![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d3/1670_Jan_Havicksz._Steen_-_zelfportret.jpg/640px-1670_Jan_Havicksz._Steen_-_zelfportret.jpg&w=640&q=50)
Յան Ստեն
From Wikipedia, the free encyclopedia
Յան Ստեն(հոլ.՝ Jan Havickszoon Steen,1626[1][2][3][…], Լեյդեն, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] - փետրվարի 3, 1679(1679-02-03)[1][5][6][…], Լեյդեն, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4]), հոլանդացի նկարիչ։ Հավանաբար աշակերտել է Ն․ Կնյուպֆերին՝ Ուտրեխտում, Ա․ վան Օստադեին՝ Հառլեմում և Յա. վան Գոյենին՝ Հաագայում։ Ստեղծագործել է Լեյդենում (որտեղ 1648 թվականին ստացել է վարպետի կոչում), Հաագայում (1649 թվականից), Դելֆտում (1654 թվականից), Վարմոնդում (1656 թվականից), Հառլեմում (1661-1670)։ 1672 թվականից Լեյդենում ունեցել է պանդոկ։ Ստենը ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, Աստվածաշնչի թեմաներով կոմպոզիցիաներ, սակայն նրա ստեղծագործությունում գլխավորը կենցաղային ժանրի գործեր են, «Զվարճամոլները», մոտ 1660, Էրմիտաժ, Լենինգրադ, «Ինչպես ձեռք է բերվել, այնպես էլ վատնվել է», 1661, Բոյմանս վան Բյոնինգենի թանգարան, Ռոտերդամ)։
Յան Ստեն հոլ.՝ Jan Steen | |
---|---|
![]() | |
Ի ծնե | հոլ.՝ Jan Havicksz. Steen |
Ծնվել է | 1626[1][2][3][…] |
Ծննդավայր | Լեյդեն, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] |
Վախճանվել է | փետրվարի 3, 1679(1679-02-03)[1][5][6][…] |
Մահվան վայր | Լեյդեն, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] |
Ազգություն | հոլանդացի |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, վիզուալ արտիստ և գծագրող |
Ոճ | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան[7] |
Ժանր | ժանրային նկարչություն[4], պատմական գեղանկարչություն[4], բնանկար[4], դիմապատկեր[4] և ինքնապատկեր[4] |
Ուշագրավ աշխատանքներ | Wine is a Mocker?, Girl eating oysters? և The Feast of Saint Nicholas? |
Ուսուցիչ | Nikolaus Knüpfer? |
Անդամակցություն | Haarlem Guild of St. Luke? |
Ամուսին | Գրետիե վան Գոյեն |
![]() |