոն Հովինգ | Մենեջեր (ենթագրերում նշված չէ) |
Էրոն Ջ. Շոու | Բանտարկյալ (ենթագրերում նշված չէ) |
Ռամզես Խիմենեզ | Պահակախումբ (ենթագրերում նշված չէ) |
Բոբ Կալիբե | Ոստիկան (ենթագրերում նշված չէ) |
Թոմաս Կոսիկ | Ոստիկան (ենթագրերում նշված չէ) |
Մայքլ Կասթեր | Հյուր (ենթագրերում նշված չէ) |
Դևիդ Լեսլի | Դետեկտիվ (ենթագրերում նշված չէ) |
Նոել Լինն | Հետիոտն (ենթագրերում նշված չէ) |
Ջոնաթան Մաքի | Հյուր (ենթագրերում նշված չէ) |
Քրիստա ՄակԷնանի | Հյուր (ենթագրերում նշված չէ) |
Ջո Նելսոն | Ոստիկան (ենթագրերում նշված չէ) |
Չարլզ Կվիրի | Բիզնեսմեն (ենթագրերում նշված չէ) |
Մարկ Ռեդզզի | Հյուր (ենթագրերում նշված չէ) |
Ժան Սեյբոլդ | Դենթի քարտուղարուհին (ենթագրերում նշված չէ) |
Ամիտ Շախ | Հյուր (ենթագրերում նշված չէ) |
Ջոն Սնոուդեն | Դետեկտիվ (ենթագրերում նշված չէ) |
Ջենյուերի Սկարպինո | Հյուր(ենթագրերում նշված չէ) |
Ռիչարդ Շտրոբել | Դետեկտիվ (ենթագրերում նշված չէ) |
Ջոն Թերներ | Հյուր (ենթագրերում նշված չէ) |
Թոմ Տաունսենդ | Ոստիկան (ենթագրերում նշված չէ) |
Ջոն Վարման | Դետեկտիվ (ենթագրերում նշված չէ) |
Մայք Ուայտ | Ոստիկան (ենթագրերում նշված չէ) |
Էրիկ Ա. Ուիլյամս | Հյուր (ենթագրերում նշված չէ) |
Ֆիլմը IMDB կայքում 4-րդ տեղն է զբաղեցնում լավագույն 250 ֆիլմերի մեջ։
Ջոկերը` Հիթ Լեջերի դերակատարմամբ, հանդիսանում է 2-րդ չարագործը 100 լավագույնների մեջ։
Ֆիլմը արգելված է Չինաստանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.