From Wikipedia, the free encyclopedia
Յան Ասելին (հոլ.՝ Jan Asselijn, 1610[1][2][3][…] կամ 1600[4], Դյեպ - ոչ վաղ քան սեպտեմբերի 28, 1652 և ոչ ուշ քան հոկտեմբերի 3, 1652 կամ սեպտեմբերի 28, 1652[4], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[5]), հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի նկարիչ[6]։ Ստեղծել է բնանկարներ, կենդանիների նկարներ, ռազմական տեսարաններով կտավներ։
Յան Ասելին | |
---|---|
Ծնվել է | 1610[1][2][3][…] կամ 1600[4] |
Ծննդավայր | Դյեպ |
Վախճանվել է | ոչ վաղ քան սեպտեմբերի 28, 1652 և ոչ ուշ քան հոկտեմբերի 3, 1652 կամ սեպտեմբերի 28, 1652[4] |
Մահվան վայր | Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[5] |
Քաղաքացիություն | Միացյալ պրովինցիաների հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | բարոկկո |
Ժանր | պատմական գեղանկարչություն և ծովանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Italianate landscape?, Վախեցած կարապը և Cavalry attack at sunset? |
Անդամակցություն | «Չվող թռչուններ» միություն |
Jan Asselijn Վիքիպահեստում |
Յան Ասելինը ծնվել է 1610 թվականին ֆրանսիական Դեպ քաղաքում ֆրանսիացի հուգենոտ Ժան Ասելինի ընտանիքում։ 1621 թվականին ընտանիքը Ֆրանսիայից տեղափոխվել է Ամստերդամ։ Յան Ասելինը սովորել է Էսայս վան դե Վելդեի (1587-1630) մոտ։ Ճամփորդել է Ֆրանսիայում, Իտալիայում, 1635-1642 թվականներին եղել է Հռոմում, որտեղ դարձել է «Չվող թռչուններ» նկարիչների ընկերության (Bentvueghels) անդամ։ Յան Ասելինի աշակերտներից են եղել Ժակ Կուրտուան, որին 1640 թվականին դասավանդել է ռազմական գեղանկարչություն և Ֆրեդերիկ դե Մուշերոն։
Ստեղծագործական գործունեության սկզբում հիմնականում ստեղծել է ձիերով, հեծելազորային հարձակումներով տեսարաններ։ Ավելի ուշ շարունակել է ռազմական, ինչպես նաև անիմալիստական նկարչության թեման` ստեղծելով կենդանիների և թռչունների կտավներ։ Բնապատկերներում հայրենի բնության մոտիվները միավորել է իտալական տեսարանների տարրերի հետ։ Ասելինի աշխատանքներում զգալի է Կլոդ Լորենի ազդեցությունը, որի հետ ընկերներ էին դարձել Հռոմում։ Ասելինի գունագեղ և ոսկեգույն կոլորիտներով բնանկարները հիշեցնում են Յան Բոտի ոճը[7]։
Տարի | Վերնագիր | Գտնվելու վայր | Նկար |
---|---|---|---|
1645 | De kreeftvissers | Վիլյանուվյան պալատ-թանգարան, Վարշավա | |
1646 | Ruitergevecht bij zonsondergang | Պետական թանգարան, Ամստերդամ | |
1650 | Իտալական բնանկար | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան, Մոսկվա | |
1650 | Ezeldrijvers bij een Italiaanse ruïne | Պետական թանգարան, Ամստերդամ | |
1650 | Վախեցած կարապը | Պետական թանգարան, Ամստերդամ | |
1651 | Doorbraak van de Sint Anthonisdijk in Amsterdam | Պետական թանգարան, Ամստերդամ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.